Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում նշվել է Միքայել Թարիվերդիեւի 80 ամյակը

Դեկտեմբեր 07,2011 11:56

Երեկ Մոսկվայում «Արարատ» մշակութային միության եւ «Միքայել Թարիվերդիեւ» հիմնադրամի նախաձեռնությամբ նշվել  է հայտնի հայ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի ծննդյան 80-ամյակը:

Կոմպոզիտորի երկրային կյանքն ավարտվել է 1996 թվականին: Նա գրել է ավելի քան 100 ռոմանս, ինչպես նաեւ «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Մեր հայրերի պատանեկությունը», «Իմ կրտսեր եղբայրը», «Սիրել», «Ցտեսություն տղաներ» եւ այլ ֆիլմերի երաժշտությունը:

Կոմպոզիտորի մահվանից հետո Ռուսական «ՕԲԼԻԿ» հեռուստաալիքը նրա մասին ֆիլմ է նկարահանել, որը այսօր էլ պարբերաբար ցուցադրվում է:

 

Ամալյա ԻՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031