Լրահոս
Օրվա լրահոսը

25-ամյա կույսին բռնաբարելու համար մեղադրված տղան արդարացվեց

Հունվար 15,2014 20:56

2011թ.-ի սեպտեմբերի 11-ին Գյումրու թիվ 18 երթուղու 27-ամյա վարորդը գիշերը ժամը 12.00-ի սահմաններում Շիրակ գյուղում գտնվող ընկերոջ տնից վերադառնալիս հենց միկրոավտոբուսի մեջ բռնաբարել էր իր ընկերուհուն` հետագայում հրաժարվելով նրա հետ ամուսնանալ: Ինչպես Aravot.am-ին պատմել էր աղջկա շահերը ներկայացնող Ռազմիկ Շիրոյանը, տղան գինովցած է եղել, բռնաբարել է սիրած աղջկան, իսկ վերջինս տուն հասնելուն պես  գիշերվա կեսին արյունահոսել է, տարել են հիվանդանոց: Այնուհետ աղջկա մայրն ու տատիկը զանգել են այդ տղային, կանչել իրենց տուն, վերջինս հրաժարվել է գնալ, միայն երկրորդ օրը ներկայանալով խոստացել է ամուսնանալ աղջկա հետ: Նա ժամանակ է խնդրել` ասելով, որ կամուսնանա Ռուսաստան գնալուց ու փող աշխատելուց հետո: Սակայն, փաստաբանի ասելով, ոչ միայն չի ամուսնացել,  այլ իր ընկերների հետ միասին վարկաբեկել է   աղջկան եկած խնամախոսների մոտ: Սա առիթ է դարձել, որ  աղջիկը հաղորդում ներկայացնի ոստիկանություն: 27-ամյա երիտասարդին մեղադրանք էր ներկայացվել Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով, որը նախատեսվում է ազատազրկում 3-6 տարի ժամանակով:

Սակայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Էդուարդ Մանուկյանի նախագահությամբ, իրավական առումով չհիմնավորված է համարել մեղադրանքը: Դռնփակ դատական նիստում որպես վկա հրավիրված բժշկուհին ու բուժքույրը պատմել են այն մասին, որ 25-ամյա աղջիկը հիվանդանոցում նրանց ասել է, որ իր կուսաթաղանթը խախտվել է իր սիրած տղայի հետ սեռական հարաբերություն ունենալու  պատճառով և որ չի ուզում այդ տղան ընկնի ոստիկանների ձեռքը: Ու թեև երիտասարդը  արդարացվել է, այդուհանդերձ իր անպատասխանատու այդ քայլով նողկանք է առաջացրել դատավարության մասնակիցների մոտ: Վերջիններիս բնութագրելով, 25-ամյա աղջիկը իրոք սիրահարված էր այդ տղային, նա հետաքրքիր, նուրբ ու   խելացի անձ էր երևում:

 

 Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Մի գուցե Սովետի ժամանակ էլ էր տեղի ունենում նման դեպքեր, երբ բռնաբարող անասունները անպատիժ էին մնում, քանի որ թեպետ առաջին քրիստոնիա երկիրն ենք, բայց մեր գլխավոր նպատակը՝ օտարներին զարմացնելն է, իսկ պատգամները կատարելը հատկապես այսօր՝ նույնիսկ ծիծաղելի է, կամ էլ մեր դատավորները հանցագործի նկատմամբ շատ մեծահոգի են։ Եթե այս դեպքում 25-ամյա կույսին փորձենք մեղավորության մի փոքր մասնիկն էլ իրեն բաժին հասցնել,
    այն պատճառով, որ ինչպես կարող էր անասունի վրա սիրահարվել, որը բնազդից բացի այլ բան չի
    հասկանում, ապա բացարձակ անհասկանալի է՝ Տավուշի մարզում տեղի ունեցող երկու դեպք՝ անչափահաս աղջնակներին բռնաբարողներին, մի դեպքում մի քանի հարյուր հազար դրամ տուգանքով, իսկ մյուսում, առանց որևէ պատժի ազատել պատասխանատվութրունից։ Ի դեպ
    վերջին դատավարության դատավորը՝ Զոյա Զաքյանը ,,ազգանվան մեջ կարող է ինչ որ տառ շփոթեմ,, լինելով կին, գուցե և լավ մայր, քույր, դուստր և այլն, շատ խորը մտել է բռնաբարղների վիճակի մեջ և դատարանից երկու անասուններին ազատ արձակել, որոնք դանակով վախեցնելով անչափահասին մի քանի ամիս ենթարկել են անառակաբարո գործողությունների։
    Այս ամենի բարոյական ծանր հետևանքների մասին խոսելն ավելորդ է այն պատճառով, քանի որ
    երկրում,՝ ցանկացած բնագավառում է գործում այս բարոյական դեգրադացիան, որի մասին օրերս
    երկրորդ նախագահ կոչեցիալը՝ մեղադրելով իր օրոք գլխավոր բանկիրին,՝ այսօրվա վարչապետին,
    հենց այս երկու բառով բնութագրեց նրա վարքագիծը, մոռանալով որ իր հրեշագործությունների
    արդյունքում է երկրում հաստատվել, բարոյական դեգրադացիան, որը և ավելի ճոխացրեց իր հետնորդը։
    Այս գործում փոքր բաժին չունի նաև՝ Ամենային Հայոց սրբազանների սուրբը՝ Գարեգին Բ-ն, որը
    Սերժիկ Գ-ի ,, գ տառը այբենարանի երրորդ տառը լինելով,՝ շեշտում է երրորդ նախագահին,, հետ
    վերջերս մասկարադ էր ցուցադրում, իբր կրոնական ծիսակատարություն, ամպահովաններն էլ տված երկու միմոսների ձեռքը, որոնք իրենց արվեստագետներ են համարում։ Մեկը լիներ հարցնող թե ինչներիտ վրա եք ուրախանում, երբ երկիրը օր որի կործանվում է։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031