Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՑԵԼ ԷՐ ՀԱՋՈՐԴ ՕՐՆ ԻՍԿ ԴԻՄԵԼ

Մարտ 03,1999 00:00 Share
Xosrov Harutyunyan

«Առավոտի» հարցին ի պատասխան, թե արդեն դիմե՞լ է դատախազությանը կոնյակի գործարանի, «Արմենիա» հյուրանոցի եւ ՀԱՈՒ-ի վերաբերյալ փետրվարի 25-ի քննարկումներում հրապարակված որոշակի փաստերի առնչությամբ, ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանն ասաց. «Այժմ աշխատակազմը նախապատրաստում է ելույթներից որոշակի քաղվածքներ, որոնք այդ նամակի հիմքը կդառնան։ Եվ անկասկած, նամակն ուղարկվելու է դատախազություն»։

ՆԳ ԵՎ ԱԱ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՄԻ ՈԼՈՐՏ ՆՎԱՃԵՑ

ngn

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամ Ղուկաս Մեհրաբյանին կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության եւ սերտիֆիկացման վարչության պետի պաշտոնից ազատելուց հետո, այդ տեղին հարմար թեկնածու են գտել՝ պրն Ազարյանին, որը ՆԳ եւ ԱԱ նախարարության աշխատակից էր։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՑ ՏՈՒՆ ՇԻՆԵԼ

Leonid Hakobyan

ԱԺ-ում Լեոնիդ Հակոբյանը հայտարարեց, որ ժամացույցի գործարանի մերձակայքում գտնվող մի մանկապարտեզի շենքը երկու հարուստներ են գնել՝ 102 երեխաների զրկելով այնտեղ հաճախելու հնարավորությունից։ Լեոնիդ Հակոբյանն այդ հարուստների անունները չտվեց եւ միայն նշեց՝ «նրանցից մեկն էլ այստեղ նստած է»։ «Առավոտին» հաջողվեց պարզել, որ այդ պատգամավորը «Կրեդիտ-Երեւան» բանկի վարչության նախագահ, «Բարեփոխումներ» խմբի անդամ Մարտին Հովհաննիսյանն է։ Իսկ մյուս մեծահարուստը Երեւանի ֆոնդային բորսայի նախագահ Սեդրակ Սեդրակյանն է։

100 ԿՄ-ԱՆՈՑ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔ

texamas

Վերջնական տեսքի է բերված մեծամասնական ընտրատարածքների քարտեզը։ Տեղ-տեղ բաժանումը հասել է աբսուրդի. կա ընտրատարածք, որը ձգվում է մոտ 100 կմ։ Նախկին Վարդենիսի շրջանը, ուր կա շուրջ 27 հազար ընտրող, այսինքն՝ մոտ մեկ ընտրատեղամասի չափով, տրոհվել է մի քանի մասի։ Վարդենիսի տարածքի մի շերտը Կրասնոսելսկի եւ Մարտունու մի հատվածի հետ դարձել է մեկ ընտրատարածք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031