Օրվա լրահոսը

Վանաձոր համայնքի ղեկավարը տեղեկացրել է, որ ճանապարհաշինական աշխատանքների համար պետբյուջեից ֆինանսավորում չի իրականացվել՝ որակի հետ կապված մի շարք խնդիրների պատճառով

Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են մարզպետի տեղակալներ Գոռ Ասրյանը, Հովհաննես Ավետիսյանը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, կառուցվածքային ստորաբաժանումների և մարզի խոշորացված համայնքների ղեկավարները: Հանդիպման նպատակն է եղել տեղում բարձրաձայնել և քննարկել համայնքներում առկա խնդիրները, վեր հանել պատճառները: Համայնքապետերն անդրադարձել են մի շարք խնդիրների և նշել, որ դրանց

Գլխավոր դատախազությունն ընդգրկվել է Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում՝ որպես դիտորդ

Տարածաշրջանում Հայաստանը միակն է, որ ընդգրկվել է Շրջակա միջավայրի գործերով դատախազների եվրոպական ցանցում՝ որպես դիտորդ:

Ժողովրդարավության ուղին և միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է. Ալեն Սիմոնյանը` բրիտանացի խորհրդարանականներին

Ժողովրդարավության ուղին եւ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը մեր միակ անվտանգային համակարգն է. Ալեն Սիմոնյանը` բրիտանացի խորհրդարանականներին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստան-Միացյալ Թագավորություն հարաբերությունների դրական դինամիկան եւ շնորհակալություն հայտնել գործընկերներին այցի համար: ԱԺ

Իզաբելլա Աբգարյան․ «Երեւանի տրանսպորտն այն հարցն է, որ թույլատրելի է պետբյուջեից սուբսիդավորումը»

Երեւանի ավագանու այսօրվա նիստում Իզաբելլա Աբգարյանն ասաց, որ մայրաքաղաքի տրանսպորտը կարելի է սուբսիդավորել պետական բյուջեից, քանի որ Երեւանում ուսում են ստանում մարզերի ուսանողները, աշխատում են մարզերից եկած մարդիկ, նրանք բոլորն օգտվում են տրանսպորտից

Իշխող վարչախումբը փորձում է համոզել, որ նահանջելով և զիջելով կարելի է խաղաղության հասնել. Չալաբյան

Մերժել այս վարչախմբի կողմից մեր վզին փաթաթված պարտվողական օրակարգը, և միավորել երկրի պաշտպանության հրամայականի շուրջը

«Հայաստանի ՊՆ-ն թշնամուն խոստացավ հայ զինծառայողներին պատժել եւ Ադրբեջանին լրացուցիչ լեգիտիմություն տվեց, որ հարվածի հայկական դիրքերին»

Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ եթե Հայաստանում լիներ հայկական իշխանություն, միանգամից կհայտարարվեր «համար 1», պատրաստ կլինեինք հարված հասցնել հակառակորդին, որպեսզի թշնամին շատ չոգեւորվեր։

«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցրել է «Ջերմուկ»-ի որոշ խմբաքանակի վաճառքը՝ անվտանգ լինելը ստուգելու նպատակով

«Ռոսպոտրեբնադզորը» դադարեցնում է «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջրի որոշ խմբաքանակի վաճառքը՝ անվտանգ լինելը ստուգելու նպատակով: «Վլադիկավկազի բնակչուհին երեկ «Ջերմուկ» ապրանքանիշի հանքային ջուր խմելուց հետո կերակրափողի շրջանում այրվածքներ է ստացել»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ Վաճառքի կասեցումը վերաբերում է 0,5 լիտրանոց ապակե տարաներով 2023 թ. դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թ. փետրվարի 12-ը ՌԴ ներմուծված ապրանքներին՝ 2023 թվականի

Սամվել Հակոբյան․ «Միակ լուծումը, որ մենք չզոհվենք, չփոքրանանք՝ իբրեւ պետություն, մեր քարտեզները չփոխվեն, դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է»

Երեւանի ավագանու այսօրվա նիստում ավագանու ընդդիմադիր անդամի ելույթի ժամանակ քաղաքապետ Ավինյանը կոչ արեց պահպանել կոռեկտության սահմանները

Ներքին Հանդի հատվածում Ադրբեջանի կրակի հետևանքով զոհված զինծառայողներն ու վիրավորը ԵԿՄ անդամներ են

Վիրավորում է ստացել 1988թ․-ին ծնված Ռոստամ Բաղիշի Վարդանյանը, վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:

Երեւանի փոխքաղաքապետ. «Տրանսպորտի ուղեվարձի թանկացման փաթեթը լրացուցիչ քննարկման կարիք ունի»

Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քաղաքացիների դժգոհության ճնշման ներքո են ԱԺ-ում ՔՊ խմբակցության հետ փակ քննարկում ունեցել, որի ժամանակ քպական պատգամավորների մեջ նույնպես առաջարկվող փաթեթներից դժգոհողներ են եղել, եւ ի՞նչ կետեր են վերանայվել, վերանայվելու կամ փոխվելու, պատասխանեց, որ այո, քննարկում եղել է եւ հարցը հիմնականում վերաբերել է սահմանափակումների վերացմանը:

Լեռնային Ղարաբաղի էջը փակված չէ: Ադրբեջանը հակամարտությունն ավելի է խորացրել եւ միջազգային հարթակներում պետք է պատասխան տա. Օհանյան

Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպել են ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչները: Անչափ կարեւորում ենք խորհրդարանական հարթակում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը եւ բարձր ենք գնահատում այս դժվարին ժամանակահատվածում մեր կողքին լինելու հանգամանքը. ողջունելով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը՝ ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Հանդիպումը տեղի

«Պարոն Ավինյան, հասկանում եմ, որ ամբիցիաներ ունեք, ծախսերը, կոռուպցիոն գործարքները շատացել են, բայց գոնե ձեւ արեք, որ քաղաք եք ուզում ղեկավարել»․ Պեդրո Զարուկյան

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամը նշեց մի քանի քաղաքներ, որտեղ տրանսպորտի գինն ավելի էժան է, քան Երեւանում առաջարկվող նախագծով է սահմանված

Ադրբեջանը շարունակաբար փորձում է վիժեցնել բանակցությունները վերսկսելու ջանքերը. Միրզոյանը և Բորելը անդրադարձել են Ներքին Հանդում սադրանքին

Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ փետրվարի 13-ին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առանձնազրույցը։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքին, ՀՀ-ում ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաև վերջին շրջանում գործընկերությունը նոր ուղղություններով

Ադրբեջանում քննարկումները հուշում են՝ թիրախում Հայաստանը Իրանին և Վրաստանին կապող ուղիներն են. Տաթևիկ Հայրապետյան

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը «Պայմանական սահմանին ի՞նչ է տեղի ունենում․ սկզբում՝ Զանգեզուրը, հետո՝ Տովուզը», նման սադրիչ վերնագրով հրապարակում է արվել Ադրբեջանի պետական «Az TV» հեռուստաընկերությամբ, որտեղ քննարկվում է Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիվ քայլերի տրամաբանությունը։ Հաղորդման մեջ առանձնակի թիրախավորվում է ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելությունը։ Քննարկման մասնակիցները նշում են,

«Այցելելու ենք սահմանամերձ գոտիներ՝ Ջերմուկ եւ հանդիպելու ենք Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ». Մեծ Բրիտանիայի պատվիրակ

Հարցին՝ այսպիսի իրավիճակում ի՞նչ եք մտածում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի մասին՝ նա պատասխանեց, որ այդ հարցը քննարկել է ԱԺ պատգամավորների հետ, թե ինչպես կարող ենք հասնել հակամարտության խաղաղ կարգավորման: Դա մի բան է, որը շատ ենք ուզում տեսնել ու պատրաստ ենք աջակցել: Մենք կփորձենք օգնել՝ հասնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ այդ երկխոսությանը»:

Ակնհայտ է, որ Արցախից, նույնիսկ Արարատից, հայոց պատմությունից հրաժարվելու դիմաց Ալիևը ոչինչ չի ստորագրելու. Օսկանյան

«Ռևանշիզմի» չեզոքացումը թղթով չի լինում, սահմանադրության փոփոխությամբ չի լինում

Դեսպան Կիրստի Նարինենը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական գործընթացները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Զրույցի սկզբում կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Ֆինլանդիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացումը միջպետական եւ միջխորհրդարանական համագործակցության խթանման միջոցով: Քննարկվել է խորհրդարանական բարեկամական խմբերի շրջանակում փոխգործակցության ընդլայնման եւ

«Ոչ Վարդան Ղուկասյանը, ոչ էլ որեւիցե անձ ինձ վրա ճնշում չի գործադրել». Նանա Սարգսյան

Մեզ դավաճանության մեջ մեղադրողները ղալաթ են անում

Ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտած ընկերությունների տնօրենների վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. պետությանը պատճառված վնասը վերականգնվել է

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել ընդերք օգտագործող ընկերության՝ տարբեր տարիներին տնօրենի պաշտոնը զբաղեցրած երկու անձի՝ Ա.Զ.-ի և Հ.Գ.-ի նկատմամբ՝ ընդերքի պահպանման և օգտագործման օրենսդրական պահանջները խախտելու, հողը փչացնելու համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերով գույքային և այլ էական վնաս: 2023 թվականի դեկտեմբերի 27-ին ընկերության կողմից

Սուրեն Գրիգորյան․ «Մեկ ուղևորության ինքնարժեքը 200 դրամից ավելի է․ եթե անգամ այսօրվա նախագիծն ընդունվի, չի կարող այնքան թանկանա, որպեսզի տրանսպորտը ինքնածածկվող դառնա»

Ավագանու ընդդիմադիր անդամ Մանուկ Սուքիասյանը Երեւանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց՝ տրանսպորտից օգտվող երեք անդամ ունեցող ընտանիքի համար նախագծով առաջարկած տարեկան 330 հազար դրամը տոմսային փաթեթի համար ֆինանսական մարտահրավեր է, փոխքաղաքապետն էլ վստահեցրեց՝ ավելի մատչելի փաթեթներ էլ կան

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ՝ 9։1 հաշվով պարտության է մատնել թուրք ըմբիշ Բեյտուլա Կայիսդագին։

«Թշնամին կանգ չի առնելու, ասում էին՝ Արցախը հանձնենք, խաղաղ ապրենք։ Դե ապրեք»․ Արգամ Հովսեփյան

«Հիմա էլ ութ գյուղերն են ուզում, որ Նոյեմբերյանի ճանապարհը փակեն, միջանցք բացեն, Հայաստանը մնա շրջափակման մեջ։ Գնանք թուրքին խնդրենք, փողը մուծենք, որ թողնի դուրս գանք Վրաստան, Ռուսաստան»։

Երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է. Մարիա Պեյչինովիչ Բուրիչ

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը «X»-ի իր միկրոբլոգում գրել է. Մտահոգված են հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության մասին լուրերով: Կողմերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից: Երկխոսությունը կայուն խաղաղության միակ ճանապարհն է:

Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի առաջնորդ, որը կկարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել և պատասխան տալ երկրի գլխին կուտակված խնդիրների համար. Արշակ Կարապետյան

Գործող իշխանությունները նաև ցանկանում են փոխել Հայաստանի խորհրդանիշները՝ հիմնը, զինանշանը, նաև վերացնել Հայ առաքելական եկեղեցու գերիշխող դերը՝ հայ իրականության մեջ։

Դեսպանի հետ հանդիպմանը Հակոբ Տեր-Խաչատուրյանն անդրադարձել է Թուրքիա ռազմական տեխնոլոգիաների արտահանման արգելքը վերացնելու Կանադայի որոշմանը

Արտահանողներին ծանուցվել է, որ պահանջվում են հավաստիացումներ Թուրքիայից, արդյոք դրանք ներառվելո՞ւ են սպառազինության մեջ

Հայկ Գրիգորյան․ «Դուք հիմա հաստատում եք, որ 7 մլրդ սուբսիդիայի թիվը սխալ է, քանի որ ասում եք՝ ստվեր կա, բայց թիվը չգիտեք՝ ինչքան է»

Երեւանի ավագանու նիստում քննարկվում է միասնական տոմսային համակարգի ներդրման հարցը

ՀԲԸՄ-ն 14,000 տաքացուցիչ է բաժանում Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին

ՀԲԸՄ-ն World Central Kitchen-ի (WCK) հետ համագործակցությամբ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին տաք սնունդ բաշխելու հսկայածավալ նախաձեռնությունը սկսելուց հինգ ամիս անց՝ ձմռանն ընդառաջ, ընդլայնեց իր մարդասիրական ջանքերը` 14,000 շարժական տաքացուցիչ բաժանելով տեղահանված ընտանիքներին։ Նախաձեռնությունը նպաստեց, որ ընդհանուր առմամբ 60,000 անհատներ լրացուցիչ հարմարավետություն ձեռք բերեն իրենց նոր տներում: «Քանի որ արդեն բավականին ցուրտ է, հատկապես Հայաստանի մարզերում,

Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում. Պեսկով

Ռուսաստանը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում, քանի որ անհանգստացնող լուրեր են գալիս շփման գծից. լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանը հուսով է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը կշարունակվի։ Նման միջադեպերը չեն նպաստում այս գործընթացի առաջխաղացմանը, խաղաղության պայմանագրի ստորագրման մոտենալուն, բայց մենք հուսով ենք, որ այդ

«Վերջին 30 տարում տեսե՞լ եք, որ Ադրբեջանը սադրանքներ չանի, իհարկե, անելու է». Արմեն Խաչատրյան

«Իհարկե, այդպիսի միջադեպեր եղել են եւ լինելու են: Դրա համար մի շարք աշխատանքներ պետք է իրականացվեն, ինչը եւ արվում է քաղաքական եւ դիվանագիտական, ինչպես նաեւ ռազմական դաշտում: Հիմա դեպքեր են, այո, եղել են, խնդիրը կայանում է նրանում, որ այսպիսի դեպքերը էսկալացիայի չվերածվեն եւ շատ արագ ավարտվեն»:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031