Օրվա լրահոսը

Մարտարվեստ, որի հիմքում հայոց այբուբենն է. «Գեւորգյան մարտարվեստի դպրոցում» նոր ծրագիր է սկսվել

«Գեւորգյան մարտարվեստի դպրոցում» իրականացվում են ոչ միայն մարմնակրթական, այլեւ ռազմամարտական գիտելիքների ուսուցման դասընթացներ

«Սասնա ծռերի» աջակիցների բողոքի ցույցը Եվրոպայի խորհրդի շենքի մոտ

Մեկ տասնյակի չափ հայեր Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի շենքի մոտ հավաք են անցկացնում՝ «Մենք բոլորս Սասնա ծռեր ենք» «Եվրոպա, Հայաստանում քաղբանտարկյալներ կան» եւ այլ կարգախոսներով: Հավաքի կազմակերպիչը «Հայկական վերածնունդ» կազմակերպությունն է:

Կարապետ Ռուբինյան. «Ունենք երկրի 2 նախագահ, 2-ն էլ՝ ոչ լեգիտիմ»

Մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը

Վարչական վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ընդդեմ ոստիկանության Արսինե Խանջյանի հայցադիմումի գործը կարճելու Վարչական դատարանի որոշումը. «Փաստինֆո»

Հայցվորի՝ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքների խախտման վերաբերյալ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված իրավունքների ենթադրյալ խախտումներն ուղղակիորեն բխում են անձին ազատությունից անհիմն կերպով զրկելու մասին հայցվորի պնդումներին գնահատական տալուց, հետևաբար դրանք առանձին չեն կարող քննության առարկա դառնալ սույն գործի շրջանակներում:

Ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին. Razm.info

Շեշտենք, որ կորուստների իրական պատկերը կարող է իրականում շատ ավելի մեծ լինել, քանի որ, ինչպես ցույց է տվել նախորդ տարիների փորձը, Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները, իսկ որոշ կորուստների մասին միայն տարիներ անց է տեղեկություն հայտնվում:

Գորիսի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն  

«Շիրակը» հաղթանակ տոնեց «Գանձասար-Կապանի» նկատմամբ

Մարտի 10-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Շիրակ»-«Գանձասար-Կապան» 2:1 (0:1) Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Արտակ Սիմոնյան Գոլերը՝ Մուհամեդ Կաբա, 56, Մուսա Փոլ Բակայոկո, 80 («Շիրակ»), Գևորգ Նռանյան, 7 («Գանձասար-Կապան»): Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Հայկական զինուժի կորուստները 2018-ի փետրվարին. Razm.info

2018-ի փետրվարի 1-ից 28-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 4 դեպքի մասին։ Կորուստներից երկուսը մարտական է: Մարտական կորուստներ • Փետրվարի 7-ին ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: • Փետրվարի 22-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գրիգոր Կարապետի Եղոյանը: Ոչ մարտական կորուստներ

«Այսօրվա գլոբալիզացվող եւ բախումներով լի աշխարհում շատ դժվար է անգամ պահել հին գործընկերություն, իսկ մեր ամբիցիաներն ավելի մեծ են. ստեղծել գործընկերության նոր օրակարգ». Արմեն Աշոտյան

«Ամերիկայի ձայն». Հայաստանի խորհրդարանականների այցը Միացյալ Նահանգների մայրաքաղաք հնարավորություն տվեց ընդլայնել ավանդական հայ-ամերիկյան հարաբերությունները, համոզված են հայ պատվիրակները: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, սա առաջին քայլն է, որի նպատակն է՝ նոր որակի բարձրացնել Երեւանի եւ Վաշինգտոնի հարաբերությունները. «Մենք պետք է հասկանանք մի կարեւոր մեսիջ՝ աշխարհը սրընթաց փոխվում է, Ամերիկան փոխվել եւ փոխվում է եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմն

Ատրպատականի հայոց առաջնորդը ընդունեց ճարտարապետ Վարուժան Առաքելեանին

Ատրպատական, ազգային առաջնորդարան – Շաբաթ, 10 Մարտ 2018-ի առաւօտեան ժամը 10-ին, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ Գերշ. Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը իր գրասենեակում ընդունեց այցելութիւնը հանրայայտ ճարտարապետ եւ Ատրպատականի հայոց թեմի Ազգային իշխանութեան վաղեմի անդամներից Վարուժան Առաքելեանի այցելութիւնը: Առաջնորդ Սրբազանը միանգամ եւս շնորհաւորեց Վ. Առաքելեանին, նրա յոբելեանի առիթով, որը մեծաշուք հանդիսութեամբ նշւեց անցած Փետրւար ամսի

«Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունները բացառված չեն». Պարգեւ սրբազան

Վերջին դիվերսիոն գործողությունները, որոնք փորձեց իրագործել Ադրբեջանը, մերոնց կողմից կասեցվեցին, որովհետեւ առաջնագիծը հագեցած է տեսախցիկներով

