Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է այսօր նիստերը շարունակել մինչև կեսգիշեր

Օգոստոս 20,2026 17:58 Share

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Հարությունյանն առաջարկեց, որ ԱԺ նիստն անցկացնեն ոչ թե մինչև այսօր 20։00, ինչպես որոշվել էր, այլ մինչև 00։00։ Նա հայտարարեց․ «Մեր խմբակցությունը ներքին քննարկում ունեցավ։ Մեր կարծիքով՝ ստեղծված իրավիճակում այնքան էլ ճիշտ չէ, որ մենք աշխատանքային օրը շարունակենք մինչև ժամը 20։00։ Առաջարկում ենք՝ նոր նախագծի շուրջ քննարկում անել և նիստը սահմանել մինչև այսօր ժամը 00։00-ը»։

ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն այս առիթով պարզաբանեց․ «Ցավոք, ԱԺ Կանոնակարգ օրենքը դա թույլ չի տալիս, թե չէ մեծ սիրով մինչև ժամը 00։00-ն, 01։00-ն էլ կարող էինք աշխատել։ Կանոնակարգ օրենքը սահմանում է, որ կարող ենք մինչև մեկ նիստ միայն ավելացնել»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել