Օրվա լրահոսը

«Խոզի գրիպի» պատվաստանյութը՝ սեպտեմբերին

H1N1 վիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ կլինի սեպտեմբերին: Ըստ «7օր.am»-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվաստանյութերի պատրաստման նախաձեռնության տնօրեն Մերի-Պաուլ Կիենը վստահեցրել է, որ պատվաստանյութի պատրաստման աշխատանքներն ընթանում են ծրագրված ժամկետների շրջանում: Հենց այս տվյալների հիման վրա ԱՀԿ-ն կորոշի պատվաստման գործընթացի կարգը՝ որքան պատվաստանյութ է անհարժեշտ H1N1 վիրուսը կանխարգելելու համար, ինչպես նաեւ կընտրվի մարդկանց այն խումբը,

«Սեւ» հաշվապահություն՝ դեղատներում

Դեղերի շուկայում գործող «Ամիկուս» եւ «Վագա ֆարմ» ընկերությունները դրամի փոխարժեքի տատանման պատճառով այս տարի իրենց արտադրանքի գինը շուկայում բարձրացրել են. «Ամիկուսը»՝ 12-18%, «Վագա ֆարմը»՝ 5,8-16,8%: Այս մասին են վկայում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի՝ դեղերի շուկայում կատարած ստուգման արդյունքները: Ըստ հանձնաժողովի, դեղերի գները շեշտակի աճել են հատկապես մանրածախ ցանցում՝ դեղատներում: Ընդ որում, տարբեր դեղատներում միեւնույն դեղի

Շինարարներին դրվատեցին

«Մասնագիտական տոնը լավ առիթ է ոլորտի մասնագետներին դրվատելու, նաեւ թերությություններն ու բացերը հրապարակային ու անկեղծ արտահայտելու համար: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ շինարարական ոլորտը, այդ թվում նաեւ պետական հատվածում իրականացվող, Հայաստանի ՀՆԱ-ում ապահովում է թե զգալի տեսակարար կշիռ, թե բյուջեի հարկային մուտքերի զգալի ծավալ»,- երեկ Շինարարների օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան

«ՊԱՅՔԱՐԵՆՔ, ՈՐ ՄՈԼՈՐԱԿԸ ԱՆՀՈԳ ԵՎ ՄԱՔՈՒՐ ԼԻՆԻ»

Ասում են Ծաղկաձորում իրենց ամառային դպրոցն անցկացրած արեւորդիները  «Առաջին հայացքից շատ տարօրինակ է թվում երեխաների հստակ, գրագետ եւ խոր ընկալումը, բայց երբ ուղղակի հետեւում ենք, թե ինչպիսի դասընթացներ են անցնում, ինչ մասնագետներ են աշխատում նրանց հետ, սկսում ես դադարել զարմանալ, որ այսպիսի պատրաստված երեխաներ կան, որոնք լուրջ բնապահպանական եւ մասնագիտական կրթություն են ստանում ու նույնիսկ

Կոնգրեսն այցելեց ազատազրկվածների ընտանիքներին

Երեկ Հայ ազգային կոնգրեսը իր առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ մեկնել էր Շիրակի եւ Արագածոտնի մարզեր: Հայ ազգային կոնգրեսը դեռ հուլիսին էր հայտարարել, թե մտադիր է այցելել մարզեր եւ խոստմանը հավատարիմ այս շաբաթ այցելեց ե՛ւ Կոտայքի, ե՛ւ Շիրակի եւ նաեւ Արագածոտնի մարզեր: Այցելությունը, բնականաբար, նախընտրական չէր եւ նպատակ չուներ հանդիպել այդ մարզերի բնակչության հետ: Դրանք ավելի

ԳՈՐԾԵՐԸ ՀԱՐՈՒՑՎԵՑԻՆ ՈՒ «ՔՆԵՑԻՆ»

2008 թվականից «Մարտի 1»-ի մայր գործը մի քանի անգամ միացվել ու անջատվել է, նաեւ մի քանի «ճտեր» է տվել, որոնք, սակայն, կենդանության նշաններ ցույց չեն տալիս: Դեռ 2008թ. մարտի 7-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում «Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործի շրջանակներում, ՀՀ գլխավոր դատախազը՝ «կարեւորելով անձանց մահվան եւ մարմնական վնասվածքներ ստանալու բոլոր դեպքերի հանգամանքների

ԲՐԱՅԶԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան սկսել է իր շրջագայությունը Հարավային Կովկասում: Այս օրերին նա Հայաստանում է: Ծաղկաձորում պատասխանելով լրագրողների հարցերին, վերջինս խոսել է ղարաբաղյան կարգավորման մասին: Ըստ այդմ՝ խնդիրը լուծվելու է երեք հիմնարար սկզբունքների՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշում, ուժի կիրառության բացառում, հիման վրա: Բրայզան թվարկել է կարգավորման քայլերը՝ փախստականների վերադարձ, սկզբում 5, այնուհետեւ եւս երկու

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՐԳԵԼԱՓԱԿՎԱԾ» ԵՆ

Ի հեճուկս ընդդիմադիրների ակտիվ հանդիպումների, իշխանական գործիչները վայելում են իրենց «վաստակած» հանգիստը Պարզվում է այնքան էլ չէր սխալվում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, երբ իշխանություններին հիշեցնում էր, որ ժողովուրդը նրանց ուղղված հարցեր ունի եւ «Մոնակոյում հանգստանալու ժամանակ չկա»: Երեկ փորձեցինք իշխող քաղաքական ուժերի ներկայացուցիչներից պարզել, թե ինչպե՞ս են վերաբերվում քաղաքագետի սույն հայտարարությանը, մասնավորաբար, ադեկվատ են,

ԿՍԿՍՎԻ ԻՆՏԵՆՍԻՎ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Այն բանից հետո, երբ ղարաբաղյան հակամարտության կողմերը հիմնարար սկզբունքներում համաձայնության կգան, կսկսվի ինտենսիվ գործընթացը, որը կտեւի մի քանի ամիս եւ կբերի խաղաղության համաձայնության: Այս մասին երեկ, «Եվրոֆորում-Հայաստան» կոնֆերանսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: Նա նշեց, որ բանակցությունների գործընթացում 2004 թվականից արձանագրվել էր էական առաջընթաց, որը ընդհանուր կոնցեպցիաների հարթություններից տեղափոխվեց խաղաղության համաձայնության

ՄՏԱԾԵՔ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՄԱՅՐԵ՛Ր

Շուրջ 120 երկրի մայրեր կողմ են կրծքով սնուցմանը Օգոստոսի 1-7-ը կրծքով սնուցման համաշխարհային շաբաթվա կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը կոչ արեց կրկնապատկել ջանքերը խթանելու կյանքի առաջին վեց ամսում նորածինների՝ բացառապես կրծքով սնուցումը: «Կրծքով սնուցման համաշխարհային շաբաթը բացառիկ հնարավորություն է մեզ՝ կրծքով սնուցման ջատագովների համար, մեր ձայնը բարձրացնելու՝ հօգուտ բացառապես կրծքով սնուցման եւ խրախուսելու մայրերին, որ շարունակեն

Արեւի նոր ժամացույց- աստղադիտարան

Կարծում է այն հայտնաբերած գիտնական Գեւորգ Գեւորգյանը Մասնագիտությամբ ռադիոտեխնիկ Գեւորգ Գեւորգյանի՝ Առինջի հյուսիսային մասում վերջերս հայտնաբերած կառույցը, նրա համոզմամբ, արեւի ժամացույց- աստղադիտարան է, որը նա պայմանականորեն անվանել է Արհունջ: Այն զբաղեցնում է շուրջ մեկ հեկտար տարածք՝ մեգալիտների եւ փոքր քարերի ոչ պատահական դասավորությամբ: Հետազոտողի խոսքով, Օղակաձեւ այդ հարթությունը շուրջ 23,5 աստիճանով թեքված է հորիզոնի հարթության

ԶՈՒՅԳ CD՝ ՄԵԿ ԱՆՎԱՄԲ

«Հայկական խճանկար». այսպես է անվանել Հայաստանում եւ արտերկրում ճանաչված դաշնակահարուհի Կամիլա Երկանյան-Քեշիշյանը վերջերս թողարկած իր զույգ CD-ները։ Ձայնագրությունն արված է երեւանյան VEM ստուդիայում, իսկ թողարկվել՝ Բեյրութի «Studio Skyine CD»-ի կողմից։ «Կամիլան բացառիկ երաժշտականությամբ օժտված նուրբ եւ խորը մեկնաբան-կատարող է։ Նա հմայում է կատարման վառ կերպարայնությամբ եւ զգացմունքային անկեղծությամբ»,- մի առիթով գրել է երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր,

WWW. NSHANAG.COM-Ը՝ ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

Ստեղծվել է նոր կայքէջ Արաբական Միացյալ Էմիրություններում ապրող սփյուռքահայ մտավորական եւ գործարար Նշան Պասմաճեանը, որի մտահոգությունները հայապահպանության թեմայով ներկայացրել ենք նախկինում («Հայերը Միացյալ Էմիրություններում», «Առավոտ», 09.06.08թ.), հիմնադրել է www. nshanag.com կայքէջը: Հիմնադրի խոսքով, բացի տեղեկատվություն տրամադրելուց, «Նշանակը» շոշափելու է գրական, գեղարվեստական, մանկավարժական, կրթա-դաստիարակչական, լեզվագիտական, պատմական, կրոնական, առողջապահական, ինչպես նաեւ հայությանը հուզող բազմաբնույթ հարցեր: «Պիտի ունենայ

ԴԱՏԱՎՈՐԻ ԱԹՈՌԸ

Եվ երբ Նահապետը հարմար տեղավորվեց ջրաղացի եւ դարբնոցի միջեւ, հանդարտ, գրեթե չտեսնող հայացքով նայեց դիմացը նստած ու կանգնած բոլորին, երկար նայեց, նայեց ու ասաց, – Ես հիմա ձեզ կասեմ բաներ, որ հույս ունեմ չեք մոռանա. Շնորհքը գնահատելու համար, գնահատելու շնորհք պիտի ունենաս: Մշտական ընկեր չես կարող լինել, եթե քո խնդիրը օրվա հացի հետ է կապված:

Կենսաբանության դասագրքերը ենթակա են գրագետ փոփոխության

«Էվոլյուցիոն տեսությունն օժտվտած է եւս մեկ հետաքրքիր հատկությամբ՝ յուրաքանչյուր ոք կարծում է, թե հասկանում է այն»,- ասել է Նոբելյան մրցանակակիր, կենսաբան Ժակոբ Մոնոն: Սա իմ առաջին փորձն է հեղինակավոր թերթի էջերում պատասխանել կրեացոնիստի (հայերեն լեզվի ջատագովների համար՝ արարչագործության կողմնակցի) կողմից հնչեցված կարծիքին։ «Առավոտ» օրաթերթի 31.07.09թ. համարում լույս է տեսել կ.գ.թ. Լ. Սարգսյանի «Կենսաբանության դասագիրքը ենթակա

ՀԱՂԹԱՆԱԿՈՂ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆ

Անշուշտ, պետության հզորությունը կախված է բազում գործոններից։ Սակայն, երբ այդ հզորության գնահատումն ինքնանպատակ չէ, այլ արվում է համեմատություն կատարելու համար, կարեւորվում է այն թվային արժեքով ներկայացնելու անհրաժեշտությունը։ Դա էլ իր հերթին առաջ է բերում այդ գործոններն օպտիմալ մոդելավորող բանաձեւում միավորելու անհրաժեշտություն։ Դեռեւս 90-ականներին, ներկայիս Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշում էր ամերիկացի հետազոտողների կողմից գտնված

Փաստի առաջ չեն կանգնի

Հենց այսպես պատճառաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանն այն, որ ստեղծում են «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ընկերությունը, սահմանում դրա կանոնադրական կապիտալը, բաժնետոմսերի կառավարումն էլ լիազորում տրանսպորտի եւ կապի նախարարությանը: Երեկ կառավարության նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ այս նորաստեղծ ընկերությունը պետք է իրականացնի Հայաստան-Իրան երկաթուղու շինարարական աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաեւ բոլոր տեսակի վարկային միջոցների ստացումը: Այսպիսով, կառավարությունը հավանություն է

Նայեք կշեռքի ամսաթվին

«Օգոստոսի վերջին լուրջ աշխատանքներ կսկսվեն շուկայի, առեւտրի կանոնների կանոնակարգման ու կշեռքների չափավորման գործում: Առեւտրի կանոնները խախտողների համար կնախատեսվի պատժամիջոցի կիրառում՝ 50-100 հազար դրամի չափով»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով, շրջայցերը կլինեն 2-3 ամիսը մեկ, չի բացառվում, որ հետագայում դրանք ավելի հաճախակի դառնան: Շրջայցերի ավելացման պատճառը, ըստ պարոն

ՆԵՐԿՐԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ՝ ԿՑՐԻ

Օրերս գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը հրավիրած ասուլիսում հայտնել էր, որ շուտով՝ հոկտեմբեր ամսից Գյումրիի շաքարի գործարանի կառուցման աշխատանքները կավարտվեն ու արդեն հայ սպառողները կկարողանան ոչ թե ներմուծված, այլ տեղական շաքարավազ օգտագործել: Նախարարի տեղեկացմամբ՝ իր ողջ հզորությամբ աշխատելու դեպքում գործարանը կարտադրի տարեկան 200 հազար տոննա շաքարավազ, իսկ ներքին սպառման համար մեզ անհրաժեշտ է 100 հազար տոննա:

ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԸ ԽՈՒՃԱՊԻ ՄԵՋ ԵՆ

Միայն գյուղնախարարությունն է համոզված, որ գյուղացիներն այս տարի «ոչ մի հատիկ» խաղող չեն թափելու Այս տարի խաղողի առատ բերք է սպասվում. 15 հազար տոննա ավելի, քան նախորդ տարի: Չնայած գյուղատնտեսության նախարարության այսպիսի լավատեսական կանխատեսումներին, Արարատյան դաշտավայրի խաղողագործները ուրախանալու փոխարեն այս օրերին պարզապես ողբերգություն են ապրում: Բանն այն է, որ համաշխարհային ճգնաժամի հետ կապված՝ գինու եւ

Հմայակ Հովհաննիսյանը երեկ փիլիսոփայել է

Նրա դատողություններից ենթադրվում է, որ եթե հայաստանյան ընդդիմությունն ավելի ազգայնական լիներ, քան իշխանությունն է, ՀՅԴ-ն կոալիցիայից դուրս չէր գա: Երեկ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ինքը դեռ 2007թ.-ին էր կանխատեսել, որ մի օր ՀՅԴ-ն ստիպված էր լինելու տեղափոխվել ընդդիմադիր դաշտ, որ իշխանությունները քարտ բլանշ էին տալու Դաշնակցությանը, որովհետեւ

«ՈԶՆԻ» ՉԻ ԵՂԵԼ. ԵՂԵԼ Է ԵՐԳ ՈՒ ՊԱՐ

Նախաքննական մարմնի կողմից իրեն առաջադրված մեղադրական որոշման մասին ասում է Հատուկ գնդի նախկին հրամանատար, գնդապետ Համլետ Հովհաննիսյանը: – Պարոն Հովհաննիսյան, ընդհատակից դուրս գալուց եւ կալանավորվելուց հետո ձեր գործի վարույթն իրականացնող նախաքննական մարմինը ձեզ մեղադրանք առաջադրեց «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար: Ձեզ համար պարզ դարձա՞վ, թե կոնկրետ ի՞նչ փաստական ապացույցներ կան այդպիսի մեղադրանք առաջադրելու համար: – Ի՞նչ

«ԱՄՊԱԳՈՌԳՈՌ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Ադրբեջանցի պաշտոնյաների եւ զինվորականների «սպառնալիքները» այսպես է որակում Գառնիկ Մարգարյանը «Ես չեմ ուզում անգամ մեկնաբանել պատերազմի մասին ադրբեջանական ղեկավարության եւ զինվորականների ամպագոռգոռ հայտարարությունները, որովհետեւ դրանք շատ նեղ, անհիմն եւ սուբյեկտիվ մոտեցումներ են: Իրենք չեն պատերազմը վերսկսողը կամ իրենք չեն, որ իրականում կարող են գործողություններ իրականացնել»,- «Առավոտի» հետ զրույցում, հակադարձելով Հայաստանին պատերազմով սպառնալու ադրբեջանցի պաշտոնյաների վերջին

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՆԱԿՈ ՉԻ ԳՆԱ

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով, քաղաքական առումով աշունը սկսվել է: «Ընդդիմությունը սկսել է մարզային հանդիպումները»,- արձանագրել է քաղաքագետն ու իշխանություններին հիշեցրել, որ Մոնակոյում հանգստանալու ժամանակ չկա, եւ ժողովուրդը նրանց ուղղված հարցեր ու պահանջներ ունի:

ՏՂԱՄԱՐԴԻԿ, ՊԱՀՊԱՆԵ՛Ք ՁԵԶ

Ալկոհոլ քիչ օգտագործեք, մի ծխեք եւ հետեւեք սննդակարգին, որպեսզի չխանգարվի սեռական ֆունկցիան Մասնագետների կարծիքով, հայ տղամարդկանց մեծ մասը չի հետեւում իր սեռական առողջությանը: Հայաստանում ոչ ոք չի հետեւում իր օրգանիզմում խոլեստերինի քանակին, որը եւս ազդում է սեռական ֆունկցիայի վրա: Հայ տղամարդիկ չեն հետեւում նաեւ իրենց վերարտադրողական ֆունկցիային, որպեսզի հետագայում երեխա ունենան, չգիտեն, թե ինչ անեն,

Ընթերցասերների խնդիրները

Կամ գիրքը չկա, կամ կա, բայց չես կարող վերցնելԱյսօր ինտերնետ համակարգի միջոցով կարելի է գտնել ցանկացած գրական ստեղծագործություն: Սակայն կա ընթերցասերների մի խումբ, որը նախընտրում է այս կամ այն ստեղծագործությունը կարդալ տպագիր տարբերակով: Հենց այստեղ էլ առաջ է գալիս ընթերցասերների առաջին խնդիրը. գրադարաններում գրքերի սղությունը: Վերջին տարիներին նկատելի է գրադարանային-տեղեկատվական սպասարկման ծառայություններում էլեկտրոնային սպասարկման զարգացման

ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՆԱԵՎ «ՄԱՐԶԱՅԻՆՆԵՐՆ» ԵՆ

Հայկական հեռուստաեթերը ընդլայնում է ընտրության «աշխարհագրությունը» Հայտնի է, որ մարզերում փոքր-ինչ նեգատիվ վերաբերմունք կա մայրաքաղաքի նկատմամբ՝ այն պատճառով, որ ամեն ինչ կենտրոնացնելով այստեղ, հաճախ մոռացության են տրվում մարզերն ու այնտեղ ապրողները։ Վերջինս նկատելի է հատկապես արվեստի ոլորտում, երբ դերասանները, նկարիչներն ու երաժիշտները, որոնք ապրում ու ստեղծագործում են մայրաքաղաքից դուրս, հայտնվում են մոռացության գոտում։ Հիշում ենք,

«ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ»

Երեկ Ազգային օպերային թատրոնում մշակույթի մի խումբ գործիչների հետ հանդիպեց մասնավոր այցով Հայաստանում գտնվող աշխարհահռչակ երգչուհի Ելենա Օբրազցովան: Օգոստոսի 1-5-ը նա շրջել է Հայաստանի պատմամշակութային վայրերով, հասցրել հիանալ հայկական խաչքարերով, եկեղեցիներով: Երեւանյան զբոսանքների ժամանակ նոր ծանոթությունները Ելենա Օբրազցովային մղել են գործնական լուրջ առաջարկներ անելու: Օրինակ, օպերայի թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանի հանդիպումը Ե. Օբրազցովայի հետ՝ առաջիկա

ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԱՅՆՏԵՂ Է, ՈՐՏԵՂ ԿԱՆԳՆԱԾ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ»

Զինվորական «Վիլիսը» մխրճվեց դիմացից ընթացող երկու «վիլիսների» բարձրացրած փոշու մեջ: Ազատագրված տարածքների հարթավայրի փոշին մեքենայի բոլոր մասերից դանդաղ ներխուժում էր ներս, շնչելը դժվարանում էր, դառնում գրեթե անհնարին: Մեքենայի դռների ապակիները չէին իջնում, դրանք իջեցնելու բռնակները հանված էին: Լրագրողներից մեկը չդիմանալով` բացեց մեքենայի դուռը, գլուխը հանեց, որպեսզի օդ շնչի: Երբ նա գլուխը ներս մտցրեց, ամբողջովին սպիտակ

Ճգնաժամի դեմ չի պայքարում

Կառավարության մասին հետեւյալ կարծիքի են Հրանտ Բագրատյանն ու Գուրգեն Արսենյանը Համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով պետք է ազդել ոչ թե առաջարկի, այլ պահանջարկի կորի վրա, այսինքն՝ պետությունը գումարները պետք է տա ժողովրդին, ոչ թե գործարարներին: Երեկ նման համոզմունք հայտնեց տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով, շատ պետություններ են այդ սխալն արել, այդ թվում՝ Հայաստանն ու Ռուսաստանը,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930