Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԺՄ Ո՞Վ Է ՀԻՇՈՒՄ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՄԱՍԻՆ

Հունվար 26,1999 00:00
lurer

Այսօր, ժամը 10-ին նշանակված ՍԴ քննությունը՝ «Հեռահաղորդակցության մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ, Գագիկ Հարությունյանը չցանկացավ հետաձգել։ ԱԺ պատգամավորները որոշակի միտումնավորություն էին տեսնում, թե ինչու էր հատկապես այդ օրը նշանակվել նիստը։ Այնուամենայնիվ, եթե այսօր էլ մերժվի հետաձգման մասին դիմումը՝ նիստը կանցնի առանց պատգամավորների ներկայացուցիչների մասնակցության։ Քանզի, ասենք, Էդվարդ Եգորյանը ելույթ է ունենալու ԱԺ-ում «Հայրենիք» խմբի անունից։

ԱՆԿԱՊ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի տվյալներով, 21-րդ դարի շեմին Հայաստանում 204 համայնք բացարձակապես զրկված է կապի որեւէ միջոցից: Մասնավորապես, Տավուշի գյուղերում կապն իրականացվում է ճիշտ այնպես, ինչպես դա նկարագրված է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում:

ԿԱՐԵՎՈՐԸ ՀՅՈՒՐԻՆ ՃԱՄՓԵԼՆ Է

Հյուրասիրության հայկական կանոնները միշտ էլ գործում են, եւ ամենուր։ Նոր տարվա կապակցությամբ հանրապետության առաջին տիկինը՝ Բելա Քոչարյանը, այցելեց Նորքի մանկատուն։ Այցելությունն, ինչպես միշտ, ավարտվեց հյուրասիրությամբ։ Թե սեղաններին ինչ է դրվել, այնքան էլ հայտնի չէ. «Առավոտ»-ին հայտնի դարձավ միայն, որ պատվավոր հյուրին պատվելու համար գումար է պահվել մանկատան կոլեկտիվի աշխատավարձից։

«ՀԱՅԼՈՒՐ-ՎԱՅԼՈՒՐ»

Ուրբաթ օրը «Հայլուր» պետական հեռուստածրագիրը նախկին վարչապետ, «Օրագիր»-ի այդ օրվա հյուր Հրանտ Բագրատյանին ներկայացնելու համար որոշել էր հիշեցնել, որ ժամանակին նա կովերին «էգ կով» էր ասում։ Ճիշտ այդ պահին պրն Բագրատյանը «Օրագիր»-ի խմբագրությունում սուրճ է խմել, հեռուստացույցն էլ՝ ՀԱՀ վրա միացրած է եղել։

ԿԱՐԻՆԵԻ ԳՈՐԾԸ

«Գարուն» ամսագրի լավագույն աշխատակիցներից մեկը՝ Կարինե Խոդիկյանը ստեղծում է գրական հանդես, որը կոչվելու է «Դրամատուրգիա»։ Նրանում տպագրվելու են բացառապես պիեսներ, ինչով Կարինե Խոդիկյանն ուզում է փաստել, որ Հայաստանում ե՛ւ դրամատուրգիա կա, ե՛ւ թատրոն։ Հանդեսը լույս կտեսնի տարին երկու անգամ։

Սեփ. լր․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031