Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ գրեթե բառացի ասում էին՝ Նիկոլն ինձ 10,000 դրամ փող է տվել, դո՞ւ ինձ ինչ ես տալիս, որ քեզ ընտրեմ։ Ո՞նց կգնահատեք»․ Էդգար Ղազարյանը՝ Լիանա Մանուկյանին

Օգոստոս 20,2026 19:25 Share

«Ես նախընտրական շրջանում ակտիվ ներգրավված եմ եղել «Ուժեղ Հայաստանի» քարոզչական աշխատանքներում։ Գործնականում տեսել եմ՝ մարդիկ գրեթե բառացի ասում էին՝ Նիկոլն ինձ 10,000 դրամ փող է տվել, դո՞ւ ինձ ինչ ես տալիս, որ ես գնամ, քեզ ընտրեմ։ Կարա՞ս ինձ մի 10,000 դրամ էլ դու տաս։ Ասում եմ՝ մենք կարող ենք ձեր թոշակները բարձրանալու ծրագրեր ներկայացնել։

Այսինքն՝ ինքս նկատել եմ, որ այդ ակցիան, որը կատարվել է ընտրություններից երեք ամիս առաջ, ուղիղ է թողել ազդեցություն ընտրողի վրա իր կողմնորոշման համար»,- Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի՝ Լիանա Մանուկյանին հարց տալուց պատմեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Այնուհետև հարցրեց․ «ՀՀ կառավարությունը, չմատնանշելով աղբյուրները, որոնք ավելացել են բյուջեում, չստանալով ԱԺ համաձայնությունը, 80 միլիոն դոլարի լրացուցիչ ծախս պարունակող որոշում է կայացնում և բարձրացնում թոշակները, որը վերաբերում է ընտրական իրավունք ունեցող 600 հազար քաղաքացու։ Ինչպե՞ս կգնահատեք այդ գործընթացը»։ Լիանա Մանուկյանը պատասխանեց․ «Թոշակների բարձրացմանը վերաբերում եմ շատ դրական, բայց քանի որ դա ՔՊ 2021-ի նախընտրական ծրագրի մասն էր, կարող ենք հիմնավոր կասկածներ ունենալ, որ այս ընթացքում չէր բարձրացվում, որ նախընտրական շրջանում բարձրացվի, դիվիդենտներ ստանալու համար։ Ինչ վերաբերում է բյուջեի մեջ այդպիսի մեծ ծախսային հոդված ավելացնելուն, որպես տարիներ շարունակ բյուջե պլանավորած մարդ՝ մի քիչ դժվար եմ պատկերացնում այդպիսի մեծ ծախսային հոդվածները նախապես չպլանավորելով՝ ո՞նց են արել»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել