Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Այրում քաղաքը պատվել ցեոլիտի փոշով

Հոկտեմբեր 16,2017 22:11

Հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզխորհրդի նիստից հետո ամբիոն բարձրացավ «Զեոլիթ պրո» ընկերության ներկայացուցիչ Ահարոն Չիլինգարյանը: Նա Տավուշի մարզի համայնքների ղեկավարներին հայտնեց, որ իրենց ընկերությունը Կողբ գյուղի «Ղիասի քար» տեղամասում ցեոլիտի հանույթ է կատարում, որը մշակվում է Այրում քաղաքում:

Նա մանրամասն ներկայացրեց, թե օգտակար ինչ հատկություններ ունի ցեոլիտը, այն տարբեր նյութերով հարստացնում է հողը, ինչը նպաստում է առատ բերքին: Ցեոլիտը օգտագործվում է նաեւ ջրերի մաքրման համար, նաեւ՝ այլ ոլորտներում: Ա. Չիլինգարյանը հայտնեց, որ Ստեփանավանի ֆերմերներից մեկը Կողբի ցեոլիտն օգտագործել է հողի պարարտացման նպատակով եւ լավ բերք է ստացել: Նա ասաց, որ Կողբի ցեոլիտը մեծ քանակությամբ Իսպանիա արտահանելու պայմանավորվածություն կա:

Ա. Չիլինգարյանին հարցրինք, թե ինչքան ներդրում է կատարվել ցեոլիտի արտադրության մեջ, նախկինում Կողբի ցեոլիտի հանքն այլ ընկերություն էր իրականացնում, իրենք ի՞նչ առնչություն ունեն այդ ընկերության հետ: Նա հայտնեց, որ իրենց ընկերությունը գործում է 2014թ. հոկտեմբերից, արդեն 300 հազար դոլարի ներդրում է կատարել, նախկինում ցեոլիտի հանքը շահագործած ընկերությունը իրենք գնել են, մինչեւ 2020 թվականը Կողբի հանքավայրը շահագործելու իրավունք ունեն:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հարցրեց, թե ի՞նչ արտադրողականությամբ է աշխատում ընկերությունը: Ա. Չիլինգարյանը հայտնեց, որ իրենք իրավունք ունեն տարեկան 32 հազար տոննա ցեոլիտ արդյունահանելու, սակայն այժմ 10 հազար տոննա են արդյունահանում:

Ա. Չիլինգարյանը նշեց, որ ցեոլիտի օգտագործման բնագավառները բազմաթիվ են եւ պատրաստակամություն հայտնեց ներդրողների առկայության դեպքում համատեղ ծրագրեր իրականացնելու: Նա ներողամտություն հայցեց, որ իրենց աշխատանքի հետեւանքով Այրում քաղաքը փոշոտվել է, հավաստիացնելով, որ շուտով այն կմաքրեն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031