Օրվա լրահոսը

Հայուհիների բարոյականության սահմանները

Հայաստանից դուրս հայուհիները կույս մնալու խնդի՞ր ունեն «Դրսում հայ աղջիկները մաքուր մնալու խնդիր ունեն»,- ասում է Բրազիլիայում ծնված 22-ամյա հայազգի Վազգենը: Ամեն տարի տասնյակ երիտասարդներ լքում են Հայաստանը՝ բնակություն հաստատելով օտար երկրում: Թե ինչպե՞ս են այնտեղ ապրում, ի՞նչ բարքերով՝  թերեւս, հայաստանաբնակ հային ամենաշատն է հետաքրքրում: Կարողանո՞ւմ են օտար հոսանքների ներքո երիտասարդները պահպանել հայեցիությունն ու հայկական

Խոսել են նաեւ «Նաիրիտից»

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Միջպետական բանկի նորանշանակ նախագահ Իգոր Սուվորովին: Ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, Իգոր Սուվորովը ՀՀ վարչապետին է ներկայացրել բանկի գործունեությունը եւ ռազմավարությունը: Իգոր Սուվորովը նաեւ ներկայացրել է Հայաստանում իրականացվող ծրագրերը: Վարչապետն ու Միջպետական բանկի նախագահը խոսել են էներգետիկայի  բնագավառին առնչվող ծրագրերից, անդրադարձել են «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի

ՄԻԳՐԱՑԻՈՆ ՆԵՐՀՈՍՔ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ

Ճգնաժամի հետեւանքով աշխատատեղերը կորցրած հայ միգրանտները չեն շտապում վերադառնալ հայրենիք «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» հին հայկական ասացվածքի տրամաբանությամբ՝ տարեսկզբին շատերը կանխատեսում էին, որ ճգնաժամի հետեւանքով արտերկրի մեր հայրենակիցների զգալի մասի «հացը կկտրվի» եւ նրանք ստիպված կլինեն վերադառնալ հայրենիք: Ընդ որում, արտերկրում ապրող մեր հայրենակիցների վերադարձով գործազուրկների թիվն ավելանալուց բացի, նաեւ կանխատեսվում էր, որ կդադարեցվեն արտերկրից

Երկու ասուլիս

Մեկը՝ «Հայացքում», մյուսը՝ ՀԺԿ-ում Թուրքիայի տեղը «նեղն» է Չնայած ամառային անդորր է, սակայն վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորման ինտենսիվությունը չի նվազել: Ու թեեւ կարգավորման գործընթացի տեմպը չի փոխվել, սակայն դա չի նշանակում, թե առաջիկայում, ավելի կոնկրետ՝ աշնանը, խնդրի կարգավորման հարցում առաջընթաց չի լինի: «Tert.am»-ի մատուցմամբ, երեկ «Հայացք» ակումբում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ներկայացուցիչ

«27»-Ն ԷԼ, «ՄԱՐՏԻ 1»-Ն ԷԼ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ

Բայց միայն իշխանափոխությունից հետո Նորանկախ Հայաստանի պատմության 19 տարիների ընթացքում երկու ողբերգական իրադարձություններ են տեղի ունեցել, որոնք մեր երկրի ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, նաեւ շարքային քաղաքացիները որակել են որպես պետության հեղինակությանն ու միջազգային վարկին հասցված ծանրագույն վնաս: Խոսքը 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործության մասին է, որի արդյունքում սպանվեցին պետական գործիչներ, եւ 2008թ.

ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ

«Արցախյան ազատամարտի մասնակից ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը դատապարտվել է 3,5 տարի ազատազրկման եւ արդեն ինն ամիս գտնվում է բանտում: ՀՀ Ազգային ժողովի 2009 թ. հունիսի 19-ի օրենքը անհասկանալի պատճառներով առայսօր չի տարածվել Ս. Հացպանյանի վրա: Այն, որ նա մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմին, սկզբում անդամագրված է եղել Լեոնիդ Ազգալդյանի ու Վլադիմիր Բալայանի ջոկատներում, ապա՝ ԼՂՀ ՊԲ թիվ

ՈՒԼՏԻՄԱՏՈՒՄ՝ ԱՐՑԱԽԻ ԿՈՂՄԻՑ

Դավիթ Հակոբյանը՝ ԼՂՀ հարցի եւ Հանրային խորհրդի մասին «Մարքսիստ ջան, ե՞րբ եք նստելու շահի թախտին»,- Տավուշի մարզում մարքսիստ Դավիթ Հակոբյանին հարցրել է մի տարեց ուսուցչուհի: «Շատ թթու գործ եք ինձ առաջարկում»,- համեստորեն պատասխանել է մարքսիստը: «Ախր, շատ դուզ յախա ես, մի քիչ էլ խաբի, որ էս գլխամեռները ճամփեդ փակեն ոչ»,- հավելել է կինը: Այս եւ

ԲՐԱՅԶԱՅԻՆ ՓՈԽԱՐԻՆԵՑ ՔԵՅԴԵՆԱՈՒՆ

Դիվանագետ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի օգնականի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնը՝ այդ պաշտոնում փոխարինելով Մեթյու Բրայզային: Այդ մասին օգոստոսի 11-ին Թբիլիսիում հայտարարել է ինքը՝ Մեթյու Բրայզան: «Այս տարածաշրջանում նա հանդիսանում էր լուրջ ֆիգուր՝ ներկայացնելով պետքարտուղարությունը վերջին 4 տարիներին»,- վկայակոչելով «Կավկազ Պրեսին» փոխանցում է news.am-ը: Բրայզային փոխարինող Թինա Քեյդենաուն երկու տարի աշխատել է Կոսովոյում

ՀՍԿԱՆԵՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏՆ ՍԿՍՎԵՑ

Ջերմուկ առողջարանային քաղաքում մեկնարկեց շախմատի ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի»՝ աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշար՝ 5-րդ խաղարկությունը, որին մասնակցում են հողագնդի ուժեղագույն գրոսմայստերներից 14-ը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Առաջին տուրում Հայաստանը ներկայացնող Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը սեւ խաղաքարերով միավորը բաժանեցին, համապատասխանաբար,

Գեղեցիկ, ուժեղ եւ գեղագետ

Գեղանկարիչ, մարզիկ եւ մոդել Ստեփան Ավթանդիլյանը հայտնվել է Universe Model 2009 մրցույթի 10-նյակում: «Առավոտը» ժամանակին տեղեկացրել էր հայաստանցի թոփ-մոդել Արտակ Բաղդասարյանի՝ Աշխարհի կատարողական արվեստների հոլիվուդյան 9-րդ առաջնությունում շահած Գրան պրիի ու ոսկե մեդալի մասին: Շուրջ 10 տարի անց Դոմինիկյան Հանրապետությունում երկրորդ հայ տղամարդն է հաջողությունների հասնում: Խոսքը մասնագիտությամբ գեղանկարիչ, մարզիկ եւ մոդել Ստեփան Ավթանդիլյանի մասին

«ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԿԵՂԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

«Գարունի» խմբագիր Վարուժան Այվազյանը՝ գրական ճգնաժամի ու ամսագրի մասին «Գարուն» ամսագիրը Գրիգոր Լուսավորչի 15 հասցեից կրկին տեղահանվելու վտանգի առաջ է կանգնած: Ժամանակին, ԳԱԱ նախագահության նիստի 2006թ. փետրվարի 6-ի արձանագրությամբ ու ակադեմիկոսներ Ֆադեյ Սարգսյանի եւ Էդուարդ Ղազարյանի ստորագրությամբ, այդ հասցեում խմբագրությանը 61 քմ ընդհանուր մակերեսով աշխատանքային տարածք հատկացվեց: Վերջերս էլ մի նոր փաստաթուղթ է ստացվել «Գարունի»

Տեղեկատվական վահանակներ՝ նաեւ Սեւանում

ԱՄԱՓ մշակութային հ/կ-ի ու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հերթական նախաձեռնությունը «Մեր ինքնության կարեւոր մաս կազմող պատմամշակութային այսպիսի վայրերը միայն քաղցր ու սիրուն խոսքերով չէ, որ պետք է պահպանենք, այլ աշխատելով ու քրտինք թափելով»,- օրերս Սեւանում հայտնեց «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագրի» գլխավոր հովանավոր, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 2008 թ. ամռանից մեկնարկած «Ճանաչենք հայկական հուշարձանները» ծրագրի շրջանակում հայ միջնադարյան

ՈՎ ՈՒԶՈՒՄ ԷՐ, ԴԱՐՁԱՎ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ

«Մինչեւ անցյալ դարի 20-ական թվականների իր քաղաքաշինական հյուսվածքով եւ դիրքով Երեւանն անտարբեր է եղել դեպի բիբլիական Արարատը եւ միայն Ալ. Թամանյանի շնորհիվ քաղաքաշինական ճեղքում կատարվեց դեպի բարձր կարգի ազգային խորհրդանիշը»։ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղում «Որտեղի՞ց է վերցված այս նախադասությունը» հարցը կարող էր ունենալ չորս հավանական պատասխան՝ ա) Հայկական սովետական հանրագիտարանից, բ) ճարտարապետական համալսարանի

Հայ-ղազախական համագործակցություն

Հայաստանի ազգային գրադարանի հյուրը օրերս ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանատան հյուպատոս Նուրբոլատ Ամիլբաեւն էր: Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ համագործակցության, տեղեկատվության փոխանակման մասին: Ամիլբաեւն Ազգային գրադարանին է նվիրել 80 միավոր գրականություն՝ բուկլետներ, գրքեր՝ էլեկտրոնային կրիչների տեսքով, քարտեզներ: Հետաքրքիր է նաեւ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի «Ղազախստանյան ուղի» գիրքը, որը

Խոզի գրիպի դեմ փորձարկումներ են անում

ԱՄՆ-ում արդեն փորձարկում են H1N1 վիրուսի դեմ պատվաստանյութը: Ըստ «Ռիա-նովոստիի», «խոզի գրիպի» դեմ փորձարկումները երեկ մեկնարկել են ԱՄՆ-ի բժշկական հաստատություններում եւ կլինիկաներում: Վարակը կանխելու փորձակումների համար անհրաժեշտ են հազարավոր կամավորներ: Նրանք, ովքեր պատրաստ են պատվաստվելու համար, պետք է պատվաստվեն 21 օրվա տարբերությամբ, որպեսզի հաջորդ ամիս արյան հետազոտությունից պարզվի, թե պատվաստվածի իմունային համակարգը որքանո՞վ է պատրաստ

«Geopromining»-ը վարկը դեռ չի ստացել

«Geopromining»-ը հակաճգնաժամային ծրագիր է իրականացնում, ըստ որի՝ նախատեսվում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը արդիականացնել, որի շնորհիվ կոմբինատի արտադրանքի ինքնարժեքի կրճատում կլինի, իսկ արտադրանքի մրցունակությունն էլ կբարձրանա: Այս մասին «Առավոտին» տեղեկացնում են կոմբինատի լրատվական ծառայությունից: Չնայած կոմբինատը դեռ չի ստացել ՀՀ կառավարության 14 մլն դոլար վարկը, բայց, ինչպես կոմբինատից վստահեցնում են, այս վարկն ուղղվելու է կոմբինատի վերակառուցմանը,

ՀԵԿՏԱՐՆԵՐՈՎ ՎՆԱՍՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ

Հանրապետության մի շարք մարզերում ուժեղ քամին ու կարկուտը ցանքատարածքներ է վնասել, ծառեր է տապալել, ճանապարհներ ու կամուրջներ քանդել: Անցած շաբաթ-կիրակի օրերին Հայաստանի մի շարք մարզերում ուժեղ քամիներ են եղել, եւ, ինչպես գյուղացիներն են ասում, ընկույզի մեծությամբ կարկուտ է տեղացել, որը հսկայական վնաս է հասցրել գյուղատնտեսությանը: Լոռու մարզի Ահնիձոր գյուղի գյուղապետ Մերուժան Ղազարյանն «Առավոտի» հետ զրույցում

Զգոն լինենք

ԱԺՄ նախագահին հակադարձում է ՀԱՍԿ նախագահը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, թե Ադրբեջանը չի համարձակվի Հայաստանի դեմ պատերազմ սկսել, ավելին, այդ երկիրը պատրաստ էլ չէ պատերազմական գործողություններ սկսելու՝ քաղաքական դաշտում տարատեսակ մեկնաբանությունների եւ դժգոհությունների տեղիք է տվել: Երեկ այդ առիթով «Առավոտի» հետ զրույցում Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ, մասնագիտությամբ

«ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿՈՂՄԸ ԿՄՏՆԻ՞, ԱՐԴՅՈՔ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՇՐՋԱՆԱԿ-ՃԱՂԱՎԱՆԴԱԿԻ ՄԵՋ»

