Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ

Մայիս 28,2012 10:09

Քրիստոսահիմն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա տոնական առիթով ողջունում և Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդի զավակներին` ի Հայաստան, յԱրցախ և ի Սփյուռս:

Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության վերականգնման, որն իրականություն դարձավ բազմադարյա դադարից հետո: Իննսունչորս տարիներ առաջ մայիսյան լուսավոր այս օրը  մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, և հայրենի երկնակամարում  ծածանվեց հայոց եռագույնը` որպես խորհրդանիշ ազատ և անկախ ապրելու մեր ժողովրդի երազանքի իրականացման:

Գոհություն Երկնավորին, Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման հիշատակներն այսօր ոգեշնչում են մեր ժողովրդին հայրենի պետականությունը զորացնելու և իր լուսավոր գալիքը կառուցելու հույսերում:

Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առաջ ի խորոց սրտի աղոթում ենք, որ Ամենակարող Աստված երկնառաք օրհնության և հարատև խաղաղության մեջ պահի Հայրենի մեր երկիրը և հավատավոր Մեր զավակներին` պարգևելով կայուն և ապահով առաջընթաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031