Օրվա լրահոսը
«Մեր կառուցած մանկապարտեզ-դպրոցից դուրս եկող երեխեքի հանրությունում դուք շանս չունեք, բացի շուն ու շանգյալից ուրիշ ոչ կարգավիճակ չեք ունենա»
«Այս բանավեճը հաղթահարելու միայն մեկ տարբերակ կա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում պետք է Ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն անցողիկ շեմը չհաղթահարեն»։
Բելգիայի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ հաջակցություն ՀՀ խաղաղության օրակարգի և ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման
Բանաձևն ընդունել է միաձայն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ապրիլի 20-22-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
«Եթե սատարում են Նիկոլ Փաշինյանին, ուրեմն սատարում են միահեծան իշխանությունը»․ Հովհաննես Իշխանյան
Ըստ Հովհաննես Իշխանյանի՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում եկեղեցու վերաբերյալ ձևակերպումները հակասահմանադրական են․ «Ճիշտ կլինի, ՔՊ-ին մասնակցությունն ընտրություններին արգելվի, քանի որ իր ծրագրով նա խոստացել է Սահմանադրությունը խախտել»:
Ստամբուլում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հանդիպումը
Հանդիպման ընթացքում գոհունակությամբ արձանագրվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շրջանակներում վերջին գործընթացները՝ ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ առեւտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը:
ՀՀ-ի դեմ հերթական գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է ազատության իրավունքի խախտում. ՀՔԱՎ
Գործը վերաբերում է 2015 թ. հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ իրականացվող բողոքի հավաքի ընթացքում տեղի ունեցած դեպքին։ Այդ օրը քաղաքացին, ի թիվս հավաքի այլ մասնակիցների, Բաղրամյան պողոտայից բռնությամբ տեղափոխվել է ոստիկանության բաժին և այնտեղ ապօրինաբար պահվել մոտ 10 ժամ։
Տարբեր դատավորների վարույթում գտնվող փոխկապակցված գործերը մեկ վարույթում միացնելու ընթացակարգի դեմ
Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթում առկա բացը հանգեցրել է նրան, որ նույն կողմերի միջեւ նույն առարկայով ընթանում են զուգահեռ դատական վարույթներ, ինչը ստեղծում է միմյանց հակասող դատական ակտերի կայացման իրական վտանգ, եւ նման իրավիճակը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքին: Քնարիկ Սահակյանի (ներկայացուցիչ՝ փաստաբան Մերի Կարապետյան) դիմումը Սահմանադրական դատարանում էր 2026
ԿԸՀ նախագահը և Եվգենի Կոզյակը քննարկել են ԱՊՀ դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր
ԱՊՀ Գործադիր կոմիտեի դիտորդական առաքելության գործունության ապահովման բաժնի պետ Եվգենի Կոզյակը ապրիլի 17-ին հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Կոզյակին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։ Քննարկվել են ԱՊՀ դիտորդական առաքելությանն առնչվող հարցեր։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
ՊԵԿ նախագահը կարևոր ձեռքբերում է համարել նաև այն, որ 2017 թ.-ից ի վեր հարկային եկամուտներն աճել են շուրջ 2.4 անգամ
«Մեր համատեղ ստեղծված արդյունքի (ՀՆԱ-ի) մոտ 24 տոկոսը հարկերի տեսքով վերադառնում է պետական բյուջե՝ ուղղվելով հանրային կարևոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացմանը, որոնք այլ պայմաններում հնարավոր չէին լինի»։
Պարտադրված խեղճությունից ձևավորված մեր ներքին ագրեսիան որպես հանրային որակ պետք է վերանա. Վահե Հովհաննիսյան
Վաղվա Հայաստանը պիտի ունենա փոխադարձ հարգանքի, իրար լսելու, զիջելու, հանդուրժելու մտածողությամբ հասարակություն։
Հայտնի է դատավորներին պատասխանատվության ենթարկելու նիստի օրը
Ապրիլի 27-ին Բարձրագույն դատական խորհրդում կլսվի Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Արդարադատության նախարարի այս տարվա հունվարի 14-ի թիվ 06-Ա որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Արդարադատության նախարարը մարտի 16-ին միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Խորհրդի նիստը նախ նշանակվել էր ապրիլի 13-ին, ապա` 27-ին:
«Եթե ձեր ասած գեներալները փախել են, փախել են ձեր ղեկավարությամբ, ձեր պատասխանատվության գոտիով է Ադրբեջանը հասել Շուշի, Բերձոր եւ ՀՀ սահմաններ»
«Դուք ասում եք՝ եթե ես չլինեմ, պատերազմ է լինելու։ Պատերազմը լինելու է ինչ-որ բանի համար, չէ՞, նշանակում է դուք պայմանավորվել եք, որ առանց պատերազմի եք այդ ամեն ինչը տալու»։
Կարեն Դեմիրճյանի մասին խոսելը հեշտ է, նրա չափանիշներով ապրելը՝ ոչ բոլորին հարմար. Մեսրոպ Առաքելյան
Կամ մենք բարձրանում ենք այդ մակարդակին, կամ շարունակում ենք ապրել՝ կրելով անսկզբունքային և անարդյունավետ կառավարման բոլոր հետևանքները։
Զբոսաշրջության և լեզվի կոմիտեների նախագահները քննարկել են զբոսաշրջության ոլորտում լեզվական որակի բարձրացմանն ուղղված քայլերը
Կողմերը նաև ընդգծել են հայերենի պահպանման կարևորությունը, ինչպես նաև միջազգային հարթակներում դրա հանրահռչակումը՝ որպես Հայաստանի մշակութային ինքնության և երկրի տեսանելիության կարևոր բաղադրիչ։
Ինքնիշխան լինելը ենթադրում է ամբիցիաներ ունենալ և փորձել բավարարել դրանք. Էդմոն Մարուքյան
Ինչո՞ւ պետք է ԱՄՆ–Իրան բանակցությունները անցկացվեն Իսլամաբադում, այլ ոչ թե Երևանում, երբ Հայաստանը Խաղաղության խորհրդի անդամ է, իսկ իշխանական քարոզչության համաձայն՝ «Փաշինյանը Թրամփի հետ լավ է»։
Որո՞նք են հեղինակային իրավունքի օբյեկտները
Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության եւ արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ արդյունքը կամ ստեղծագործությունը, որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձեւով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձեւը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից: Հեղինակային իրավունքի օբյեկտների ցանկը սահմանված է «Հեղինակային իրավունքի
ՔՊ-ն հունիսի 8-ին հանրահավաք է անելու. ՔՊ-ն ու ԲՀԿ-ն դիմել են քաղաքապետարան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ իրազեկում է ներկայացրել ոչ միայն հավաք, այլ նաեւ երթ անցկացնելու համար։
«Անարդար է, որ քաղաքական գործընթացների արդյունքում տուժում են մարզիկներն ու սպորտի առաջընթացն ընհանրապես». Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Միխայիլ Դեգտյարևի հետ
«Հայաստանը պատրաստ է լինել կամուրջ Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի միջև սպորտում առկա խնդիրների և հարցերի քննարկման ու արդար լուծումներ գտնելու հարցում»,- նշել է ՀԱՕԿ նախագահը
Արտաշէս Քասախեան Կլենտէյլի քաղաքապետ ընտրուեցաւ
Քասախեան առաջին անգամ 2005-ին ընտրուած է Կլենտէյլ քաղաքի քարտուղար՝ հանդիսանալով այդ պաշտօնը ստանձնող ամէնէն երիտասարդ անձը:
Մարդն ասում է՝ «մենք ուզում էինք Ղարաբաղը պահպանել, բայց ժողովուրդը մեզանից այլ օրակարգ պահանջեց». «ՉԻ»
Փաստորեն Նիկոլ Փաշինյանն ասում է՝ 2021-ին մենք ժողովրդին խաբել ենք, ժողովուրդն էլ դա հասկացել է, բայց միևնույն է՝ մեզ է ընտրել ու հանձնարարել է գնալ այլ ճանապարհով։
«Ղարաբաղի լիակատար հայաթափումից հետո ընդդիմությունը չի փոխել իրենց ծրագրերը՝ հիմա իրենք ուզում են նույնն անել Հայաստանում»․ Ռուբեն Ռուբինյան
«Եթե հրաժարվեք խաղաղության ճարտարապետությունից, լավագույն դեպքում չի լինելու խաղաղություն, վատագույն դեպքում լինելու է պատերազմ»։
