Լրահոս
Օրվա լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հյուրընկալել է Էլ-Քուվեյթի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

Նոյեմբեր 21,2013 19:36

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով պաշտոնական այցով Երևանում գտնվող Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Պատվիրակության անդամներին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Էլ-Քուվեյթի նահանգապետ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահին շնորհակալություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոսին ընձեռված հնարավորության համար և շնորհավորել Եկեղեցիների համաշխարհային խորհրդում Գարեգին Բ-ի նախագահության կապակցությամբ:

Նահանգապետը նշել է, որ Էլ-Քուվեյթում գործում է հայկական եկեղեցի, և հայկական համայնքն իր ուրույն դերակատարումն ունի Էլ Քուվեյթի հասարակական ու տնտեսական կյանքում: Նա նաև հավելել է, որ Հայաստան կատարած իր առաջին այս այցը նպատակ ունի էլ ավելի խորացնելու և ամրապնդելու երկու երկրների միջև առկա կապերը, այդ թվում՝ հատկապես Երևան քաղաքի հետ  համագործակցություն ձևավորելու և խորացնելու տեսքով: Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահին երկարակեցություն է մաղթել հայոց հոգևոր առաջնորդին` ի փառս հայ ժողովրդի բարօրության:

Իր հերթին ողջունելով հյուրերին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ հայ-քուվեյթյան հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ առաջընթաց են արձանագրում, և կան բոլոր նախադրյալները փոխգործակցությունն ավելի սերտացնելու համար: Ամենայն հայոց հայրապետը հակիրճ ներկայացրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դերն ու նշանակությունը աշխարհասփյուռ հայկական գաղթօջախների համար և ընդգծել, որ Մայր աթոռն ակտիվ գործակցել է նաև արաբական աշխարհի այն երկրների հետ, որոնցում կան հայկական գաղթօջախներ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպումից հետո Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ Շեյխ Ալի ալ-Ջաբեր ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև Մայր տաճար, շրջել և ծանոթացել է տաճարի թանգարանի և գանձատան բացառիկ ցուցանմուշներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930