Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք պատրանքի մեջ եք, մեզի դաս չտա՛ք». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մարթենսին (Տեսանյութ)

Մարտ 15,2013 19:41

Այսօր Ազատության հրապարակում հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը, անդրադառնալով ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի հարցազրույցին՝ «Ազատություն» ռ/կ-ին՝ հայտարարեց. «Եթե սա է Եվրոպան, մեզ բնավ պետք չէ: Ես քննադատեցի Մարթենսին՝ ՀՀԿ-ի նախորդ համագումարում իր քիթը մեր ներքին գործերի մեջ խոթելու համար, որ կողմնակալություն արեց: Այն ժամանակ ես իրեն դիմեցի նամակով, չպատասխանեց: Երբ եկավ Երեւան, այո, ես քաղաքակիրթ էի եւ քաղաքավարի էի, բայց ես նրան ասացի, որ հաջորդ անգամ չփորձեք գալ Հայաստան բարձր արժեքներից խոսել, հետո մասնակցել, մեղսակցել այդ արժեքների սպանության: Ինքը խոստացավ այդպես անել: Բայց այս ընտրություններից հետո հայտնի շնորհավորանքը ուղարկելով՝ ինքը կեղծեց Եվրոպայի բարձր արժեքները:

Եվ հիմա ինքը հարցազրույց է տալիս եւ ասում է՝ իբր ես պատրանքի մեջ եմ: Դուք պատրանքի մեջ եք, մեզի դաս չտա՛ք:

Ինքը ի՞նչ գիտի, որ ես նախատեսում է 20 տոկոս, ստացել եմ 37 տոկոս: Դա ո՞ւմ հուշագիրն է կարդում, դո՛ւք որոշեք:

Ինքը թող չզարմանա իմ վերաբերմունքից: Թող զարմանա իմ ժողովրդից, եթե մինչեւ հիմա չի հասկացել: Թող ոչ ինքը, ոչ Եվրոպական մայրաքաղաքները, ոչ ԱՄՆ-ի նախագահը մինչեւ իրենց մեղսակից սխալի ուղղման, Հայաստանին ժողովրդավարության դասեր չտան, որովհետեւ մենք ենք բերել իսկական ժողովրդավարությունը Հայաստան Հանրապետության»:

Նա կրկնեց ասուլիսի խոսքերը, որ եթե ԵԺԿ նախագահի խոսքերը դառնա ընդհանուր կուսակցության ինստիտուցիոնալ՝ համակարգային մոտեցումը, «Ժառանգությունը» կվերանայի իր անդամակցությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031