Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ է կուտակել Խոսրով Հարությունյանը այդքան ունեցվածք՝ ընդհուպ մինչեւ Վառնայում բնակարան

Ապրիլ 24,2014 23:28

«159.9 քմ տարածքով բնակարան՝ Հյուսիսային պողոտայում, 74.5 քմ տարածք՝ Հյուսիսային պողոտայում, ավտոհանգրվան՝   Հյուսիսային պողոտայում: 1 բնակարան էլ` 87.45 քմ մակերեսով՝ Բուլղարիայի Վառնա քաղաքում: 108 քմ մակերեսով 1 հանգստի սենյակ Սևանում:  1 ավտոմեքենա` Մերսեդես 420, 22 հազ. ԱՄՆ դոլար դրամական եկամուտ….»,- այս հարստությունները, ընդ որում, ըստ պաշտոնական հայտարարագրի, պատկանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանին:

Aravot.am-ը պարոն Հարությունյանից հետաքրքրվեց՝ այս ունեցվածքը ե՞րբ եք հասցրել կուտակել: Խոսրով Հարությունյանը վստահեցրեց, որ այդ բոլորը ձեռք է բերել 2002-2006 թվականների ընթացքում. «Երբ որ ես, ըստ էության, որեւէ պետական պաշտոն չէի զբաղեցնում եւ զբաղվում էի բիզնեսով՝ գործարարությամբ»: Հիշեցնենք, որ Խոսրով Հարությունյանը եղել է ԳԽ , ԱԺ պատգամավոր, վարչապետ, փոխվարչապետ, նախագահի խորհրդական եւ այլ պետական պաշտոններ է զբաղեցրել:

Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ոլորտի բիզնեսմեն է պարոն Հարությունյանը: «Ամենատարբեր»,- ասաց նա,- «Ե՛վ շինարարական բիզնես, ե՛ւ ծառայությունների ոլորտում, սպասարկումների»: Մենք ճշտեցինք՝ այսինքն,  աշխատավարձով չի, որ այդքան ունեցվածք եք կուտակել: Պարոն Հարությունյանը հաստատեց. «Իհարկե: Աշխատավարձով ո՞նց կարող էի այդպիսի գումարով այդպիսի ունեցվածք ունենալ: Բացարձակապես ոչ: 2002-2006 թվականների ընթացքում եմ առել: Եվ դա պայմանավորված է բացառապես իմ՝ գործարար ոլորտի գործունեությամբ»:

Խոսրով Հարությունյանը վստահեցրեց, որ հիմա որեւէ բիզնեսով չի զբաղվում:

Նա նաեւ, ըստ «Պառլամենտ մոնիթորինգ»  կայքի, ամենաակտիվ պատգամավորներից է: Խոսրով Հարությունյանի մեկնաբանությամբ՝ «Այդ ակտիվությունը խորհրդարանում բացատրվում է նրանով, որ շատ պատասխանատու եմ վերաբերվում պատգամավորի գործունեությանը: Ես ինքս խորապես համոզված եմ, որ ԱԺ պատգամավորը լուրջ առաքելություն ունի: Ես գտնում եմ, որ պատգամավորը հենց նրա համար է, որ ցանկացած օրակարգային  հարցի վերաբերյալ փորձի խորամուխ լինել եւ կարողանալ սեփական դիրքորոշում արտահայտել՝ դրանով նպաստելով շատ արդյունավետ ու որակյալ որոշումների կայացմանը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Stepan says:

    Իսկ որքան հարկ ես պետությանը 2002-2006 թվերին?
    Հայտարարագրի մեջ դա էլ պետք է նշվի:

  2. Հարություն says:

    ¸» Փաստորեն մերնք Խոսրովի կառավարած տարիներին խոր սովի մեջ էինք, իսկ ինքը իրա պապաքի գովազդով մեր հաշվին հարստանում էր

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930