Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Պետրոսյանի հայրը ճանաչել է որդու դիակը

Հոկտեմբեր 11,2014 15:26

Չինարիի գյուղապետը չգիտի, թե երբ կլինի թաղումը

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնեց, որ Կարեն Պետրոսյանի հայրը ճանաչել է որդու դիակը:

Գյուղապետն ասաց, որ չգիտի,թե երբ կլինի Կ. Պետրոսյանի թաղումը, քանի որ դիակը պետք է դեռ դատաբժշկական փորձաքննության ենթարկվի: 31-ամյա Կ. Պետրոսյանը օգոստոսի 7-ին գերեւարվել էր Ադրբեջանի Աղբուլաղ գյուղում, մեկ օր անց նրա կյանքն ընդհատվել է: Հոկտեմբերի 10-ին Ղազախի սահմանագոտում ադրբեջանցիները հանձնել են Կարեն Պետրոսյանի դին: Ադրբեջանական իշխանությունները որպես Կ. Պետրոսյանի մահվան պատճառ նշել էին  «սրտանոթային անբավարարության հետեւանքով հանկարծամահ լինելը», սակայն ադրբեջանական լրատվամիջոցների կադրերում երեւում էր, որ նրա նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական տարատեսակ բռնություններ են կիրառվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031