«Մարդիկ կյանք են տալիս, իսկ մենք՝ ամիսը 1000 դրամ»». Պարգեւ սրբազանը՝ «1000 դրամ»-ների օրենքի մասին (Տեսանյութ)

Սրբազան հայրը պնդեց, որ «Ազգ-բանակ» հայեցակարգը սուրբ նախաձեռնություն է համարում

Արցախի թեմի առաջնորդ. «Սերժ Սարգսյանից լավ մասնագետ չկա այդ հարցում» (Տեսանյութ)

«Ժողովուրդը, բանակը՝ իշխանության հետ միասին, մեր անվտանգության երաշխավորն են»,-«Գեւորգյան մարտարվեստի դպրոցում» այսօր ռազմամարտական ուսուցման ծրագրի մեկնարկին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե «Սերժ Սարգսյա՞նն է մեր անվտանգության երաշխավորը, ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Տեր Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: «Սերժ Սարգսյանը մեծագույն փորձառություն ունեցող մարդ է, որն արցախյան շարժման առաջին իսկ օրից մինչեւ

Աղբի տեղն այնտեղ է, որտեղ տեղ կա

Արդեն մի քանի շաբաթ է` Երեւանի սրտում` Մաշտոցի պողոտայի վրա, Չարենցի թանգարանի հարեւանությամբ, մի քանի մետրանոց աղբանոց է: Կենտրոնական այս փողոցում իհարկե աղբամաններ կան, բայց, հաշվի առնելով, որ աղբը հայտնվում է այնտեղ, որտեղ դրա համար հարմար տեղ է բացվում, պետք է ենթադրել, որ Երեւանի քաղաքապետարանի քաղաքային տնտեսության համար պատասխանատուները դրանք ճիշտ տեղերում չեն տեղադրում: Այսինքն`

Աստծո պարտությունը

Քաղաքակրթությունների պատմությունը մարդու շարունակական փախուստն է մահվանից եւ տարտամ, չգիտակցված ձգտումը անմահության: Այդ է պատճառը թերեւս, որ մարդը, տեսնելով մահը, չի ճանաչում այն, եւ իրեն միշտ թվում է, որ մահը ուրիշի համար է եւ ոչ թե իր: Չի հավատում նաեւ, որ կա այլաշխարհային կյանք ու, չնկատելով իր ամենօրյա այլափոխությունները, օր օրի դառնում է չնչհավատ, ինքնամեծար,

«Elevator». երիտասարդները բացահայտում են կառավարման հմտություններ և վերելքին նպաստող գաղտնիքներ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) միջազգային ծրագրերի իրականացման կենտրոնում մարտի 10-ին մեկնարկեց «ELEVATOR» միջբուհական ուսանողական երկօրյա աշխատաժողովը: ՀՊՏՀ ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից համատեղ կազմակերպված աշխատաժողովն անցկացվում է արդեն 4-րդ անգամ. այս տարի՝ «Let’s get higher» կարգախոսով: Աշխատաժողովին մասնակցում են ՀՀ 8 բուհերի շուրջ 100 ուսանողներ։ Աշխատաժողովի 2 օրերի ընթացքում ուսանողները հնարավորություն

2008 թվականի պոտենցիալը չկա

Մանե Թանդիլյանը` իշխանափոխության մասին Քննարկումները` ինչպե՞ս չթողնել, որ Սերժ Սարգսյանը շարունակի իր պաշտոնավարումն արդեն Հայաստանի վարչապետի պաշտոնում, «Ելք» խորհրդարանական խմբակցությունում դեռ չեն ավարտվել: Որոշում էլ, բնականաբար, դեռ չկա: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Հիշեցնենք. նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն ավարտվում են ապրիլի 9-ին: Արդեն ապրիլի 17-ին խորհրդարանը պետք է վարչապետ նշանակի:

«Երկիր Ծիրանի»-ն ընդվզման քարոզարշավ իրականացրեց Եղեգնաձոր քաղաքում (Տեսանյութ)

Այսօր՝ 2018 թվականի մարտի 10-ին, «Ընդվզի՛ր» գրությամբ պաստառով «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ եղան Եղեգնաձոր քաղաքում: «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հորդորում էր Եղեգնաձորցիներին միանալ համահայկական ընդվզմանը «Եղեգնաձոր ոտքի՛» «Եղեգնաձոր պատրաստվիր ընդվզման», «Եղեգնաձոր ընդվզի՛ր» կոչերով: Զարուհի Փոստանջյանն իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանի առջև դրված խնդիրը՝ վարչապետության անցնելը, կարող ենք

Սթրեսը հաղթահարելու համար շատ շփվեք բնության հետ եւ հաճելի գնումներ կատարեք (Տեսանյութ)

