Օրվա լրահոսը
Ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել
«Ազատություն». Ռուսական ցորենով բեռնված գնացքը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել, հայտնում է APA լրատվական գարծակալությունը: Առաջին խմբաքանակը 8 հացահատիկային վագոնից է բաղկացած: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում կասեցվել է ապօրինի ջարդիչ կայանների շահագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզում հանքարդյունաբերությամբ զբաղվող «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ», «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ներում արձանագրել են խախտումներ։ Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրում «ԶԵՓՅՈՒՌ-ԵՐԵՔ» ՍՊԸ-ն ջարդիչ տեսակավորման կայանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Նույն մարզի Նորագյուղի անդեզիտա բազալտի հանքավայրում «ԷՍԷՆԴ» ՍՊԸ-ն չունենալով անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվություն՝ ևս ապօրինի
Խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին
Գլխավոր դատախազը բավարարել է Շվեյցարիայի Համադաշնության միջնորդությունը. խարդախության մեջ մեղադրվողը հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Շվեյցարիայի Համադաշնության իրավասու մարմնի միջնորդությունը. գույքը վնասելու և խարդախության մեջ մեղադրվող Դ.Գ.-ն հանձնվել է Շվեյցարիայի իրավասու մարմիններին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
«Նա հարբած ամբոխին էր ուղղորդում, որ մայր տաճարի մուտքի դռանը հարվածելով՝ բացեն ու ներս մտնեն, արարողությունը խանգարեն: Իսկ այդ խմբավարը՝ Կարեն Դուրգարյանը, ասում է՝ օդափոխվում էր»
Նրա խոսքով՝ որեւէ մեկը նման խուլիգանական պահվածք դրսեւորեր կառավարության շենքի նկատմամբ, հիմա բանտում կլիներ. «Բայց քանի որ արդարադատությունը չի գործում ու Վրեժ Դուրգարյանն էլ մեր Կարեն Դուրգարյանի նման հրաշալի փաստաբան ունի, իրեն ոչինչ չի սպառնում:
Տասը տարվա ընթացքում կրթական ծրագրի շրջանավարտ է դարձել շուրջ 350 ուսանող
Ավարտական հավաստագրեր են ստացել «Viva University» ծրագրի 5-րդ հոսքի շրջանավարտները Արդեն տասը տարի, Viva-ն կիրառում է կրթական հաջողված մոդել: Ծրագիրն ինքնաբացահայտման և զարգացման հնարավորություն է տալիս բուհական կրթությունից աշխատաշուկա ճանապարհն անցնող ուսանողներին: Տեսական գիտելիքներն իրական միջավայրում գործնական հմտությունների և կարողության վերածելը մասնագիտացման ամենաարդյունավետ ճանապարհն է: Տասը տարվա ընթացքում, Viva-ն նման հնարավորություն է ընձեռել շուրջ 350
Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի միջոցառմանը քննարկվել են Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր
Դեկտեմբերի 8-12-ը ՀՀ ՊՆ ներկայացուցիչները պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ Ժնևում մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարման և վերահսկողության խթանումը Հայաստանում» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել էր Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնը (DCAF): Միջոցառման նպատակն էր խորացնել փոխըմբռնումն ու համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում կառավարման, զինված ուժերում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, մարդու իրավունքների վերաբերյալ
Հարկեր չվճարելու հետևանքով պետությանը պատճառված 182․5 մլն դրամի վնասը վերականգնվել է:Վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության կողմից հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հարկային մարմին ներկայացրած հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հետևանքով պետությանը պատճառվել է 182 մլն 532 հզր 894 ՀՀ դրամի վնաս, որից 58 մլն 799 հզր
«Wizz Air»-ը Երևան-Լոնդոն-Երևան երթուղով չվերթեր կգործարկի
«Wizz Air» ավիաընկերությունը 2026թ. հունիսի 12-ից գործարկելու է Երևան- Լոնդոն-Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները Զվարթնոց միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի Լյուտոն օդանավակայան կրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը կիրականացնի չվերթեր 18 ուղղություններով դեպի 10 երկիր: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ բջջային հավելված: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ
Հալէպահայերու մէջ վիրաւորներ չեն արձանագրուած
Ընդհ. առմամբ արձանագրուած են՝ 8 վիրաւոր եւ երկու զոհ, ինչպէս նաեւ սուրիական քաղաքացիական պաշտպանութեան ուժերէն 2 ծառայող զոհ։
Թույլ չտանք, որ մեր գումարով գնված ադրբեջանական բենզինը փոխակերպվի մեր դեմ ուղղված հրանոթների. «ՀայաՔվե»
