Լրահոս
Օրվա լրահոսը

Civil Voice-ի ներկայացրած օրենքի նախագիծը քննարկվեց Բնապահպանության նախարարությունում

Նոյեմբեր 04,2016 11:01

Civle Voice հասարակական կազմակերպության կողմից դեռևս մեկ տարի առաջ մշակվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծ և  ներկայացվել հանրությանը: Այնուհետև Օրենքի նախագիծը տրամադրվել էր Բնապահպանության նախարարությանը: Մեկ տարի նախարարության և կառավարության հետ պաշտոնական գրությունների արդյունքում Civil Voice-ի առաջարկությունների մի մասը ընդունվել էր Բնապահպանության նախարարության կողմից:

Նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանի՝ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Civil Voice-ի ներկայացուցիչները առաջարկեցին քննարկման առարկա դարձնել Օրենքի նախագիծը, ինչն էլ  ընդունվեց նախարարի կողմից և նախագիծը դրվեց նախարարին կից հասարակական խորհրդի քննարկմանը:

Հոկտեմբերի 1-ին Արծվիկ Մինասյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդի նիստում, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների և ննախարարութան համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, տեղի ունեցավ բովանդակային քննարկում, որի ժամանակ Civil Voice ՀԿ խորհրդի անդամ, իրավաբան Արթուր Համբարձումյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխություններն ու դրանց հիմնավորումները:

Նախարարության ներկայացուցիչները կարևորեցին օրենքի փոփոխությանն ուղղված առաջարկները միևնույն ժամանակ նախագծի առանձին կետերի շուրջ ներկայացնելով առարկություններ: Քննարկման ժամանակ հարցադրումներով և առաջարկություններով հանդես եկան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Civil Voice-ի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Օրենքում առկա են թերություններ, որոնք խախտում են Օրենքի տրամաբանությունը և հնարավորություն չեն տալիս լիարժեք կիրառել այն: Նախագծով նախատեսվում է կարգավորել և հստակեցնել փորձաքննության ենթակայության նորմերը՝ այդ թվում նաև հատուկ պահպանվող տարածքներում, հիմնադրութային և նախագծային փաստաթղթերում փոփոխություններ կատարելու հետ կապված մեխանիզմները, վերահսկողության և նախաձեռնողի պարտականություններին առնչվող թերությունները:

Բնապահպանության նախարարի առաջարկով որոշում կայացվեց Արթուր Համբարձումյանին ևս ընդգրկել նախարարության կազմում գործող փորձագիտական կազմում և առանձին քննարկման առարկա դարձնել վիճելի օրենսդրական կետերը:

Օրենքի նախագծի հետագա ընթացքի վերաբերյալ Civil Voice –ը կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930