Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպան. «Բռնությունները շփման գծի երկայնքով անհանգստացնող են»

Սեպտեմբեր 04,2015 19:54

Դեսպան Ռիչարդ Միլսը դատապարտում է բռնությունները սահմանին

«Ամերիկյան մշակութային շրջագայություն 2015» ծրագրի մեկնարկի առիթով կայացած միջոցառման ժամանակ լրագրողների խնդրանքով Հայաստանում ԱՄՆ դեսպան  Ռիչարդ Միլսը անդրադառնալով Հայաստանի սահմանային լարվածությանը  ասաց.

«Անշուշտ բռնությունները շփման գծի երկայնքով անհանգստացնող են Միացյալ նահանգների կառավարության համար, եւ մեր պարտականությունը կատարելով, մենք տեղեկատվությունը համապատասխանաբար փոխանցում ենք Վաշինգտոնին: Ծանոթ եք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ուորլիքի հայտարարությանը՝ այս բռնությունների վերաբերյալ, նա երեկ է այդ հայտարարությունը արել: Նա հստակ նշել է, որ ԱՄՆ կառավարությունը դատապարտում է ցանկացած բռնություն սահմանին, դա չի նպաստում խաղաղության հաստատմանը, բանակցային գործընթացին եւ դա պետք է դադարեցվի»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930