Հարցազրույց ԼՂՀ ԱԺ անկախ պատգամավոր, «Անալիտիկոն» ամսագրի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի հետ – Վերջին շրջանում նաեւ պաշտոնական Երեւանն է խոսում այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ: Ստացվում է, որ Հայաստանի նախորդ իշխանությունների իրավահաջորդները հայտարարում են, որ իրենց նախորդները Լեռնային Ղարաբաղին սխալ են վերաբերվել: Որքանո՞վ եք ընդունում այս եզրահանգումը: –

ԿՈՆԳՐԵՍՆ ՈՒ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԷԻՆ

Նրանք այցելեցին քաղկալանավոր Աշոտ Մանուկյանի ընտանիքին Անցած շաբաթ օրը, օգոստոսի 8-ին Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն իրենց առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ Լոռու մարզում էին, Վանաձորում: Այստեղ է ապրում ՀՀՇ վարչության անդամ, 5 տարվա ազատազրկման դատապարտված քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանն ու նրա ընտանիքը: Ինչպես ինքը՝ ՀՀ առաջին նախագահն էր ասել նախօրեին, Կոնգրեսի ներկայացուցիչների այցը նախ

ԲՈՂՈՔԻ ՆՈՐ ԱԼԻՔ

«Փաթեթ ենք պատրաստում եւ բողոքի նոր ալիք ենք բարձրացնելու ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ դիվանագիտական, միջազգային կառույցներում, Եվրոպայի խորհրդում»,- «Ազատություն» ռադիոկայանին երեկ ասել է ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը: «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի 21 քաղբանտարկյալները, ինչպես նաեւ հետախուզման մեջ գտնվողները կարողանան ազատ ապրել իրենց երկրում: Մասնավորապես, ցանկանում եմ ընդգծել հետախուզման մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր

ՍՈԼՅԱՐԻՆ ՔԱՂՑԿԵՂ ՉԻ ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

Այն հակացուցված է միայն կլաուստրոֆոբիայով տառապողներին «Սոլյարին քաղցկեղի բույն չէ եւ ոչնչով չի սպառնում առողջությանը,- վստահեցնում է Երեւանում գործող սոլյարի սրահներից մեկի աշխատակցուհին եւ նկատում:- Եթե, իհարկե, այն չչարաշահվի……» (մեր զրուցակցի անունն իր ցանկությամբ չենք նշում): «Դեռեւս 20-րդ դարում Կոկո Շանելն իր ցուցադրության ժամանակ ցնցեց ներկաներին, սակայն ոչ իր նոր հավաքածուի շքեղությամբ եւ յուրօրինակությամբ, այլ

ԿԱՋԱԿՑԻ՞ ՎՈԼԵՅԲՈԼԻՍՏՈՒՀԻՆԵՐԻՆ ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ

«Վոլեյբոլը Սիսիանում մասսայական մարզաձեւ է, որովհետեւ օժտված ենք բարձրագույն կրթությամբ մասնագետներով: Պատահական չէ, որ համահայկական բոլոր խաղերին վոլեյբոլի աղջիկների թիմը մեծ հաջողություններ է ունենում՝ գրավելով պատվավոր տեղեր»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Աղվան Հակոբյանը: Դպրոցը հանրապետությունում գործող հազվագյուտ օջախներից է, որ աշխատում է մարզպետարանի ենթակայության ներքո: Տնօրենի հավաստմամբ՝ ինքն է այդպես

Հիմնական դպրոցների հիմնական խնդիրները

Մեկնաբանում են դպրոցների տնօրեններն ու ԿԳՆ ներկայացուցիչը Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիակենտրոնում հիմնական դպրոցների տնօրենները քննարկել են կրթական նոր համակարգի խնդիրները: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի համոզմամբ, հիմնական դպրոցների հիմնական խնդիրը ուսուցման համակարգի՝ անգիրի, մտապահման վրա հիմնված լինելն է, նրա խոսքով, հիմնական դպրոցները պետք է լինեն ազատ՝ երեխայի նախասիրությունների զարգացման, մասնագիտական հստակ կողմնորոշվածության եւ

