Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հունվար 13,1999 00:00
lav lur

Դավիթաշենի կամրջի շինարարությունը մեծ թափով շարունակվեց մինչեւ նախորդ տարվա վերջին օրը ներառյալ։ Աշխատանքային նման խանդավառության օրինակներն այնքան էլ շատ չեն մեր կյանքում, ինչը հաճելիորեն զարմացրեց դավիթաշենցիներին։ Սակայն նրանց զարմանքն ավելի խորացավ, երբ նոր տարվա 3-րդ օրից շինարարները նույն թափով գործի կպան։ Այսպես աշխատելու դեպքում (եթե ֆինանսական հոսքը չդադարեցվի) Հայաստանի «դարի շինարարությունն» իսկապես կավարտվի այս դարում։

ՎԱՏ ԼՈՒՐ

Դավիթաշենի կամրջից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, ճանապարհի ճիշտ ծայրին համայնքապետի տեղակալ Սամվել Գալստյանը վարդագույն տուֆից մի հսկայական ամրոց-պատ է շարել տվել՝ իր համեստ պալատն այնտեղ կառուցելու նպատակով։ Պատն ակնհայտորեն խանգարում է այդ ճանապարհով անցնող-դարձող մեքենաների երթեւեկությանը, ամեն վայրկյան առկա է մեքենաների՝ իրար բախվելու վտանգը։ Վարորդներն այդ տեղով անցնելիս մի թունդ խոսք են ասում եւ քշում առաջ, իսկ պատը բարձրանում է։ Անշուշտ, սպասում ենք կրքոտ հերքմանը, որում ասվելու է մոտավորապես հետեւյալը. Պրն Գալստյանը երկրապահ է, կառուցվելիք տունն իրենը չէ, այլ բաջանաղի հորեղբոր տղայի զոքանչինը, իսկ ինքը՝ փոխհամայնքապետը, առավոտվանից գիշեր զբաղվում է բարեգործությամբ եւ պատրաստվում է իր (հալալ քրտինքով աշխատած) անձնական փողերով եկեղեցի կառուցել։ Կամ արդեն կառուցել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031