«Այսօր, այս սուրբ օրը մենք ոգեկոչեցինք 1915 թվականի ցեղասպանության նահատակների հիշատակը, որպեսզի պահպանենք և պնդենք ճշմարտությունն ու արդարությունը, որպեսզի հակազդենք ստին, անենք մեզնից կախված ամենը, որպեսզի չկրկնվեն մարդկության դեմ համանման հանցագործությունները»,– Մոսկվայի հայկական եկեղեցում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԵ ՌԴ թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։
Հիշեցնենք, Մոսկվայի հայկական եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ մատուցվեց այսօր։
Սուրբ պատարագից հետո հավաքվածները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ։
«Այսօր ամբողջ աշխարհը կրակների մեջ է, մարդու դեմ ատելությամբ է ողողված։ Մենք չենք կարող անտարբեր մնալ, երբ տեսնում ենք աշխարհում տեղի ունեցողը․ Միջին Արևելքում, դատարկված Արցախում, Ուկրաինայում, տեսնելով՝ ինչպես են վանդալները շարունակում անարգել մեր սրբավայրերը՝ մենք չենք կարող մի կողմ քաշվել։
Կարդացեք նաև
Ցեղասպանության ճանաչումը յուրաքանչյուր հայի սուրբ երդում է և հավատարմության հավաստում»,– ասաց սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մոսկվա


















































