Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԵՂԱՊԱՀԻ ՆՈ՞Ր ԹԵԿՆԱԾՈՒ

Ապրիլ 15,1999 00:00
mayr ator

Ցավոք, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա կաթողիկոսի առողջությունը թույլ չի տալիս անմնացորդ նվիրվել կաթողիկոսական գործունեությանը։ Ուստի, Արարատյան թեմի հովվապետ Գարեգին Ներսիսյանին կարգեց Հայ առաքելական եկեղեցու ընդհանուր փոխանորդ։ Հաշվի առնելով, որ (նաեւ) ի պաշտոնե Գարեգին Ներսիսյանը փոխանորդի իր պարտականություններն ամենայն մանրակրկիտությամբ է կատարում, մահկանացուներիս կարծիքով հենց նրան Գարեգին Ա կաթողիկոսը կնշանակի իր տեղապահ։ Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոսին տեսակցելու նպատակով Մայր Աթոռ սուրբ Էջմիածին էր ժամանել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ այս այցը միայն ու միայն մեր կաթողիկոսին տեսակցելու առաքելություն ունի։ Եկեղեցուն մոտ որոշ աղբյուրներից, սակայն, տեղեկացրին, թե ամենեւին էլ անհնար չէ, որ հենց Արամ Ա կաթողիկոսին Գարեգին Ա-ն իրեն տեղապահ կարգի։ Հայոց պատմության մեջ, ամեն դեպքում, գրանցվել է մեկ-երկու նման դեպք, երբ երկու կաթողիկոս համատեղում են իրենց գործունեությունը։ Այսօր Արամ Ա-ն կմեկնի։

Լ. Ա.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930