Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈՒ-ի կազմում առաջին խաղը կանցկացնի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ

Հուլիս 07,2016 11:06 Share

MUTV-ին տված առաջին բացառիկ հարցազրույցից պարզվում է, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում առաջին հանդիպումն անցկացնելու է Չինաստանում, իր նախկին ակումբ «Բորուսիայի» դեմ:

Հարցին, թե ի՞նչ զգացողություն ունի այդ առիթով, Մխիթարյանը պատասխանել է. «Մի փոքր տարօրինակ կլինի առաջին խաղում հանդիպել իմ նախկին թիմակիցների հետ: Ամեն դեպքում «Մանչեսթեր Յունայթեդն» իմ նոր թիմն է եւ ես պետք է հարմարվեմ դրան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել