Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիստը նախագահողը ոչ միայն ակցիայի ակտիվ մասնակիցն էր, այլև քաջալերողը»․ Արամ  Վարդևանյան

Օգոստոս 12,2026 17:33 Share

«Ընդհանրապես ԱԺ նիստի ընթացքում որևէ կերպ վիրավորական արտահայտություն պետք է տեղի չունենա։ Երբ պայմանականորեն ձեր անուն ազգանունը, ըստ նաև՝ ՀՀ անձնագրային և վիզաների վարչության կողմից տրված անձնագրի,  հանդիսանում է X, Y, ես դրանից տարբերվող կերպ ասեմ, դրանով ինչ-որ չարամիտ նպատակ ունեմ, հետևաբար այն իրավիճակը, որ տեսնում եք, չպետք է լինի։ Նիստը նախագահողը պետք է ապահովեր, որ չլինի։ Տեսնում ենք, որ նիստը նախագահողը հակառակը, այդ գործողության ոչ միայն ակտիվ մասնակիցն է, այլև քաջալերողը»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք այն իրավիճակը, երբ ԱԺ նիստերի դահլիճում պատգամավորներն ակցիա էին անում, որին մասնակցում էր նաև ԱԺ ղեկավարությունը՝ Արամ Վարդևանյանից բացի, այսպես պատասխանեց ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը։

Նա նշեց, որ թեև իր գործընկերներին աջակցում է, բայց ինքն ակտիվ մասնակցություն չի ունեցել․ «Ես ինքս ակտիվ մասնակցություն չեմ ունեցել, բայց միաժամանակ ամբողջությամբ աջակցում եմ այն արձագանքին, որը տրվել է իմ գործընկերների կողմից։ Եթե հիշում եք, երբ ձևավորվում էր ԱԺ փոխնախագահների պաշտոների համալրումը, բոլորը խոսում էին այն մասին, որ այդ կարգավիճակում այդ հատվածում պետք է լինեն անաչառ և անկախ»։

Արամ Վարդևանյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31