Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Առաքելյանին պատկանող «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Սյունիքի մարզ, ք․ Սիսիան):
Որոշման համար հիմք են ծառայել վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրված խախտումները, մասնավորաբար՝
– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցման կանխարգելումը, սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքներ ի մաքրումն ու ախտահանումը,
– հատակի սալիկները տեղ-տեղ եղել են կոտրատված, դռների, պատերի և հատակների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
Կարդացեք նաև
– սեղանների աշխատանքային մակերևույթները պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
– հումքը և բաղադրիչները չեն պահվել փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում,
– կիսապատրաստվածքն ու վերջնական արտադրանքը չեն պահվել ախտածին մանրէների բազմացու մը և թունավոր նյութերի առաջացումը կանխող համապատասխան ջերմաստիճանում,
– սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին


















































