Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են

Նոյեմբեր 27,2014 22:28

Նոյեմբերի 27-ին,  ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում  ՀՅԴ եւ ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ: Հանդիպմանը Դաշնակցության կողմից մասնակցում էին  ՀՅԴ Բյուրոյի  ներկայացուցիչ  Հրանտ Մարգարյանը եւ  Բյուրոյի անդամ  Լեւոն  Մկրտչյանը, իսկ Սոցիալ Դեմոկրատական Հնչակյան  կուսակցության կողմից՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը եւ վարչության փոխատենապետ,   Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Սեպուհ Գալբաքյանը:

Հանդիպման ընթացքում եւս մեկ անգամ դրականորեն գնահատվեց  երկու կուսակցությունների միջեւ եղած համագործակցությունը:

Շեշտվեց հայրենիք-սփյուռք  հարաբերություների առավել սերտացման անհրաժեշտությունը եւ այս հարցում  երկու կուսակցությունների  դերակատարության  կարեւորությունը:

Կողմերն անդրադարձան Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած ներքին ու արտաքին  մարտահրավերներին, այս ուղղությամբ անհրաժեշտ անելիքներին:

Եւս  մեկ անգամ ընդգծվեց  նորանկախ Հայաստանում  գաղափարական հենք ունեցող կուսակցությունների  դերը:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին  ազգային եւ համահայկական  նշանակության խնդիրների շուրջ  հետագա հանդիպումների  եւ համագործակցության  անհրաժեշտության վերաբերյալ:

 

ՀՅԴ Մամլո Դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930