«ՀայաՔվե». Բոյկոտե´նք և թույլ չտա´նք, որ ադրբեջանական բենզինը վերածվի մեր դեմ ուղղված հրանոթների Վարչախումբը որպես մեռելածին «խաղաղության օրակարգի» պատմական ձեռքբերում է ներկայացնում թշնամական Ադրբեջանից մոտ 600 տոննա բենզինի մուտքը Հայաստան: Այն գնել է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա թրեյդ» ընկերությունը և այսօրվանից սկսել է իրացնել հայաստանյան շուկայում: Կոչ ենք անում բոլոր վարորդներին՝ դրսևորել
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը իրականությանը չհամապատասխանող պնդում է արել. Արսեն Բաբայան
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ կրկնակի փորձաքննություն նշանակելու որոշում չի կայացվել
Օվերն-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդի Լիոնի նստավայրի ձմեռային այգին անվանակոչվեց «Սյունիքի այգի»
Դեկտեմբերի 19-ին, Օվերն-Ռոն-Ալպի ռեգիոնալ խորհրդի Լիոնի նստավայրում, խորհրդի նախագահ Ֆաբրիս Պանկուկի հրավերով տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն. ռեգիոնալ խորհրդի նստավայրի ձմեռային այգին անվանակոչվեց «Սյունիքի այգի»՝ իբրև Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի և Հայաստանի, մասնավորապես Սյունիքի մարզի միջև բարեկամական ջերմ հարաբերությունների խորհրդանիշ: Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն
Զորակում ապօրինի տեղահանվել էր ավազակոպճային լեռնային զանգված. ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 29.7 մլն դրամի վնասը
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Զորակ բնակավայրում գտնվող 5995 քմ մակերեսով հողամասից ընկերության կողմից ապօրինի տեղահանվել է 8748 խմ ծավալով ավազակոպճային լեռնային զանգված, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 29 մլն 784 հզր 310 ՀՀ դրամի վնաս: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասն
ՀԷՑ-ից արդեն որերորդ ահազանգն ենք ստանում, որ մարդկանց աշխատանքի են ընդունում բացառապես այն պայմանով, որ ՔՊ-ի համար ձայն բերեն. «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ
«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրում է. «ՔՊ շտաբի վերածված ՀԷՑ-ից արդեն որերորդ ահազանգն ենք ստանում այն մասին, որ մարդկանց աշխատանքի են ընդունում բացառապես այն պայմանով, որ ՔՊ-ի համար ձայն բերեն, օրինակ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում»:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ դեկտեմբերի 23-28-ը Երևանում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում ձյան տեսքով։ Մարզերում դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը շրջանների մեծ
«Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման գումարով 45 նոր տրոլեյբուս ենք գնել»․ Տիգրան Ավինյան
Ավինյանը նշեց, որ խոսքը մի նոր հանգույցի մասին է, որը Մետրոպոլիտենի ուղեւորափոխադրումների քանակն ավելացնելու է 22-25 տոկոսով։
Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե ՌԴ-ին մեղադրում եք ՀՀ-ի դեմ «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ. Շարմազանով
Եթե ՌԴ-ն օժանդակում է «խաղաղության գործընթացին», ինչո՞ւ եք հակառուսական հիստերիան խոդի տվել էս մի քանի ամիս է…
«Զոհվածի երեխեքին խոսք եք տվել, որ սպորտդպրոց կառուցեք, բայց բարձրահարկ շենքեր եք կառուցում սաղ քաղաքում». Պեդրո Զարոկյանը՝ Տիգրան Ավինյանին
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը հարցրեց, թե ինչո՞ւ իշխանությունները չեն իրականացնում իրենց խոստումները եւ չեն կառուցում խոստացած սպորտդպրոցները։ «Կարո՞ղ է խմած եք եղել, որ էն ժամանակ խոստումը տվել եք, ինչո՞ւ սպորտդպրոցները չեք կառուցում։ Էս մարզադպրոցների համար բյուջե է պետք, պարոն Ավինյան, ձեզ մոտ է այդ բյուջեն, որ դուք մսխում եք էդ գումարները»:
Մոսկվայի դատարանը հեռակա կարգով ձերբակալել է Գարի Կասպարովին
Նածրոդիվ Կասպարովն արդեն հեռակա ձերբակալվել է Ռուսաստանում՝ 2024 թվականին նման որոշում է կայացրել Կոմիի դատարանը։
Այն, ինչի ականատեսը եղանք մենք՝ իսկապես սխրանք էր, բացառիկ իրադարձություն Երևանի մշակութային կյանքում
Ներկայացման հայտնությունն, իհարկե, մանկապատանեկան հավաքական երգչախումբն էր, որը խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ ուղղակի ապշեցրեց ինձ: Երեխաները մեկուկես ժամ բեմում, առանց նոտաների՝ անգիր կատարեցին երգեցողության համար բավական բարդ (հատկապես ռիթմական տեսակետից) պարտիաները: Երգչախումբը փառահեղ էր: Այս բալիկներն Օպերային թատրոնի վաղվա արտիստներն են ու հանդիսատեսը:
Սանկտ Պետերբուրգում ցուցարարները պնդել են ազատ արձակել կալանավորված արքեպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանին
Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ Հայաստանի իշխանությունների գործողությունների։ Հայ համայնքի ներկայացուցիչներն ու եկեղեցու ծխականները դժգոհություն են հայտնել Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից և պահանջել ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Ակցիայի մասնակիցները պնդել են անհապաղ ազատ արձակել կալանավորված արքեպիսկոպոսներին, Սամվել Կարապետյանին և մյուս ձերբակալվածներին՝ ընդգծելով իրենց մտահոգությունը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Մեծ հաշվով, արդեն տեսակների պայքար է, ու Մայր Աթոռի պաշտպանները պետք է գիտակցեն, որ իրենց դիմաց հաճախ թրաֆիքինգի զոհեր են. Վահե Հովհաննիսյան
Հերթական պարտադրված պառակտումն արդեն փաստ է։ Սև ու սպիտակից սկիզբ առածը հասավ թավշայի էվոլյուցիոն հանգրվանին։ Կա հասարակություն, որը Մայր Աթոռի դռան մոտ նույնիսկ խոր շնչել չի համարձակվում՝ գիտակցելով, թե որտեղ է գտնվում, և կա հասարակություն, որը քացի է տալի այդ դռանը։ Դիտմամբ եմ երկրորդ դեպքում օգտագործում «հասարակություն» ձևակերպումը, թեև դրանք հատահաշվարկով են։ Ասում եմ «հասարակություն»,
ՄԻՊ-ը ողջունելի է համարում «Աբովյան» ՔԿՀ-ի շենքային պայմանների էական բարելավումը
Դեկտեմբերի 22-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, այցելել է Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ 📢 Այցի ընթացքում Պաշտպանն առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված անչափահասների, այդ թվում՝ օտարերկրացիների, ինչպես նաև իրենց մոտ մինչև 3 տարեկան երեխա ունեցող ազատությունից զրկված կանանց հետ։ ➡️ Պաշտպանը «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ ստեղծված անընդունելի իրավիճակի կապակցությամբ դիմել եմ արդարադատության նախարարին. Թագուհի Թովմասյան
Սա պարզապես «կազմակերպչական խնդիր» չէ․ սա կրոնական ազատության կոպիտ խախտում է։
Հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո Շուշի ուղևորվելիս գերեվարված Գևորգ Սուջյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման
Free Armenian Prisoners. Գևորգ Սուջյանը, ծնված 1989 թ. հունվարի 21-ին, «Նոր Հայաստան Հայրենիք–Սփյուռք» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիրներից է։ Նա գերեվարվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թ. նոյեմբերի 11-ին՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո, Շուշի ուղևորվելիս Լաչինի միջանցքով։ Նա մեղադրվել է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ զենքի ապօրինի պահում, լրտեսություն, ապօրինի զինված
Հունվարի կեսին ԱՄՆ դեսպան Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ երեք տարի պաշտոնավարումից հետո հունվարի կեսին դեսպան Քրիստինա Քվինը կավարտի իր աշխատանքը ՀՀ-ում։ Դեսպանի հեռանալուց հետո ԱՄՆ քաղաքականությունը Հայաստանում փոփոխության չի ենթարկվի։ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի հետ իր գործընկերությանն ու ակնկալում է տեսնել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացում, ինչպես նաև՝
Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին մեղադրում են գրագողության մեջ. «Հրապարակ»
Կարգալույծ արված քահանա Տեր Հակոբ Բագրատունին «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Ուզում եմ բարձրաձայնել Կճոյան Նավասարդ արքեպիսկոպոսի «քաջագործություններից», որ նա արել է՝ վայելելով Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի հովանավորչությունը: 2008 թ․ Կճոյանը գրագողությամբ վերատպել է հոգեւոր ճեմարանի իմ հարգելի ուսուցչի եւ երկար տարիների ընկեր Անանիա արքեպիսկոպոս Արաբաջյանի՝ «Պատարագամատոյց Հայաստանեայց Եկեղեցւոյ» 2002 թվականին Նյու Յորքում տպագրված՝ Հայ եկեղեցու պատմության
«Շատ եք լոճվում, հարգելի գործընկերներ, ապերովատ մի եղեք, ձեր լայնքը հեսա կնեղացնենք»․ վիճաբանություն՝ Երեւանի ավագանու նիստում
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ «Հանրային ձայն» եւ «Հանրապետություն» խմբակցություններն այսօր ծառայում են իշխանությանը։
Կլինի՞ Հայաստանը արտաքին նախագծերի միջով անցնող տարածք, թե՞ կունենա սեփական, վերահսկելի և բազմուղի հաղորդակցական համակարգ. Դավիթ Անանյան
«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը ՀԵՆԱՍՅՈՒՆ 2․ Տրանսպորտային հանգույցները պարզապես ճանապարհներ չեն, դրանք պետության ինքնիշխանության ազդարարներն են Հայաստանը գտնվում է տարածաշրջանային հաղորդակցությունների խաչմերուկում, բայց իրականում ապրում է տրանսպորտային մեկուսացման պայմաններում։ Մեր արտաքին առևտրի ավելի քան 80%-ը կախված է մեկ հիմնական
ՀՅԴ Արցախի կառույցի անդամներն իրենց խորը մտահոգությունն են հայտնել Արցախի թեմի առաջնորդի պահվածքի շուրջ
Նրա կեցվածքն անվստահության մթնոլորտ է ձևավորել իր նկատմամբ

















