Լիլիթ Խաչատրյանը՝ սթրեսի նախապայմանների եւ դրանք հաղթահարելու մասին

Օրենքի ուժով աշխատանքային թրաֆիքինգի հնարավորություն է տրվում

Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով, ըստ մասնագետների, աշխատանքային թրաֆիքինգի համար մեծ հնարավորություններ են բացվում: Նախագծով այնպիսի փոփոխություններ են առաջարկում, որով օրենքի ուժով գործատուին հնարավորություն է տրվում շահագործել աշխատողին: Նախագծի մշակող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն այս նախագծով վերացնում է արտաժամյա աշխատանքի համար լրավճարների շեմը, վնասակար աշխատանքների ցանկն ու դրանց համար գործող օրենքով

Սրտաբան. «Պահքն անընդունելի է սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց համար» (Տեսանյութ)

Բժիշկ Մարինա Օրդյանն անդրադառնում է սրտանոթային հիվանդությունների սրման պատճառներին

«Գողացվել է հող եւ օրդերով հասանելի տարածք»

Պետական կարիքների զոհերը դիմել են Սահմանադրական դատարան ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը 1994 թվականի նոյեմբերին հանդես գալով հայտարարությամբ՝ ասել է. «Երեւանի կառուցապատման ծրագրերը, հիմքում ունենալով հակասահմանադրական իրավական ակտեր, ի սկզբանե հղի են եղել անցանկալի հետեւանքներով, որոնք որոշ դեպքերում դարձել են ողբերգական»: Հիշենք. 1994թ. Հյուսիսային պողոտայի առաջին զոհը Պուշկինի 34 հասցեում բնակվող Նորա Եդիգարյանն

Հաջողություն Լեւոն Արոնյանին՝ այսօր Բեռլինում մեկնարկող հավակնորդների մրցաշարում

Նոյեմբորին շախմատի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը կրկին պետք է փորձի պաշտպանել շախմատային թագը: Ո՞վ կլինի նրա մրցակիցը, պարզ կդառնա երեք շաբաթից, երբ այսօր Բեռլինում մեկնարկող հավակնորդների մրցաշարը հատի եզրագիծը: Մրցաշարը հավաքել է գրեթե հավասար հնարավորություն ունեցող ութ գրոսմայստերների, որոնցից յուրաքանչյուրը կարող է նվաճել ուղեգիրը: Այդուհանդերձ, առաջատար փորձագետների եւ բուքմեյքերների մեծ մասը մի փոքր

Պետությունը վերջապես եկա՞վ մեր տուն

Ինչքան հիշում եմ՝ մեր լրատվամիջոցներն առավելագույնը, որ արել են եւ անում են հիմա, դա սահմանամերձ գյուղերի եւ բնակավայրերի մասին սրտակեղեք նյութեր տալն է: Նրանք պատմում են այն մասին, թե ինչ դառնաղի կյանքով է ապրում հեռավոր գյուղը, վկայակոչել են փաստեր ու թվեր՝ դանդաղ կամ արագ հյուծվող ու սմքող բնակավայրերի վերաբերյալ: Եվ դա ճիշտ է: «Հյուծվող ու

2500 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ

Մարտի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 220 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մասնագիտական սերը՝ հնագիտություն

Միշտ նորը փնտրող ժուռնալիստիկան ու հինն ուսումնասիրող հնագիտությունը իրենց տեղն են գտել Մարիամ Սարիբեկյանի կյանքում: Նախկինում մի շարք լրատվականներում, ներկայումս Շիրակի երկրագիտական թանգարանում, Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում աշխատող Մարիամը գիտի՝ հասարակության կարծիքն ու կարծրատիպերը չեն կարող խանգարել մարդուն զբաղվել սիրած գործով: Պեղումների դաշտում հայտնվելու, հանդիպած դժվարությունների ու դրանց հաղթահարման շուրջ էլ զրուցեցինք Մարիամի հետ: –

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Մարտի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 12-ին` օրվա երկրորդ կեսին, հյուսիսային շրջաններում, 13-14-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 10-ի ցերեկը, 11-ին, 12-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ:

Ինչպես հայ զինվորը փրկեց ԱՄՆ-ի ապագա սենատորի կյանքը. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». «Կյանքիս փրկության համար պարտական եմ հայ զինվորին»՝ այս բառերով սկսեց իր ելույթը Միացյալ Նահանգների նախկին սենատոր Մարկ Քըրքը, ում ուրբաթ օրը Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանականները պատգեւատրեցին Ազգային ժողովի պատվո մեդալով: Տարիներ առաջ Հայաստան ժամանելով՝ դեռեւս որպես ԱՄՆ-ի Կոնգրեսի շարքային աշխատակից Մարկ Քըրքն այցելել էր սահմանագիծ՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով, սակայն, եթե ապագա սենատորի կողքին չլիներ

Ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ

Մարտի 10-ին` ժամը 01:50-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենյանց լեռնանցքում «Volkswagen Jetta» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Volkswagen Jetta» մակնիշի 98 MP 800 պետհամարանիշի (վարորդ՝ 1982 թ. Վ. Ա.) և «Opel Vectra» մակնիշի 35 CN

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930