Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի են ԱԺ հանձնաժողովների նախագահների անունները (Տեսանյութ)

Մայիս 20,2017 17:46

ԱԺ-ում քիչ առաջ հայտարարվեցին մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր:

Առողջապահական եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Հակոբ Հակոբյան՝ 80 կողմ, դեմ՝ 13:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Արմեն Աշոտյան՝ 56 կողմ, 36 դեմ:

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի  հարցերի մշտական հանձնաժողով՝ Վարդան Բոստանջյան՝ 85 կողմ, 7 դեմ:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով՝ Նաիրա Զոհրաբյան՝ 73 կողմ, 17 դեմ:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով՝ Կորյուն Նահապետյան՝ 81 կողմ, 11 դեմ:

Պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողով՝ Հրայր Թովմասյան՝ 78 կողմ, 16 դեմ:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով՝ Վարդեւան Գրիգորյան՝ 87 կողմ, 6 դեմ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով՝ Խոսրով Հարությունյան՝ 78 կողմ, 15 դեմ:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով՝ Գագիկ Մինասյան՝ կողմ՝ 92, դեմ՝ 1:

Նիստի ավարտին «ԵԼՔ» դաշինքի պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ որոշ պատգամավորներ բաց են քվեարկել. «Խնդրում եմ ուշադրություն դարձնել եւ ապահովել գաղտնի քվեարկության իրավունքը»:

«Քվեարկությունը գաղտնի է, ոչ՝ փակ»,-իր հերթին հավելեց Հրայր Թովմասյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031