Ջոել Վելդքամփ. «Ինձ մտահոգում է այն, որ Հայաստանի որոշ պաշտպաններ խոսում են այնպես, կարծես TRIPP-ն ինքնին կարող է զսպել ադրբեջանական ներխուժումը». «Ազգ»
Թվում է, թե ենթադրությունն այն է, որ եթե ԱՄՆ-ը մեծապես ներգրավված լինի այս նախագծում, ապա Ադրբեջանը կխուսափի հարձակվել Հայաստանի հարավի վրա: Ես դա համոզիչ չեմ համարում: Ամերիկյան քաղաքականությունն անկայուն եւ փոփոխական է: Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության միակ կայուն գիծը 1990-ականներից ի վեր եղել է Ադրբեջանի հետ համագործակցությանն առաջնահերթություն տալը:
«Դուք թե Սամվել Կարապետյանից եք բազմակի անգամ թույլ, թե Գագիկ Ծառուկյանից, էլ չասեմ՝ Ռոբերտ Քոչարյանից ու մյուս թեկնածուներից»
«Դուք իշխանություն եք, հանրությանն ի՞նչ եք ուզում փոխանցել, որ այս երկիրը պիտի շարժվի ատելության ու վիրավորանքի միջոցո՞վ»։
Ռաֆայել Մարտիրոսյան. «Արցախցիները կանգնելու են նրա կողքին, ով «Արցախը» չի ընկալի որպես անցյալ, այլ՝ որպես շարունակվող պատասխանատվություն». «Իրավունք»
Դրանով իսկ կկանգնեն այն ուժի կողքին, որը կկարողանա միավորել հասարակությունը ոչ թե վախի, այլ վստահության շուրջ, ոչ թե անցյալի բեկորներով, այլ ապագայի ամբողջական պատկերով։ Որովհետև վերջիվերջո հարցը պարզ է՝ մենք ընտրում ենք ոչ թե քաղաքական ուժ, այլ այն ճանապարհը, որով շարունակելու ենք լինել։
Միհրան Պողոսյան. «Արդյոք Նիկոլ Փաշինյանն իր ընտրարշավի ժամանակ ամեն բան անում է օրենքի սահմաններում». «Հրապարակ»
Արդյոք նա չի խախտում բարեգործության արգելքը կամ ընտրակաշառքի տարրեր պարունակող հայտարարություններ չի անում: Մենք բացահայտ տեսնում ենք այս քայլերը Փաշինյանի կողմից, սակայն ընդդիմության կողմից ես անձամբ չեմ նկատել նման բան: Մարդիկ աշխատավարձ են ստացել, աշխատանքի դիմաց գումար են ստացել, ուստի այն որեւէ կերպ չի կարող համարվել քրեական հանցագործություն:
Առևտրի, բարձր մակարդակի մշտական կապերի և ընդհանուր ներգրավվածության տեսանկյունից, Ռուսաստանը դեռ մնում է Հայաստանի ավելի սերտ գործընկերը. «Ժողովուրդ»
Հայաստանը 2025-ին Վաշինգտոնի հետ ստացել է քաղաքական վերելք, բայց Մոսկվայի հետ դեռ պահպանում է ավելի ծանրակշիռ և նյութական կապը:
Կիրիլ Ֆրոլով. «Կուսակցության ծրագրում եկեղեցու պառակտում ներառելը իսկապես ինչ-որ նոր բան է, աննախադեպ իրողություն, համաշխարհային պրակտիկայում նման բան չկա». «Ազգ
Այստեղ Փաշինյանը գերազանցել է անգամ Զելենսկուն: Զելենսկին իր «Ժողովրդի ծառա» կուսակցության ծրագրերում եկեղեցու պառակտում չի ներառել, չնայած նա ստեղծում է այն՝ հետեւելով Պորոշենկոյին
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն․ վերահաստատվել է փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Կողմերը մտքեր են փոխանակել ԹՐԻՓՓ նախաձեռնության իրականացման շուրջ, քննարկել հիբրիդային սպառնալիքներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, ինչպես նաև կրոնական ազատությանն առնչվող մի շարք հարցեր։
Հիմա եթե մանկահասակ երեխայի մայրն օրենք է խախտել, ի՞նչ անեինք՝ չպատժեի՞նք. ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյան. «Հրապարակ»
Այո, բաց թողեցին, բարի կամք դրսեւորեցին, բայց խախտել է, չէ՞։ Ու բավական է ասեք, թե ընդդիմության նկատմամբ ճնշումներ կան, այդ իրենք են մեզ ճնշում, օրինակ՝ ինձ։
«Պատերազմի սպառնալիքը Փաշինյանն ընտրություններում որպես հաղթաթուղթ է օգտագործում, եւ զարմանում են, երբ ասում ենք, որ Ալիեւի սրտի վարչապետն է»
«Մենք դեմ չենք խաղաղությանը, ինչպես փորձում է ներկայացնել ՔՊ-ական գեբելսյան քարոզչությունը։ Մենք դեմ ենք Նիկոլ Փաշինյանին ու հենց այն պատճառով, որ ինքն ունակ չէ խաղաղություն հաստատել»։


















