ՍԻՍԻԱՆԸ ՆՈՐԻՑ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ ԿՈՒՆԵՆԱ

Ռաֆայել Իսրայելյանի նախագծած կառույցը հիմնանորոգվում է Սիսիան քաղաքում սկսվել են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծած, ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող քաղաքային մշակույթի կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները: 1954 թվականից գործող մշակութային օջախը 1982-ից հետո չի նորոգվել: Կենտրոնի տնօրեն, «Սյունիք» պարային համույթի ղեկավար եւ պարուսույց Համլետ Բաբայանը «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ շենքը անմխիթար վիճակում էր, չկար ոչ մի սարքավորում,

ՍՆՈՒՑՈՂ ԵՐԱԿԻՆ՝ ՓԱԿԱ՞ՆՔ…

Կամ ընթերցո՞ւմ է ժողովուրդը, թե՞ ոչ Տարիներ առաջ, երբ մարզային թերթի գլխավոր խմբագիր էի, պաշտոնավորներից մեկը, ով կարդացած – գրագետի համբավ ուներ, դժգոհեց. – Էս ինչ անորակ թերթ եք տպում… – Ի՞նչ դիտողություն ունեք,- հարցրեցի: – Անցած օրը խաշ էինք ուտում, սալֆետկա չկար, բերաններս սրբեցինք՝ ներկը լղոզվեց դեմքներիս… Ընթերցողի երեւակայությանն եմ թողնում, թե ինչ զգացումներ

Ֆրանսիացիները՝ լճափում

Փարիզի «CSOE» «Որբերի եւ ուսանողների օգնության կոմիտե» բարեգործական կազմակերպության 22 կամավորներ նորոգում են Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի միջնակարգ դպրոցը եւ մանկապարտեզը։ Կամավորներից 11-ը փարիզաբնակ հայ երիտասարդներ են։ Կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Դավիթ Խաչատրյանը տեղեկացրեց, որ իրենք նախորդ երկու տարիներին աջակցել են Երեւանի 19 մանկապարտեզների եւ Գյումրիի դպրոցներին, իսկ Լճափ համայնքը ընտրել են պատահականորեն. երեք տարի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ տասնիններորդ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Եվ Սաքոն ինձ աչքով անելով՝ Գագոյին ասաց՝ «բայց կարող ա Արմոն սոտըվի պահելու հնարավորություն չունի», եւ Գեւորը Սաքոյին ասաց՝ «հիմի սոտըվին կոպեկներ արժի», եւ Սաքոն ասաց՝ «մենակ սոտըվին չի. զանգերի համար էլ ենք ահագին մուծում», եւ Գեւորն ինձ ասաց՝ «կարաս վաբշե ոչ մեկին չզանգես. կարաս մենակ

«Քարտեզագրություն» թեմայի ուսուցումը՝ ինտեգրված առարկայում

Հանրակրթական դպրոցի աշխարհագրություն ուսումնական առարկայի հայեցակարգում գրված է. «Աշխարհագրությունը բոլոր երկրների դպրոցների առանցքային հանրակրթական առարկաներից է եւ պատշաճ տեղ է գրավում ուսումնական ծրագրերում»: Ես եւս համոզված եմ, որ բոլոր երկրների առանցքային հանրակրթական առարկաներից է, բայց ո՛չ մեր հանրակրթական դպրոցի: Շաբաթական մեկ ժամ հատկացված առարկան հնարավոր չէ պատշաճ տեղ գրավի ուսումնական ծրագրերում: 12-ամյա դպրոցում աշխարհագրությունը դասավանդվում

ՉԳԻՏԵՄ՝ ՀԱՅԵՐԵՆ ԳԻՏԵ՞Մ, ԹԵ՞ ՉԳԻՏԵՄ

Բավարա՞ր է, արդյոք, քոլեջների ուսանողների մաթեմատիկական պատրաստականությունը Հանրահայտ է, որ ուսումնական պլանը ուսումնական գործընթացն ուղղորդող կարեւոր (եթե չասենք՝ ամենակարեւոր) փաստաթուղթն է եւ որ այն պետք է կազմել ամենայն բծախնդրությամբ՝ անվիճահարույց է: Այսօր ՀՀ պետական քոլեջների ուսպլանների կազմումը թողնված է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հայեցողությանը, որն ընդհանուր առմամբ դրական ձեռնարկ է, թեպետ հաճախ այդ գործընթացը հանգում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930