Օրվա լրահոսը

ՊՆ-ն հրապարակել է զոհվածների անունները

Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհվել են՝ Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.), Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։ Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքների անդամներին և հարազատներին: ՀՀ ՊՆ

Ներքին Հանդում այժմ զբաղված են իրենց առօրյա հոգսերով․ լուսանկարչական ռեպորտաժ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը այս պահին Ներքին Հանդում հանդիպում է գյուղացիների հետ։ Ինչպես տեղեկացրեց համայնքի վարչական ղեկավար Խաչիկ Բաղդասարյանը, գյուղում խուճապ չկա, բոլորը զբաղված են իրենց առօրյա հոգսերով։ Aravot.am-ի լուսանկարչական ռեպոտաժը Ներքին Հանդի առօրյայի մասին՝ քիչ անց։ Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Սահմանային էսկալացիաներ ծավալելու համար Ադրբեջանը փնտրում է պատրվակներ․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանական ղեկավարությունը շարունակաբար փորձ է անում վիժեցնել Հարավային Կովկասի կայունությամբ և անվտանգությամբ շահագրգիռ դերակատարների ջանքերը՝ վերսկսելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները:

Կոտայքի մարզի դատախազները 2023 թ.-ին 803 գործ են ուղարկել դատարան՝ 3,5 անգամ ավելի, քան 2022 թ-ին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 12-ին աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի դատախազություն՝ ամփոփելու մարզի դատախազության կատարած աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները: Մարզի դատախազ Սևակ Պողոսյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզի դատախազության կատարած աշխատանքները. զեկույցում ներառվել են

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում` Փետրվարի 13-ի և 18-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-17-ին, 18-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 17-18-ին

Սիս գյուղի մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. երեխաները տարհանվել են. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի մանկապարտեզում: Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը՝ մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակիցները տեղի ուժերով երեխաներին տարհանել են: Պարզվել է, որ հրդեհը

ՄԻՊ աշխատակազմին բնակիչները պատմել են, որ կրակոցները պարզ լսելի են եղել, ինչի հետևանքով իրենք ահաբեկվել են, հայտնվել են անորոշության մեջ, տագնապային վիճակում

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի գործողություններն իրական վտանգ են ներկայացնում անձանց կյանքի իրավունքի և անվտանգության, կրթության, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից։

Ուսանողներն ու դպրոցականները կլինեն տրանսպորտից օգտվողների արտոնյալ խմբերում․ փոխքաղաքապետ

Երեւանի ավագանին քննարկում է տրանսպորտի թանկացման հարցը, քաղաքային իշխանությունը վստահեցնում է, որ ուսանողներին եւ դպրոցականներին արտոնություն կտան, թե՝ ինչ չափի եւ տեսակի, դեռ պարզ չէ

Միրզոյանը Նատալի Լուազոյին պարգևատրել ՀՀ երախտագիտության մեդալով

Փետրվարի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով կոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Renew Europe, Ֆրանսիա) հետ: Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցեր, որոնց առաջմղման հարցում իր յուրովի դերն ունի ԵՄ օրենսդիր մարմինը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել գործընկերության խորացման հեռանկարներին և այդ ուղղությամբ երկուստեք գործադրվող ջանքերին։ Հանգամանալից

Քաղաքապետ․ «Կարմիր գծերի մասով մարդիկ ավելի քիչ են մուտք անում, չնայած իրենց թվում է, թե ահռելի մեծ թվով ավելացրել ենք վճարի չափը»

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ կարմիր գծերի համար ֆինանսական մուտքերը շատ մեծ չեն

Հայ ազգ, համայն հայություն, արթնացի՛ր, մեր ազգային երազանքին՝ միացմանը, դեռ պիտի հասնենք. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը 1988 թվականի փետրվարի 13-ին այս հրապարակում սկիզբ առավ մեր ազգային-ազատագրական պայքարը։ Ուղիղ 36 տարի առաջ հենց այստեղ է տեղի ունեցել առաջին ցույցը, երբ արցախցին արթնացրեց մեր ողջ ժողովրդին, ներկայացրեց ազգային երազանք, որ կարճ հնչում էր՝ ՄԻԱՑՈՒՄ։ Մեկ բառի մեջ պարփակված էր ազգային ողջ ուժը, փրկությունը և

Ավինյան․ «Այս տարի երկու հիմնական ձեռքբերում ունենք՝ 200 հատ 8,6 մետրանոց ավտոբուսներ, հետո՝ 250 հատ 18 մետրանոց էլեկտրական ավտոբուսներ»

Երեւանի քաղաքապետն ավագանու այսօրվա նիստում հայտարարեց՝ չնայած էլեկտրական ավտոբուսների ծախսն անգամներով պակաս է գազով, բենզինով կամ դիզելով տրանսպորտից, բայց էլեկտրական ավտոբուսները նախնական գնով էականորեն ավելի թանկ են

Բաբկեն Թունյան․ Այս տարի կունենանք ամբողջական ու երկարաժամկետ լուծումներ նախատեսող օրենսդրական փաթեթ, որով կկարգավորի ՏՏ ոլորտը

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են այսօր առավոտյան ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհվածների հիշատակը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով անցյալ տարվա վերջին մեկ տարով երկարաձգվել է ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների տրամադրման ռեժիմը, որը նախատեսում է ավելի ցածր եկամտահարկ փոքր ընկերությունների համար: Սակայն, ըստ նրա, պայմանավորվածություն է ձեռք

Միջազգային հանրությունը պետք է դատապարտի Ադրբեջանի չհրահրված գործողությունների այս շղթան. Մարուքյան

Ադրբեջանը, չսպասելով հետաքննության, գիշերը հարձակվել է՝ դրանով ցույց տալով, որ նրանք պատրաստ են եղել հարձակման, պարզապես պատճառ են փնտրել:

«Մեր ժողովուրդը պետք է պատրաստ լինի, որ կենաց-մահու կռիվ պետք է տանք, ոչ թե լսենք՝ կռիվ է, ինքնաթիռի տոմսը 2000 դոլարով առնենք ու փախնենք»․ Գագիկ Մելքոնյան

«Թշնամին երբեք չի ցանկանա խաղաղություն, մինչեւ չհասնի իր վերջնական նպատակին։ Վերջնական նպատակն էլ այն է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է վերցնի»։

Ներքին Հանդի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր

Վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում

Արցախի Հանրապետութիւնը ստեղծուել է համաժողովրդական հանրաքուէի արդիւնքում եւ չի կարող լուծարուել մէկ անձի, կամ որեւէ կառոյցի որոշմամբ. «Ասպարեզ»

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ԱՐՑԱԽԻ ՄԱՐԴՈԻ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ԳԵՂԱՄ ՍՏԵՓԱՆԵԱՆԻ ԵՒ ՆԱԽԿԻՆ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ, ՕՄԲՈՒԴՍՄԵՆ, ՔԱՂԱՔԱԳԷՏ ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐԵԱՆԻ ՀԵՏ Արցախի Մարդու իրաւունքների պաշտպան Գեղամ Ստեփանեանն ու Արցախի նախկին պետնախարար, նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարեանը  Լոս Անջելեսում էին Հայ իրաւաբանական միութեան հրաւէրով: Արցախցի գործիչները բացառիկ հարցազրոյց են տուել «Ասպարէզ»ին` մանրամասներ ներկայացնելով Արցախի եւ արցախահայերի ներկայի իրավիճակի շուրջ: Ամերիկահայ համայնքին Ստեփանեանն ու

Մեր ազգային պարերի հավաքման, մշակման ու անմահացման մեջ Գագիկ Գինոսյանն ունի նույն առաքելությունն ու արժեքը, ինչ Կոմիտասը՝ մեր ժողովրդական երգերի հավերժացման գործում

Թեև 90-ականներից մինչև այսօր ազգայնական գաղափարակիրներն ու ազգանվեր անհատները առանձին-առանձին՝ ամեն մեկը յուրովի, թիրախավորվում ու հետապնդվում են: Բայց միևնույնն է՝ գալիս են ու կգան նորերը։ ՀԱՅ ԱԶԳԻ ՆԺԴԵՀԱԾԻՆ ԱՐԳԱՆԴԸ ՉԻ ՉՈՐԱՆԱ…

