Օրվա լրահոսը

Հակոբ Ավագյանն ազատվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից

Որոշում 5 Փետրվարի 2019, 88 – Ա ՀԱԿՈԲ ԱՎԱԳՅԱՆԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հակոբ Ավագյանին ազատել տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

«Ռոսկոմվերակացուները» որոշել են «կարգի՞ հրավիրել» հայկական մամուլը

Մի քանի օր է, ինչ Ռուսաստանի Դաշնության կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հեռահաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայությունը, կարճ՝ «Ռոսկոմնադզոր», համաձայն ռուսական ինչ-որ օրենքի ինչ-որ կետի եւ ինչ-որ ենթակետի՝ արգելափակել է Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված եւ գործող «Առավոտ» պարբերականի ռուսական տարբերակը ողջ Ռուսաստանի տարածքում՝ զրկելով այնտեղ ապրող բազմահազար հայերին եւ ոչ հայերին ռուսերեն լեզվով տեղեկատվություն ստանալ Հայաստանից՝

Փոքր և միջին հարկ վճարողներին նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվի 60000 դրամով

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության  2017թ. հուլիսի 20-ի թիվ  861-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը,  ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 19.01.2018թ.-ի 21-Ա հրամանի համաձայն, Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին էր սահմանվել 160000 դրամը: Կառավարությունում բազմիցս տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման համար պետք է սահմանվի ավելի մատչելի գին: Ուստի, ս.թ. փետրվարի 5-ի

Գարնանային ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների համար պետական աջակցություն կցուցաբերվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում շարունակվել է գյուղատնտեսական շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ քննարկումը: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին և ներկայացրել ՀՀ մարզպետների, Ջրային տնտեսության պետական կոմիտեի և բոլոր մարզերում ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների արդյունքները:

Հայտնի է Շիրակի նոր մարզպետի անունը

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների տեղեկացմամբ, առաջիկա կառավարության նիստին Շիրակի մարզպետ կնշանակվի «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ցուցակով մոտ 4600 ձայն հավաքած Տիգրան Պետրոսյանը։ Նա ծնվել է 1979 թվականին, դասավանդում է Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, Շիրակի պետական համալսարանում, աշխատում է նաև «Հայկական Կարիտաս» Բ/Կ-ում՝ որպես շահերի պաշտպանության մասնագետ։ Տիգրան Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մի փոքր 

Ոստիկաններն ու ցուցարարները պայմանավորվել են. Արշալույսում այլեւս բախումներ չեն լինի

Զարզանդ Գրիգորյանի դեմ բողոքի ցույցերը կշարունակվեն

«Ես որտեղի՞ց կիմանայի, որ երկու ոստիկանի իրենք սպանեցին». Պատանդ բուժքույրը հերքում է ՀՔԾ-ին տված իր ցուցմունքը

Ես լսեցի, որ այդ պարոն մայորը ռացիայով տղաներին ասում էր, որ ոստիկան խփեցիք, ոստիկան մահացավ, տղաներն էլ այստեղից պատասխանում էին, որ մեր մոտից կրակոցներ չկան, մենք ոչ մի ոստիկանի չենք խփել, ի՞նչ ոստիկան ենք մենք խփել: Երբ դրսում աղմուկ-աղաղակ, ժխոր էր, ներսում կարծեմ Արայիկ Խանդոյանն էր, տղաներին անընդհատ ասում էր՝ տղաներ, հանկարծ ոչ մի կրակոց ներսից չպիտի լինի, խելոք զենքերը վայր դրեք, ոչ մի կրակոց չլսեմ, չլինի՛ ոչ մի կրակոց, հանգիստ պահեք ձեզ:

