Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՐԵՐ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ-2

Օգոստոս 28,1998 00:00
lurer

Ռոբերտ Քոչարյանի փոքր որդին Չեխովի անվան դպրոց տեղափոխվել է ոչ այժմ, այլ Ստեփանակերտից Երեւան տեղափոխվելուց անմիջապես հետո։ Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանն «Առավոտի» երեկվա համարում տպագրված «Հայրեր եւ որդիներ» լուրի կապակցությամբ մեր թղթակցի հարցին ի պատասխան նաեւ հայտնեց, որ այս տարի դասասենյակների վերանորոգումն իրականացվել է հովանավորչական գումարների հաշվին։ Մինչդեռ այդ տեղեկությունն «Առավոտին» փոխանցած անձնավորությունը, որի զավակը սովորում է նույն դպրոցում, պնդում էր, թե անձամբ գումար է վճարել վերանորոգման համար։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԳՏՆՎԻ

«Մի երիտասարդ, հարուստ բիզնեսմեն գտնենք՝ թող այդ գումարը տա»,- մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նիստում նախագահի նստավայրի դիմաց իր 4 հազար դոլար վերադարձնելու պահանջով 21 օր հացադուլ անող կնոջ մասին ասաց «Զինվորի մայր» կազմակերպության ղեկավար Գրետա Միրզոյանը։ «4 հազար ուսանող այսօր դուրս են մնում ուսումնական հաստատություններից 300 դոլար վճարը չունենալու պատճառով,- այդ առաջարկին արձագանքելով ասաց Պարույր Հայրիկյանը։- Բա հանկարծ եթե վաղը նրանք էլ որոշեն հացադուլ անե՞լ։ Ի՞նչ դուրս կգա»։

ՎԵՀԱՓԱՌԸ 66 ՏԱՐԵԿԱՆ Է

Օգոստոսի 27-ին լրացավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա.-ի 66-ամյակը, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժողովվեցին թեմակալ առաջնորդներ, եւ համերգ տեղի ունեցավ Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ։ «Առավոտը» եւս շնորհավորում է Վեհափառին։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԻՆՔՆԱԹԻՌՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղեկացանք, որ Գարեգին Ա կաթողիկոսին է այցելել Մեծի Տան Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։ Ըստ նույն աղբյուրի, նա իր մեկօրյա այցն իրականացրել է՝ օգտագործելով Լիբանանի վարչապետի անձնական ինքնաթիռը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31