Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը՝ դիմորդին. «Ինչո՞ւ իրավաբան ու տնտեսագետ չես դառնում, մշակույթում փող չկա» (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունիս 06,2014 11:20

Հունիսի 3-ից մեկնարկել են միասնական քննությունները: Առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Իսկ այսօր «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունն է: ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ԵՊՀ քննական կենտրոնի երկու քննասենյակներում քննություն է հանձնում 235 դիմորդ: Նրա խոսքով, 8:30-ից ազդարարվել է դիմորդների մուտքը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելեց ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն: Նրա ներս մտնելուն պես քննասենյակներն աշխուժացան: Նախարարը հետաքրքրվեց դիմորդների տրամադրությամբ, հարցրեց՝ ով ինչ դժգոհություն ունի: Այնուհետեւ հետաքրքրվեց՝ ո՞վ է ամենահուզված դիմորդը: Մի աղջիկ ասաց, որ ինքն է: Արմեն Աշոտյանը մոտեցավ դիմորդին, հարցրեց ի՞նչ է ուզում դառնալ: Աղջիկը պատասխանեց, որ որոշել է մշակութաբան դառնալ: «Բայց այդտեղ փող չկա, ծնողներդ դեմ չե՞ն եղել, չե՞ն ասել՝ իրավաբան, տնտեսագետ դառնաս»,-կատակեց նախարարը: «Իմ ոլորտում էլ փող կա»,-աշխուժացավ դիմորդը: «Ուրեմն ժամանակակից մշակույթ է, իսկ «Կինդերդ» քանիսից է օգնում»,- նորից կատակեց նախարարը:


Լրագրողների հետ զրույցում անդրադարձ եղավ նաեւ դիմորդների կողմից՝ քննասենյակներ հեռախոսներ անցկացնելուն: Նախարարն ասաց, որ անգամ խլացուցիչների դեպքում նման բաց տարածքներում անհնար է ալիքի ամբողջական կասեցում, միեւնույն է ինտերնետն էլ է բռնում:

ashotyan3 ashotyan2 ashotyan1 ashotyan5

 

«Դիմորդը միշտ մեկ քայլ ավելի առաջ է, քան քննության կազմակերպիչները, ստեղծարար է, հնարամիտ է, հետեւաբար պետք է ավելի ուշադիր լինել, հիմա շատ փոքր ականջակալներ կան»,-ասաց Արմեն Աշոտյանը: «Ընդհանրապես կարելի է մյուս տարվանից զգուշացնել, որ աղջիկները  պոչիկով գան քննության, կամ իմ  նման՝ կարճ կտրած»,- արտագրելը եւ կողմնակի միջամտություննները բացառելու ակնկալիքով՝ կես կատակ-կես լուրջ ասաց նա:

Նա քննական կենտրոնից դուրս եկավ ու շրջապատվեց ծնողներով:
«Ո՞նց են ներսում մեր երեխեքը»,- այս հարցն էին տալիս նախարարին: «Լավ են, յուրաքանչյուրդ գիտեք ձեր երեխայի ընդունակությունները»,-պատասխանեց նախարարը ու հետաքրքրվեց՝ ով է իր երեխային կրկնուսույցի մոտ պարապելու տվել: Պարզվեց՝ դիմորդների մեծ մասը օգտվել է կրկնուսույցների ծառայություններից:
Հավելենք, որ ՀՀ ողջ տարածքում ձեւավորվել է 34 քննական կենտրոն, որից 10-ը՝ Երեւանում: Քննական կարգի համաձայն, դիմորդները անհամաձայնության դեպքում քննության արդյունքը 5 օր հետո կարող են բողոքարկել նույն կենտրոնում, որտեղ հանձնել են քննությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Տեսանյութերը՝ «Առաջին լրատվականի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. alik says:

    Զինադադարի կնքումից ի վեր, երեկ, թերևս, առաջին անգամ հայ-նախիջևանյան սահմանի մարտական հենակետերում զգալի կորուստներ տվեց հայոց բանակը:

    Սակայն երեկվա միջադեպը միտում ունի փոխելու շփման գծի ստատուս քվոն: Այս միջադեպի արմատները և ըստ այդմ արդեն հեռուն գնացող ծրագրերը, կարելի է ասել, սկսվում են 2013թ. դեկտեմբերի 20-ի՝ Իլհամ Ալիևի ստորագրած հրամանից, որով Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվեց «Առանձին համազորային բանակ» զորամիավորումը:

    Ռազմական փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի 5-րդ բանակային կորպուսը միշտ եղել է Թուրքիայի զինված ուժերի առանձնահատուկ ուշադրության ներքո և, փաստորեն, կարելի է ասել, որ սա որոշ չափով թուրքական բանակի արշավային կորպուս է:

    Armlur.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նշել է. «Նախկինում Նախիջևանի կողմում եղել են կրակոցներ, բայց դրանք շատ քիչ են եղել՝ համեմատած ղարաբաղյան ճակատի հետ: Եթե արդեն երկու զոհ ունենք, նշանակում է՝ սա արդեն վտանգավոր է, քանի որ Նախիջևանն ամբողջական Թուրքիա է, ոչ թե Ադրբեջան»: Տեսնենք, թե ինչ համարժեք հարված կլինի հայկական կողմից»,–գրում է թերթը։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30