Հայկ Մարտիրոսյան-Ռոբերտ Հովհաննիսյան մրցամարտի 3-րդ պարտիան ավարտվեց ոչ-ոքի

Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի միակ թափուր տեղի համար գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի եւ Ռոբերտ Հովհաննիսյանի միջեւ մինի մրցամարտի երրորդ պարտիան, որ կայացավ այսօր՝ Շախմատի ակադեմիայում, ավարտվեց ոչ-ոքի: Հաշվի մեջ առջեւում Հայկ Մարտիրոսյանն է՝ 2:1: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Փոխվարչապետի առաջարկով Ազատամուտի դպրոցի տնօրեն նշանակվեց

2 մրցույթները իրավազոր չէին տնօրեն ընտրելու

Օրհներգի փոփոխության թեմայով փորձում են շեղել հասարակության ուշադրությունն ավելի հրատապ հարցերից. Վիգեն Հակոբյան

«Քաղաքական օրակարգում շատ ակտիվ գործընթացներ են գնում՝  և ֆեյքային, և իրական, նաև տեխնոլոգիաներ են օգտագործվում, որպեսզի շեղեն իրական գործընթացներից՝ սկսած օրհներգներից, կոկորդիլոսներից, պարգևավճարներից և այլն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Օրհներգի փոփոխության մասին խոսելիս բանախոսը նկատեց, որ դա այսօրվա թեմա չէ, եթե նույնիսկ համարենք, որ կա նման խնդիր. «Հետաքրքիր մի երևույթ կա.

Հանրային բնապահպանական դատարանի վճիռն Արարատյան դաշտի աղետի վերաբերյալ

Սույն թվականի փետրվարի 5-ին Հանրային բնապահպանական դատարանը քննեց «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» գործը՝ ըստ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի դիմումի: Գործը քննեցին դատավորներ՝ էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Դիմումատու Լևոն Գալստյանը նշեց, որ Արարատյան արտեզյան ավազանում ջրային

«Ի՞նչ Դուբայ, ի՞նչ են բզբզում»․ Սամվել Բալասանյանը՝ հրուշակեղենի գործարանի մասին

Գյումրիում պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ Բալասանյան ընտանիքին պատկանող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկան փակվելու է։ Վերջերս էլ ակտիվացել են խոսակցությունները, թե Գյումրու քաղաքապետի ընտանիքն իր այս բիզնեսը տեղափոխելու է Դուբայ։ Բանն այն է, որ Գյումրու քաղաքապետը տարեվերջյան ասուլիսի ժամանակ դժգոհել էր, թե ալրային և շաքարային հրուշակեղենի հետ կապված  խնդիր է առաջացել Հայաստանում․ ուկրաինական և

Սահմանախախտ ադրբեջանցի զինվորական է ազատ արձակվել

ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 09.02.2018թ.  դատավճռով 2 /երկու/ տարի ազատազրկման դատապարտված   Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության ՔԿՎ քրեակատարողական  հիմնարկում պատիժը կրելուց հետո,  2019թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել: Էլնուր Էլման օղլի  Հուսեյնզադեն  մեղադրվում էր այն բանում, որ նա հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ  մոտոհրաձգային  բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017թ. փետրվարի 01-ին,

133 հոգուց ներում է շնորհվել ընդամենը 2 հոգու

Մեր տեղեկություններով քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներին արդեն ծանուցել են ներման խնդրագրերի պատասխանները։ Հետաքրքիր է որ 133 հոգուց ներում է շնորհվել ընդամենը 2 հոգու։ Ընդ որում՝ ներվածներից մեկի պատիժը 9 տարի 9 ամսից  կրճատվել է մեկ տարի վեց ամսով։ Ներված դատապարտյալը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրօրենսգրքի 104 եւ 235  հոդվածների առաջին մասով՝ դատապարտվելով 11 տարվա ազատազրկման՝ 2012

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ՌԴ դեսպանի հետ

ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 5-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են օրերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, ընդունված հիմնական որոշումների, Արցախի հիմնախնդրի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։ Հանդիպման

Բակո Սահակյանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 5-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության արեւելյան սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին: Նույն օրը Նախագահն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ եւ հրավիրել աշխատանքային խորհրդակցություն բնակավայրի վերականգնմանն առնչվող խնդիրների շուրջ: Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ

Փաշինյանը հստակ վերադարձավ այն ձևաչափին, որ առանց Արցախի նա ոչինչ չունի խոսելու Ալիևի հետ. Վիգեն Հակոբյան

«Նիկոլ Փաշինյանը հստակ վերադարձավ այն ձևաչափին, որ առանց Արցախի նա ոչինչ չունի խոսելու Ալիևի հետ, քանի որ ինքը չի ընտրվել Արցախի բնակչության կողմից»,- խոսելով Ն. Փաշինյանի՝ Գերմանիայում Արցախի հարցի շուրջ արված հայտարարությունների և Մերկելի՝ վարչապետի խիզախ քայլեր ձեռնարկելու որակումների մասին՝ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Ըստ նրա՝ Արցախի հարցի շուրջ բավականին լուրջ ձևափոխություններ եղան Նիկոլ Փաշինյանի

«Մենք ազատ էինք, որտեղ ուզենայինք՝ կգնայինք». ՊՊԾ գնդի «պատանդ» բուժքրոջ ցուցմունքը՝ դատարանում

Դատավորը հարցրեց՝ կարելի՞ է եզրակացնել, որ դուք փախել եք գնդի տարածքից՝ նա պատասխանեց. «Չեմ իմանում, փախնե՞լ ա կոչվում դա»:

«Վերջին քաղաքական իրադարձություններով պայմանավորված»՝ Ոստիկանությունը հրաժարվեց ցուցարարի դեմ ներկայացրած հայցից. ՀՔԱՎ

«Վերջին քաղաքական իրադարձություններով պայմանավորված»՝ Ոստիկանությունը հրաժարվեց ցուցարարի դեմ ներկայացրած հայցից.ՀՔԱՎ: Այսօր՝ 2019թ. փետրվարի 5-ին, ՀՀ վարչական դատարանում ցուցարար Վահրամ Պետրոսյանի դեմ Ոստիկանության հայցի քննության շրջանակում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը հայտարարեց, որ «վերջին քաղաքական իրադարձություններով պայմանավորված»՝ ՀՀ ոստիկանությունն ամբողջությամբ հրաժարվում է ցուցարարի դեմ ներկայացրած հայցից: Հիշեցնենք՝ ՀՀ Ոստիկանությունը վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջել էր պատասխանատվության ենթարկել 2015

Հ.Յ.Դ. Բիւրոն՝ օրհներգի փոփոխութեան բանավէճի մասին

Հ.Յ.Դ. Հանրային կապերու գրասենեակի թղթակիցը հետեւեալ հարցումով դիմած է Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր Խաչատուրեանին. – «Ի՞նչ է Հ.Յ.Դ. Բիւրոյի տեսակէտը Հայաստանի Հանրապետութեան օրհներգը փոխելու շուրջ աւելի քան մէկ շաբաթէ ի վեր ընթացող հրապարակային բանավէճի մասին»։ Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչը տուած է հետեւեալ պատասխանը.- «Հ.Յ.Դ. Բիւրոյի ընկերներ, անցնող օրերուն հրապարակաւ անդրադարձած են այս հարցին՝ պատասխանելով լրագրողներու հարցումներուն։

ՊՊԾ գնդում պատանդառված բուժքույրն ուշագրավ ցուցմունք տվեց. «Էնտեղ վտանգավոր բան չկար, մեզ նեղացնող չկար, տղաները՝ քաղաքավարի»

Հարցին՝ ո՞նց պատահեց, որ դուրս եկաք՝ բուժքույրը պատասխանեց. «Նորայրի հետ ասեցինք՝ ինչքա՞ն սպասենք, վեր կացանք Նորայրի հետ, դուրս եկանք, մի քիչ պտտվեցինք դուրսը, որոշեցինք ինքներս հեռանալ տարածքից, էդպես էլ հեռացանք, էդ պահին բացարձակ ոչ մեկը ոչ մոտեցավ, արգելք հանդիսացան, ասին՝ ո՞ւր եք գնում: Արթուր Սարգսյանը տեսավ, բան չասաց»:

