Օրվա լրահոսը

ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՀՐԱԺԵՇՏԸ ԿՏԱ՞ ՀՈՐԸ

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու մասնավորապես հայտնել, թե հուլիսի 31-ին հեռախոսազրույց է ունեցել դատապարտյալ Սարգիս Հացպանյանի հետ եւ տեղեկացել, որ Ֆրանսիայում ապրող քաղցկեղով հիվանդ նրա հայրն արդեն մահվան եզրին է. «Հոր առողջական վիճակի վատթարացումը հաստատեցին նաեւ ընտանիքին մոտ կանգնած այլ մարդիկ»: Ստյոպա Սաֆարյանը նախագահին գրել է. «Խնդրի

«Իմ երեխու կյանքը չպիտի կորեր իրենց աթոռների համար»

Ներկայացնում ենք «Մարտի 1»-ի զոհերից՝ զինծառայող Տիգրան Աբգարյանի մոր «Ա1+»-ին տված հարցազրույցի սղագրությունն ըստ տեսագրության: Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը, չի բացառել այն վարկածը, թե իր որդուն կարող է սպանած լինել Ոստիկանական զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: «Ես ամեն վարկածի էլ հավատում եմ եւ չեմ հավատում ոչ մեկի։ Ես ամեն ինչ… միայն ապացուցեն ինձ,- ասել

«ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՅՍՕՐ ՀԱՅՀՈՅԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ»

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը վստահ է, որ պետք է բանակցել հողերը ետ բերելու եւ ոչ թե զիջելու շուրջ: – Ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո դուք հայտարարեցիք, որ պայքարը շարունակվելու է, սակայն, համաձայնեք, ստեղծվել է մի տեսակ հրադադարի իրավիճակ, երբ ոչ իշխանությունները եւ ոչ էլ ընդդիմությունն ակտիվություն չեն ցուցաբերում: Ինչպե՞ս է ուրեմն դրսեւորվում ձեր

ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՆԱԵՎ ՀԱԿԱՉԻՆԱԿԱՆ ԵՆ

Երեկ հայտարարեց Հայաստանում ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը ՀԺԿ գրասենյակում սոցուժերի կազմակերպած «Հետմադրիդյան զարգացումներ» թեմայով» երեկվա քննարկման ժամանակ Հայաստանում ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքներով միայն Արեւմուտքի եւ Թուրքիայի շահերն են սպասարկվում. «Քանի որ իրենք շատ լավ գիտեն (ավելի լավ, քան մեր հասարակության որոշ անդամներ), որ այդ սկզբունքները հակահայկական, հակահայաստանյան

«ԱՌԱՎՈՏԸ» 15 ՏԱՐԵԿԱՆ Է

Երկուշաբթի օրը, ժամը 19.00-21.00-ը «Արարատ» հյուրանոցում «Առավոտը» նշելու է իր 15-ամյակը: Այս անգամ մենք որոշել ենք ոչ մեկին հատուկ չհրավիրել: Բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են «Առավոտի» բարեկամը՝ անկախ զբաղեցրած դիրքից, քաղաքական հայացքներից, տարիքից եւ սեռից, կարող են գալ եւ շնորհավորել մեզ:

Տեսնես ո՞վ է մեղավոր

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՀՀ բնապահպանության նախարարի, Արմավիրի եւ Արարատի մարզպետների ու ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարարի հետ երեկ եղել է Արմավիրի եւ Արարատի մարզերում՝ Արաքս գետի հարակից տարածքներում գործող ավազի հանքավայրերում եւ պարզել, որ «մի շարք հանքավայրերում ավազի արդյունահանումն իրականացվում է տվյալ գործունեությունը

Վերանորոգվում է Ապարանի հիվանդանոցը

Համաշխարհային բանկի 570 միլիոն դրամ ներդրմամբ հունիսի 15-ից սկսվել են Ապարան քաղաքի հիվանդանոցի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Շենքը կառուցվել է 1974 թվականին եւ առայսօր շահագործվել առանց լուրջ վերանորոգման: Ինչպես նշեց «Ապարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Հայկ Շմավոնյանը, 60 մահճակալ ունեցող հիվանդանոցը տարեկան ընդունում է մոտ 1300 հիվանդի: Կան անհրաժեշտ բժշկական սարքավորումները, կա բավարար առողջապահական ծառայություններ մատուցելու

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐԳԵՎԻՑ

«Առավոտը» դժգոհություն ստացավ արդեն 5-րդ տարին ՏՀՏ ոլորտում անցկացվող՝ ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխությանը մասնակցած որոշ ուսանողների ծնողներից: Ծնողները դժգոհում էին, որ մրցանակաբաշխությունը օբյեկտիվ չի անցկացվում, տարին տարվա վրա ընտրվում են հիմնականում այն ուսանողները, որոնք կրթություն են ստանում «Սինոփսիս Արմենիա» ընկերության մագիստրոսական ծրագրերում: Ծնողներից ոմանք էլ դժգոհում էին, որ լավագույնների ընտրության դեպքում չի պահպանվում

