Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՇՏԵՔ ԵՎ ՀԱՅՏՆԵՔ

Օգոստոս 20,1998 00:00
lurer

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը մոտ կանգնած աղբյուրներն «Առավոտին» տեղեկացրին, որ դեսպան Ռուբեն Շուգարյանը նամակ է ուղարկել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, արտգործնախարար Վարդան Օսկանյանին եւ էլի որոշ պաշտոնատար անձանց, որում նշել է, թե ամերիկյան կողմը պահանջում է հստակեցնել տեսակետը Ղարաբաղի հիմնախնդրի, «Մեծ մետաքսի ճանապարհի» եւ տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք այլ խնդիրների վերաբերյալ։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ը կարող է կոշտացնել դիրքորոշումները։

ԶԲՈՍԱՆԱՎԸ ՍՊԱՍՈՒՄ ԷՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Ֆրանսիայի Նիս քաղաքից Հայաստան հասնող տեղեկությունները բավականին հետաքրքիր են։ Հիշեցնենք, որ այնտեղ հանգստանում է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ականատեսի վկայությամբ, նա սիրում է ծովի վրա շրջել զբոսանավով։ Նշենք, որ այն ոչ թե Սեւանից է տարվել, այլ՝ պատկանում է բրիտանահայ մեծահարուստ Վաչե Մանուկյանին։

ԱՍԱՏՐՅԱՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈ՞ՒՄ

Ըստ մեր տեղեկությունների, Հայաստանի տարածքը լքել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։ Ըստ նույն աղբյուրի, նա այժմ Գերմանիայում է, ուր միջին ազդեցության դիրքեր ունեն նրա կնոջ ազգականները։ Ճշտվում է այն լուրը, թե Բագրատ Ասատրյանը հարցազրույց է տվել գերմանական մամուլին ու հայտարարել, որ ինքը Հայաստանից հեռացել է իբրեւ ընդդիմադիր կուսակցության անդամ քաղաքական հետապնդումների ենթարկվելու պատճառով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31