Նիկոլ Փաշինյանը հրշեջի նման է, ջուրը վերցրած հանգցնում է հերթական հրդեհը. Վիգեն Հակոբյան

«Ամենագլխավոր խնդիրն այն է, որ տնտեսական առումով դեռ իրատեսական արդյունքներ չեն երևում, թեպետ իշխանափոխությունից հետո անցել է մոտ 8-9 ամիս»,- տնտեսական հեղափոխության մասին խոսելիս՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Վերջինիս կարծիքով՝ խնդիրն այն է, որ առայժմ թե բիզնես հասարակությունը, թե հանրությունը իրենց խնդիրներն ունեն և կառավարության տնտեսական հեղափոխության մեջ ուզում են տեսնել

Ավինյանն ասելիք չունի Ավետիք Էլոյանի հետ իր պայմանավորվածության խախտման վերաբերյալ

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահն ասում է՝պայման կար՝ երբեմն պետք է մեկնի ԱՄՆ, ընտանիքի մոտ. Սակայն նրան աշխատանքից ազատել են երբ ինքը Փաշինյանի ստորագրությամբ արձակուրդում էր եւ ԱՄՆ էր մեկնել

ՎԶԵԲ-ը պատրաստ է օժանդակել էլեկտրական տրանսպորտի ցանցի, այդ թվում՝ մետրոպոլիտենի զարգացման և ճոպանուղու կառուցման ծրագրերին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի տարածաշրջանի գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի գլխավորած պատվիրակության հետ: Բանկի ներկայացուցիչները քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր են առաջարկել, մասնավորապես էլեկտրական տրանսպորտի ցանցի, այդ թվում՝ մետրոպոլիտենի զարգացման և ճոպանուղու կառուցման ծրագրերին օժանդակության հարցով: Շնորհակալություն հայտնելով համագործակցության պատրաստակամության համար՝ քաղաքապետը կարևորել է

Շիրակի դատախազը պահանջում է պաշտոնազրկել Գյումրու թիվ 19 դպրոցի տնօրենին ու փոխտնօրենին

Մեր տեղեկություններով, այս պահին մի շարք քրեական գործեր են քննվում՝ կապված դպրոցի տնօրենների կողմից տարաբնույթ չարաշահումներ, յուրացումներ կատարելու հետ, ինչպես նաև իրականացվում են ստուգումներ քրեական գործեր հարուցելու համար։

Ռուսաստանի առողջապահության նախարարը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին աջակցել ծխելու և ծխախոտի դեմ պայքարում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի տեղակալ Դմիտրի Կոստեննիկովի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են մեր երկու երկրներին բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ մի շարք հարցեր: Արսեն Թորոսյանն ու Դմիտրի Կոստեննիկովն անդրադարձել են նաև ծխախոտի և ծխելու դեմ պայքարին: Ռուսաստանի գործընկերները կիսվել են իրենց երկրի փորձով, պատրաստակամություն հայտնել աջակցելու ծխելու և ծխախոտի դեմ

Տնտեսագիտական համալսարանից պարզաբանում են`պայմանագրեր են լուծարվելու, հաստիքներ են կրճատվելու

Aravot.am-ը ահազանգ էր ստացել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեկ տասնյակից ավելի աշխատակիցներ ծանուցում են ստացել այն մասին, որ ապրիլի 1-ից այլեւս չեն աշխատելու համալսարանում: Aravot.am-ը բուհից հետաքրքրվեց, թե որն է պատճառը: «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Տնտեսագետ» ուսանողի տան (հանրակացարանի) վարձակալության պայմանագրում փոփոխությունների իրականացման գործընթացով պայմանավորված «Տնտեսագետ» ուսանողի տան աշխատակիցների հետ պայմանագրերը լուծվելու են, ինչի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031