Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ՆԱԵՎ ՍՊԻԴ-Ի ԵՎ ՈՉ ԼԵԳԻՏԻՄ ՕՂԻՆԵՐԻ ԴԵՄ

Դեկտեմբեր 02,1998 00:00
lurer

Վարչապետ Արմեն Դարբինյանը ոչ լեգիտիմության մթնոլորտ ստեղծողների եւ ՍՊԻԴ-ի դեմ բարեհաջող պայքարելուց զատ, երեկ անկեղծորեն զարմացավ նաեւ կեղծ օղիների գոյության փաստից. «Թունավորում են, ախր, ժողովրդին, չէ՞։ Թույն է, չէ՞։ Որակի վերահսկողություն չկա։ Խանութից օղի են գնում մարդիկ, չգիտեն՝ կթունավորվե՞ն, թե՞ ինչ կլինի»։ Ու թեեւ օղին եւս, կոնյակի նման, ազգային արժեք չէ, սակայն վարչապետն իր խոսքը եզրափակեց այսպես. «Պետական ամենալուրջ խնդիրներից մեկն է սա այսօր»։

ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ԾԱՂԿԱՆՈՑՆԵՐ

Անցյալ շաբաթավերջին ավարտին հասցվեցին ամերիկյան դեսպանատան առջեւ ընթացող պաշտպանական բնույթի շինարարական աշխատանքները։ Դեսպանատան ամբողջ ճակատով մեկ վեր են խոյացել բետոնապատ՝ 1 մ բարձրությամբ 2 մ երկարությամբ ծաղկանոցներ։ Հիշեցնենք, որ դա տեղի է ունեցել ընթացիկ տարում ամերիկյան երկու դեսպանատների վրա կատարված ահաբեկչական գործողությունների արդյունքում ընդունված որոշման հիման վրա։ Իսկ Երեւանում արդեն անցնող-դարձողը նոր շինված այդ թմբերի համար անուն է սահմանել՝ հակատանկային ծաղկանոցներ։

ՔԽ-Ը՝ ՄԻՆՉԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախագահի աշխատակազմին մերձ աղբյուրներն «Առավոտին» տեղեկացրին, որ Քաղաքական խորհուրդը, հավանաբար, կլուծարվի։ Սակայն դա օրերի խնդիր չէ։ Այդ քողարկված նպատակը գործի կվերածվի միայն խորհրդարանական ընտրություններից հետո։

ԱՐՏԱՀԵՐԹ ՇՐՋԱՊՏՈՒՅՏ

Էդվարդ Եգորյանի գլխավորած «Հայրենիք» պատգամավորական խմբի նախաձեռնությամբ տեղի կունենա արտահերթ նիստ՝ «էլեկտրաէներգիայի սակագնի մասին» օրակարգով։ Նախատեսվում է, որ մինչեւ համապատասխան օրենքի ընդունումը Հայաստանում գործելու են առ 1998 թվականի նոյեմբերի 1-ը ուժի մեջ եղած էլեկտրաէներգիայի սակագները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031