Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ աշակերտի վրա 20 միլիոն ենք ծախսում» ձևակերպումն առանց դպրոցի անվան, աշակերտների թվի, ընդհանուր բյուջեի հրապարակման խիստ սուբյեկտիվ ու չափազանցված է. «Ժողովուրդ»

Օգոստոս 21,2026 10:31 Share

ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը հայտարարել է, որ Հայաստանում կան դպրոցներ, որտեղ մեկ աշակերտի հաշվով պետական բյուջեից տարեկան ծախսվում է շուրջ 20 միլիոն դրամ։

Եթե 20 միլիոն դրամը բաժանենք 12 ամսվա վրա, կստացվի ամսական մոտ 1 միլիոն 667 հազար դրամ։

Սակայն աշակերտը դպրոց չի հաճախում տարվա բոլոր 12 ամիսներին։ Ուսումնական տարվա ընթացքում դասապրոցեսը, կախված դասարանից և օրացույցից, մոտ 9 ամիս է։ Եթե անգամ հաշվարկի համար վերցնենք տարեկան մոտ 200 ուսումնական օր, ապա ստացվում է՝ 20 000 000 ÷ 200 = 100 000 դրամ։

Այսինքն՝ Թագուհի Ղազարյանի ներկայացրած թվի տրամաբանությամբ պետությունը տվյալ դպրոցում մեկ աշակերտի հաշվով յուրաքանչյուր ուսումնական օրվա համար շուրջ 100 հազար դրամ է ծախսում։

Համեմատության համար՝ ամսական կտրվածքով խոսքը շուրջ 1.67 միլիոն դրամի մասին է։ Ուստի բնական հարց է առաջանում՝ ի՞նչ ծառայություն է հանրակրթական դպրոցը մատուցում մեկ երեխային, որի արժեքը հաշվարկով հասնում է օրական 100 հազար դրամի։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև պետական դպրոցների ֆինանսավորման գործող կարգը։ Եվ այստեղ կարևոր հանգամանք կա։ 2025 թվականի հունիսի 26-ին ընդունված կառավարության N 850-Ն որոշմամբ պետական հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումը հաշվարկվում է ոչ թե պարզապես «մեկ երեխա × որոշակի գումար» սկզբունքով, այլ բավական բարդ բանաձևով։ Հաշվի են առնվում տարրական, միջին և ավագ դասարանների թիվը, ուսուցչական և ղեկավար կազմը, մի շարք այլ ծախսեր, ինչպես նաև համադպրոցական ծախսերը։

Եթե Թագուհի Ղազարյանը նկատի ուներ ոչ թե մեկ աշակերտի կրթության վրա անմիջականորեն ծախսվող 20 միլիոն դրամ, այլ ծայրահեղ փոքրաթիվ որևէ դպրոցի ամբողջ պահպանման ծախսը՝ մեխանիկորեն բաժանված այնտեղ սովորող մեկ կամ մի քանի աշակերտների թվին, ապա այդ հանգամանքը պետք է հստակ ասվեր։

Հակառակ դեպքում հանրությանը ներկայացվում է տպավորություն, թե պետությունը փաստացի յուրաքանչյուր նման երեխայի կրթության վրա տարեկան 20 միլիոն դրամ է ծախսում։

Ավելին՝ գործող կարգից երևում է, որ դպրոցին հատկացվող գումարի մեջ կարող են ներառվել ոչ միայն բուն դասավանդման, այլև դպրոցի գործունեությունն ապահովող բազմաթիվ ծախսեր։ Հետևաբար «մեկ աշակերտի վրա 20 միլիոն ենք ծախսում» ձևակերպումն առանց դպրոցի անվան, աշակերտների թվի, ընդհանուր բյուջեի և ծախսերի կառուցվածքի հրապարակման խիստ սուբյեկտիվ ու չափազանցված է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31