«Հասկանում եմ, որ Ձեր վրա տարբեր մասնագետներով և ոչ մասնագետներով՝ նաև արդեն պրակտիկ փորձ ունեցող, ինչու ոչ, նաև հոգեբանական ահաբեկչություն է իրականացվում։ Դուք պետք է ընդամենն ասեք՝ երբ կառավարության ղեկավարն ասում է՝ 10 հազարը ծախսելու ձևը չգիտեն, պետք է ասեք, որ փող չկար, որ թոշակը բարձրացնելուց հետո՝ մինչև նախընտրական արշավը որոշում են գնալ մարզեր, պտտվել, ամեն անգամ ասում են՝ թոշակդ բարձրացե՞լ է, լա՞վ ես, Լառնակա գնացի՞ր, եկա՞ր, թե՝ հլը չես գնացել։
Էս պիտի ասեք։ Եթե լիներ նորմալ իրավական պետություն, միանշանակ դրա մասով լինելու էր իրավական հանցակազմ պարունակող քրեաիրավական արձագանք»,- դիմելով Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու առաջադրված Լիանա Մանուկյանին՝ ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Լիանա Մանուկյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































