Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ այսօր դուք արել եք, ժողովրդավարական չէ, ժողովուրդը ձեզ ասել է՝ դուք որոշե՞ք՝ ընտրեք, թե՝ չէ»․ Վարդևանյանը՝ ՔՊ-ին՝ իրենց թեկնածուներին չընտրելու առիթով

Օգոստոս 20,2026 21:21 Share

Հղում կատարելով ՍԴ-ի որոշմանը՝ Արամ Վարդևանյանն ասաց․ «Այնտեղ հստակ ասվում է, որ ԱԺ բոլոր խմբակցություններն ունեն մեկ պարտականություն՝ նպաստելու ԱԺ քաղաքական կամքի ձևավորմանը։ Քաղաքական կամքի ձևավորման տեսանկյունից ՔՊ-ն փաստացի միջամտում է մեկ այլ խմբակցության գործունեությանը»։

«Սարգիս Խանդանյանը մի պնդում կատարեց, որ այստեղ բոլորս իշխանության ներկայացուցիչներն ենք, և իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ այդ իմաստով հարց է առաջանում, իսկ եթե բոլորս ժողովրդի ներկայացուցիչներն ենք և ըստ ԿԸՀ կողմից ընդունված որոշման արդյունքում ձևավորված Դոնթի բանաձևի՝ այս մշտական հանձնաժողովի վերաբերյալ առաջադրումը պատկանում էր «Ուժեղ Հայաստանին», խմբակցությունը կատարել է առաջադրում, ժողովուրդը ձեզ ասել է՝ դուք որոշե՞ք՝ ընտրեք, թե՝ չէ՞»,- ԱԺ նիստի ժամանակ այսպիսի դիտարկում արեց ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՔՊ-ն դեմ քվեարկեց իրենց խմբակցության առաջադրած՝ ԱԺ 3 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին։

Հղում կատարելով ՍԴ-ի որոշմանը՝ Արամ Վարդևանյանն ասաց․ «Այնտեղ հստակ ասվում է, որ ԱԺ բոլոր խմբակցություններն ունեն մեկ պարտականություն՝ նպաստելու ԱԺ քաղաքական կամքի ձևավորմանը։ Քաղաքական կամքի ձևավորման տեսանկյունից ՔՊ-ն փաստացի միջամտում է մեկ այլ խմբակցության գործունեությանը։ Ի դեպ, փաստացի ստացվեց, որ դուք դա գիտակցված եք արել, քանի որ որոշակի իմաստով գնահատման եք ենթարկել թեկնածուներին՝ ընտրել-չընտրելու հարցը։ Այն պարագայում, երբ ՍԴ-ն ասում է՝ տենց մի արեք, դա ժողովրդավարական ճանապարհը չէ։ Այն, ինչ այսօր դուք արել եք, ժողովրդավարական չէ»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31