Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները

Հուլիս 28,2026 23:35 Share

2026 թվականի հուլիսի 20-25-ը ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվել է Թաիլանդի Թագավորությունում (Բանգկոկ)՝ Թաիլանդի Սպառողների պաշտպանության խորհրդի գրասենյակի (OCPB) հրավերով։

Այցի շրջանակում քննարկվել են սպառողների իրավունքների պաշտպանության, ոչ պարենային արտադրանքի անվտանգության, շուկայի վերահսկողության, թվայնացման, էլեկտրոնային առևտրի, նոր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառման, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Արմեն Կոտոլյանի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի գործունեությունն ու վերահսկողության հիմնական ուղղությունները, իսկ թաիլանդական կողմը՝ սպառողների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու առկա մարտահրավերները։ Կողմերը քննարկել են վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործման, մասնագիտական կարողությունների զարգացման և փորձի փոխանակման հնարավորությունները։

Երկկողմ հանդիպման ընթացքում արդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Թաիլանդի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, այդ թվում՝ հայկական արտադրանքի մուտքը դեպի ասիական շուկաներ խթանելու հնարավորություններին։

Այցի կարևոր արդյունքներից էր Թաիլանդի Սպառողների պաշտպանության խորհրդի գրասենյակի առաջարկը՝ նախաձեռնելու ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և OCPB-ի միջև համագործակցության հուշագրի ստորագրման գործընթաց։ Քննարկվել է նաև թաիլանդական կողմի հնարավոր այցը Հայաստան՝ համագործակցության հետագա զարգացման նպատակով։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ նպաստելով արտադրանքի անվտանգության, շուկայի ոլորտներում միջազգային լավագույն փորձի ներդրմանը։

 

Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031