Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզը նոր ոստիկանապետ ունի․ նրան ներկայացրել են կիրակի օրով  

Մայիս 20,2018 20:52

Այսօր Շիրակի մարզային ոստիկանության աշխատակազմին են ներկայացրել նորանշանակ ոստիկանապետին։ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով Շիրակի ոստիկանապետ է նշանակվել Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը։

Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության համաձայն՝ 56-ամյա ոստիկանապետը լուրջ ճանապարհ է անցել․ 1986 թվականին ավարտելով Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝  1993 թվականից  աշխատել է ոստիկանական համակարգում։

Իր գործունեությունը սկսելով որպես օպերլիազոր՝ նա հետագայում աշխատել է քրեական հետախուզության վարչությունում, զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ գլխավորել է Երևան քաղաքի վարչության Մաշտոցի ՆԳՆ բաժինը, այնուհետ եղել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետը, Արագածոտնի մարզային վարչության պետը։ Երկու տարի է՝ գլխավորում էր ոստիկանության Տավուշի մարզային վարչությունը։

Նրա կենսագրականում նշված է, որ բազմիս խրախուսվել է ՀՀ ոստիկանության պետի կողմից։

Նրան ճանաչող գյումրեցի ոստիկանները բնութագրեցին որպես լուրջ և համեստ անձնավորության։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը Շիրակի մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանին նշանակել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031