Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. «Առաջարկներ ստացել եմ, քննարկում եմ »

Մայիս 21,2014 15:18

«Իսկ դա ձեզ չպետք է հետաքրքրի, դա իմ ու Արմենի խնդիրն է»,-Aravot.am-ի հարցին` Արմեն Ռուստամյանը Հրայր Թովմասյանի հասցեին հնչեցրած արտահայտությունների համար ե՞րբ է պատասխան տալու, քանի որ պարոն Թովմասյանը նշել էր, որ երբ արդեն պաշտոնյա չլինի, այդ ժամանակ Արմեն Ռուստամյանը պատասխան կտա, այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյան-Արմեն Ռուստամյան հակամարտությունն առաջացավ այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանը ոչ իշխանական ուժերի հասցեին հնչեցրել էր «ղալլաթ են» անում» արտահայտությունը, որին հաջորդել էր Արմեն Ռուստամյանի արձագանքը:

Հարցին` ինչո՞վ է զբաղվում՝ Հրայր Թովմասյանը պատասխանեց, թե «այնքան լավ բաներով եմ զբաղվում. ընտանիքով, ծնողներով, գրականությամբ»:

Գործազուրկ մնալուց նախկին նախարարը չի վախենում ու նշում է. «Քառասուներեք տարեկան եմ, դժվար թե գործազուրկ մնամ, կան հետաքրքիր աշխատանքներ բոլոր ոլորտներում` ձեզ հայտնի և անհայտ, սկսած բիզնես միջավայրից, հասարակական սեկտորից, մինչև իշխանության ինչ-որ ճյուղեր»:

Մեր հարցին` արդյոք այդ թվում է նաև ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Հրայր Թովմասյանի հավանական նշանակո՞ւմը, պարոն Թովմասյանը կարճ պատասխանեց. «Ասացի, որ առաջարկներ ստացել եմ, քննարկում եմ»:

Կապված ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանի այն պնդման հետ, թե ինքը ժառանգել է համակարգ, որտեղ կան խնդիրներ եւ շտկման անհրաժեշտություն կա՝ պարոն Թովմասյանն արձագանքեց. «Եթե ինչ-որ մեկն ասել է, որ այս երկրում կարող է ինչ-որ համակարգ ժառանգել, որ խնդիրներ չլինե՞ն: Այդպիսի բան ընդհանրապես հնարավոր չէ` գնացեք Ֆրանսիայի, կամ Գերմանիայի նորանշանակ, կամ գործող նախարարներից հարցրեք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031