Մարզերում էլ վատ չեն լուսանկարում

Դեզի մեջ հայտնված ճնճղուկի անօգնական ձագերին տեսաժապավենի վրա անմահացնելուց մեկ օր անց էջմիածինցի լուսանկարիչ Կարեն Գրիգորյանը նրանց բույնը դատարկ է հայտնաբերել՝ ձագերին օձը կերել էր: Կարենի՝ այդ եւ էլի չորս լուսանկարներ տեղ են գտել ՆՓԱԿ-ի սրահներից մեկում՝ պրոֆեսիոնալ ֆոտոարվեստում իրենց առաջին քայլերն անող 11 լուսանկարիչների աշխատանքների կողքին: Էջմիածինցի լուսանկարիչը խոստովանեց, որ եթե չլիներ իր ուսուցիչ

Կենսաբանության դասագիրքը ենթակա է փոփոխության

Այսօրվա իրականությունը խորհրդային ժամանակներից բաժանված է տասնամյակներով, սակայն սերնդի կրթության շատ հարցեր մնացել են խորհրդային անաստված մտածողության մակարդակին: Լինելով կենսաբանական գիտությունների թեկնածու՝ անտարբեր չեմ այդ առարկայի հանդեպ եւ զարմանում եմ, որ այսօրվա հանրակրթության համակարգում շարունակվում է անփույթ անտարբերությունն այս առարկայի նկատմամբ: Տարիներ առաջ ինձ առիթ էր ընձեռվել մասնակցելու կենսաբանություն առարկայի դասագրքի վերահրատարակման գործին: Ունենալով աստվածաբանական

ՏՆՕՐԵՆԻՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՊԵՏՔ ՉԷ

Նրան հեռացրել են աշխատանքից Գյումրիի «Բալատոն» վարժարանում պատմություն եւ իրավունք դասավանդող Ռուզաննա Կիրակոսյանը Շիրակի մարզի այն եզակի ուսուցչուհիներից է, ում անցած տարի նախագահ Սերժ Սարգսյանը արժանացրել է վաստակավոր մանկավարժի կոչմանը: Սակայն, ըստ ուսուցչուհու, «Բալատոն» վարժարանի նորանշանակ տնօրեն Արուսյակ Հովհաննիսյանը, արհամարհելով վերոհիշյալ փաստը, այս տարվա մարտ ամսից «ընկել է» իր հետեւից, ապա անհիմն ազատել աշխատանքից: «Ես

Անձնակազմը չի վստահում

ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ջրամատակարարման կառույցների պահպանության գնդի հետ կապված ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել: Գնդի անձնակազմը էլի աշխատավարձ չի ստանում, նրանց աշխատեցնում են առանց պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու: Երեկ գնդի ոստիկաններն «Առավոտին» փոխանցեցին, որ կառավարության որոշմամբ պայմանագրային հիմունքներով իրենց գունդը պահպանում է «Երեւանջուր» ՓԲԸ-ի Երեւանի եւ մարզերում գտնվող ջրամբարները: 2008թ. հունվարի 1-ից կառավարության

Անձնագրայինի պետի եւ փաստաբանի դեմ

2008թ. հոկտեմբերի 13-ին հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ Մարիամ Մկրտչյանի նկատմամբ: Նա աշխատել է ՀՀ ոստիկանության ՎՁՄՎ Ջերմուկի բաժնի անձնագրային բաժանմունքում որպես պետ: Այսինքն, հանդիսացել է պաշտոնատար անձ: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, անձամբ կամ միջնորդներից խոշոր չափերով կաշառք ստանալով, Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների կեղծ հիմքերով

«Կաշառքը» դատավորին չէր տվել

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտավազդ Փարսադանյանի նկատմամբ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Նրա մեղադրական եզրակացությունը կազմվեց օրեր առաջ՝ հուլիսի 23-ին: Գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Նա մեղադրվում խարդախությամբ՝ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, կաշառք տալու պատրվակով, ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակության մեջ։ Արտավազդ Փարսադանյանը, որը եղել է կալանքի

Հանձնվեցին վկայականներ

Երեկ Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական-ավիացիոն ինստիտուտի եւ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 2009թ. շրջանավարտներին սպայական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Տեղի ունեցավ շքերթ՝ շրջանավարտների մասնակցությամբ: Հանդիսությունն այս տարի համընկավ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյա տարեդարձի հետ: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Հայաստանի նախագահ Սերժ

«ՄԱՐՏԻ ԵՆ ԳՆՈՒՄ» ԿԱՎԱՏՆԵՐԸ

Գյումրիում մարմնավաճառությունը ծաղկում է Այն, որ ավանդապաշտ Գյումրին կորցնում է իր դեմքը՝ գործազրկության ու սոցիալական ծանր պայմանների պատճառով հետզհետե վերածվելով մարմնավաճառների որջի, վկայում են Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գրեթե ամեն օր մարմնավաճառների գործերով ընթացող դատաքննությունները: Դատավորները նույնպես ապշած են հին մասնագիտության «բարգավաճումից» ու այսօրինակ գործերի «առատությունից»: Երեկ ամբաստանյալի աթոռին հայտնվել էր հերթական կավատը՝ Ամալյա

H1N1 ՎԻՐՈՒՍԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ

«Հայաստանն այսօր ունի բոլոր հնարավորությունները H1N1 վիրուսն ախտորոշելու եւ օպերատիվ բուժօգնություն իրականացնելու համար»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարության հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Ըստ նրա, «H1N1 վիրուսի համաճարակից զգուշանալու համար Հայաստանում մեծացել է պետական սահմանների վերահսկողությունը. Հայաստան ժամանող արտասահմանցիները մանրազնին ստուգումներ են անցնում, ջերմող զբոսաշրջիկներն էլ հոսպիտալացվում են ու բժշկական վերահսկողության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԶԻՋՈՒՄ

Այս շաբաթ «Առավոտը» երկու անգամ անդրադարձավ խորհրդային տարիներին ձեւավորված այգեգործական ընկերությունների բողոքին: Այս միությունները ուզում են վերականգնել խորհրդային տարիներին ունեցած իրավունքը՝ սեփական նախաձեռնությամբ փոփոխել այն հողակտորի տիրոջը, որը երկու տարի հողը չի մշակում: ՀՀ կառավարությունը սրան դեմ է եւ երեկ որոշել է փոփոխել Սյունիքի, Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի մարզերի մի շարք հողերի կատեգորիաները ու մարզպետներին

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՎՊ-ԻՆ

Մինչ պետական տարբեր գերատեսչությունները ՀՀ Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո հայտարարում են, թե ՎՊ-ն ուռճացված կամ իրականությանը չհամապատասխանող չարաշահումների մասին է խոսում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, թե «Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող եւ իրականացված աշխատանքները մեզ համար չափազանց օգտակար են լինելու 2010 թվականի պետական բյուջեի կազմման ժամանակ: Նախորդ տարիների ընթացքում թույլ տրված

Սյունիքը շատ խնդիրներ ունի

Կառավարության տրամադրած 72 միլիարդ դրամը լուծելու է դրանց մի մասը միայն Հունիսի 26-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում անցկացվեց ՀՀ կառավարության արտագնա նիստ, որի ժամանակ հաստատվեց մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը եւ մարզին հատկացվեց մոտ 72 միլիարդ դրամ: Երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հայտարարեց, որ մարզում շատ խնդիրներ կան, բայց դրանք կլուծվեն կառավարության

ԳՆԵՐԸ ԼՍՈՒՄ ԵՆ՝ ՓԱԽՉՈՒՄ ԵՆ

Սեւանում 3 օր հանգստանալու գնով զբոսաշրջիկները նախընտրում են հանգստանալ Անթալիայի 5-աստղանի հյուրանոցում՝ 1 շաբաթ: Աշխարհի բոլոր երկրները, որոնք ուզում են գրավիչ լինել զբոսաշրջիկների համար եւ որքան հնարավոր է շատ այցելուներ բերել իրենց երկիր, այս տարի համաշխարհային ճգնաժամի հետ կապված իրականացնում են այսպիսի քաղաքականություն. թեկուզ ունենան 0 % եկամուտ, բայց կարողանան մի կերպ շուկա պահել: Գրեթե

Վ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ

Երեկ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի եւ ՀՀ գլխավոր դատախազության մերձակայքում ՀՀ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներն ու ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանները (կարմիր բերետավորները) արգելում էին մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքը Հանրապետության հրապարակ: Այնտեղ էին «Երկիր Մեդիա», «ԱՐ», հ/կ-ների, «Հայաստանի Հանրապետություն», «Հրապարակ» թերթերի եւ «News.am» լրատվական գործակալության լրագրողներն ու օպերատորները: Ավելի քան 30 րոպե լրագրողներին արգելել

ԴԱՐՁՅԱԼ ԽՈՍՔԻ ՀԱՅՐԵՆԻՔ

Եվ երբ փորձում ես փնտրել ժամանակի հոսող ջրերի մեջ կարմիր պուտերով քո բախտի ձուկը, ու երբ տիեզերքի ստվերն ընկնում է հոգուդ, եւ քո ձեռքից թռնում է ջահելության՝ այլեւս անվերադարձ ձուկը ու հեռանում մոռացության ջրերում, զգում ես, թե ինչպես ես ազատվում երկրային փառքի ձգողականությունից եւ հայտնվում խոսքի Հայրենիքում: Գիտակցելով, որ քո ետեւում, քո ապրած ծիրի մեջ,

Լրացուցիչ ճնշում Հայաստանի վրա

ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանի կանխատեսմամբ՝ այդպիսին են լինելու ՄԱԿ-ում սպասվող քննարկումները ԼՂ խնդրի վերաբերյալ: ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ ՄԱԱ-ում համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում հանդիպման ժամանակ արդեն սկսել են աշխատանքը ԼՂ հակամարտության կարգավորման մեծ համաձայնագրի վրա: Եվ որպես դրա ապացույց դիտարկեց հանդիպումից հետո համանախագահողների շնորհակալությունների շարանը: «Շատ ուշագրավ էր, իհարկե, Քոչարյանին

ՄԵՐ ԿԻՍԱՏ ԳՈՐԾԻ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐՆ Ո՞Վ է ՀԱՎԱՔԵԼՈՒ

Հարցնում է Փաստահավաք խմբում «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրած փորձագետ՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ տարածած հաղորդագրությամբ պատասխանեց Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցին՝ մարտի 1-ին ստացած հրազենային վնասվածքներից մահացած ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: Ըստ ՀՔԾ-ի՝ զեկույցի հեղինակները «բացահայտ խեղաթյուրել են քրեական գործի նյութերի փաստական հանգամանքները»:

ԲԱՆԱՎԵՃԻ ԿՈՒԼՏՈՒՐԱ ԷԼԻ ՉԿԱ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ լրագրողներին ասաց, թե Վարդան Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են բանակցությունների սեղանի շուրջ այժմ տեղի ունեցողի «ճարտարապետները» եւ «ապուրն իրենք են եփել»: Եվ Օսկանյանի վերաբերյալ ասաց. «Ձեր միջոցով հրավիրում եմ նրան հրապարակային բանավեճի, որպեսզի ապացուցեմ, որ նրա այդ բոլոր ասածները իրականության հետ որեւէ կապ չունեն, եւ ամենամեծ պատասխանատվությունը Քոչարյանի

HUMAN RIGHTS WATCH-Ը ՆՈՒՅՆՊԵՍ ԴԻՄԵԼ Է

Արդարադատության նախարարը Արման Բաբաջանյանի վերաբերյալ նման միջնորդություն չի ստացել Արման Բաբաջանյանի ճակատագիրն առայժմ անորոշ է: Human Rights Watch-ի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Հոլի Քարտները բաց նամակով դիմել է Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին՝ ակնկալելով նրա անհապաղ միջամտությունը Արման Բաբաջանյանին հնարավորինս բարձր որակի բժշկական օգնություն տրամադրելու համար: Նամակում գրված է. «Մենք գրում ենք

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակն է կոտրել այն սովորույթը, որ ամռանը դասական երաժշտություն չեն լսում: Ավելի քան 50 օր, շուրջ 25 համերգ, այս ամենը մեծ նվեր է դասական երաժշտության սիրահարներին»,- երեկ «Բաց երաժշտություն փառատոնին» նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փառատոնի ղեկավար եւ համակարգող, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար Արամ Ղարաբեկյանը: Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում կմեկնարկի «Բաց երաժշտության

«Ադրբեջանի հորինած պատմությունը»

Վերջին հիսուն տարիներին ադրբեջանական մամուլում եւ գիտական աշխատություններում տեղ գտած հակահայկական քարոզչություններին ի պատասխան՝ այս տարի լույս է տեսել Լոնդոնի «Armenian Institute» կազմակերպության հիմնադիր Ռուբեն Գալիչյանի «Ադրբեջանի հորինած պատմությունը. Ադրբեջան եւ Հայաստան, երեւակայություններ եւ փաստեր» գիրքը: Ադրբեջանցիների տարածած տեղեկություններին, թե հայերը տարածաշրջանում նորեկներ են եւ Հայաստանն էլ հազարամյակներ շարունակ եղել է Ադրբեջան, ի պատասխան՝ Ռ.

ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻԶՄԸ ՎԵՐԱՑՐԵԼ ԵՆՔ

Ըստ ԳԹԿ փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանի՝ թեստային համակարգն անհամեմատ մեծ առավելություններ ունի – Պարոն Բաղդասարյան, տեղյակ ենք, որ ԳԹԿ-ն արդեն սկսել է վերլուծել այս տարվա պետական միասնական քննությունների արդյունքները՝ տարբեր պարամետրերով: Մինչ այդ վերլուծությունները կամբողջանան, կարո՞ղ եք ասել՝ սպասելի՞ էին Ձեզ համար այն արդյունքները, որ եղան: – Ես կասեմ, որ ինձ համար անբնական, տարօրինակ էին անցյալ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930