ԱՄՆ-ն աջակցում է Երևանի ու Բաքվի շարունակական երկխոսությանը

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության շարունակմանը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Խոսնակը հրաժարվեց պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք Երևանն ու Բաքուն շարժվում են դեպի ուղիղ երկխոսություն ու ինչ դիրքորոշում ունի Վաշինգտոնն այս կապակցությամբ: Միլլերը հավելեց. «Մենք ակնհայտորեն աջակցում ենք այս հարցի շուրջ երկխոսության

Ազգին ո՞ր հատուածը աւելի իրաւացի է իր տեսլականներուն մէջ. «Ասպարեզ»

Բազմաչարչար մեր հայրենիքում կան տարբեր, արմատական նպատակներով կուսակցութիւններ, սակայն կա՛ն նաեւ անոնք, որոնք կը հաւատան, թէ ժամանակն է, որ իրապաշտօրէն հասկնանք առաջին հերթին մեր կարողութիւնները եւ հնարաւորութիւնները, առանց անտեսելու միւս կուսակցութիւններուն զանազան ծրագիրները եւ տեսլականները: Անոնց մեծ մասը թէ՛ հայրենաբնակներ եւ թէ հայրենիքէն դուրս ապրողներ, հաւանաբար չբարձրաձայնեն ներքուստ իրենց հաւատացած այն իրականութիւնը, որ պատմական Հայաստանի

Ընկեր ջան, դու անձնագրայինից տեղեկանք ստանալու համար կգնա՞ս, հասնես Իջևան. «ՉԻ»

Այսօր առավոտից Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են դեպի քաղաք տանող գլխավոր ճանապարհը։ Նրանք դժգոհում են Վարդենիսի անձնագրային և վիզաների բաժնի գրասենյակը փակելու որոշման դեմ: Նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ «ՉԻ». Իսկ պատկերացրեք ճամբարակցիների վիճակը: Ճամբարակից Մարտունի 111 կիլոմետր է: Այսինքն, Ճամբարակի բնակիչը մի հատ թեկուզ չնչին

Բաքուն հակադարձում է` Երևանը ոչ թե խոսքով, այլ գործնականում պետք է նպաստի խաղաղ գործընթացին

«Ազատություն». Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ The Telegraph պարբերականին տված հարցազրույցին՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը ընդգծել է, թե չնայած հայկական կողմը Պրահայում, Սոչիում և հետագայում էլ հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դեռ շարունակում է միջազգային կազմակերպություններում և դատարաններում պահանջներ ներկայացնել Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։ Վարչապետ Փաշինյանը ասել էր. – «Քանի դեռ Ադրբեջանը

Գոհ եղեք, որ Ադրբեջանը չի պահանջում Հայաստանում լուծարել ընդդիմությունը. «ՉԻ»

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում ադրբեջանական հեռուստաընկերության տեսանյութ է տեղադրել և գրել. «Ադրբեջանից դժգոհում են, իսկ Փաշինյանը խոստանում է ընդդիմության պատգամավորներին արգելել հետագայում ևս ծանոթանալ փաստաթղթին»: «ՉԻ». Հանգիստ, հանգիստ, առանց պաթոսի: Պետք չէ այս մանր հարցի շուրջ աղմուկ բարձրացնել: Դուք գոհ եղեք, որ Ադրբեջանը չի պահանջում, որ Հայաստանում լուծարվի ընդդիմությունը: Կամ

Ներքին Հանդում զոհվածները երկրապահներ էին․ Գագիկ Մելքոնյան

«Այնտեղ հատված կա, որ երկրապահներն իրենք են պահում»,- ասաց Մելքոնյանը։

Սահմանադրությունն անպայման պետք է փոխվի կամ բարեփոխվի: Եթե իրենց ճաշակով սահմանադրություն գրեն, գուցե լինի ավելի վատը. Ազատ Արշակյան. «Հրապարակ»

Նախորդները պարտադրել են այս սահմանադրությունը, խցկել այն, իսկ ներկաները ղեկավարվում են դրանով

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031