Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ կաթողիկոսը եւ Ռուբեն Վարդանյանը Տաթեւում էին

Հունիս 02,2014 20:24

Օրերս Տաթևի վանական համալիր են այցելել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսը և հայտնի գործարար և բարերար, IDeA հիմնադրամի խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը: Վերջիններս Սյունիքի մարզպետի հետ տեղում քննարկել են «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում իրականացվելիք Տաթևի վանքի հարակից տարածքների զարգացման նախագիծը:

Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից՝ կայացած համատեղ հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ վանական համալիրի պահպանության կազմակերպման և կառուցապատման գոտիների հայեցակարգի, Ս. Պողոս Պետրոս եկեղեցու որմնանկարների թվայնացման, համալիրի ստորգետնյա ջրապաշտպան պատի կառուցման, Ս. Աստվածածին եկեղեցու վերանորոգման էսքիզային նախագծի, ինչպես նաև համալիրում նախատեսվող միաբանության շենքի տեղակայմանը վերաբերող մի շարք այլ հարցեր:
Իսկ ճոպանուղու Հալիձորի կայանում Ռուբեն Վարդանյանը ներկայացրեց կայանի հարակից տարածքի համար մշակված զարգացման ծրագիրը:

Նախքան մայրաքաղաք վերդառնալը հյուրերը շրջեցին նաեւ ճոպանուղու Հալիձորի և Տաթևի կայանների հարակից տարածքներում, այցելեցին վանական համալիր եւ ունկնդրեցին վանական երգչախմբի ելույթը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30