Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ

Օգոստոս 14,1999 00:00
KYH

Հայաստանի պետական համակարգում կա մի մարմին, որ պարբերաբար երջանկացնում է ժողովրդին։ Խոսքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին է։ Այս մարմինը հենց ընտրությունների անուն է տալիս, ուրախանում ենք, սպասումներով լցվում։ Սպասում ենք՝ ընտրասֆալտի, մեծ ու պուճուր ընտրակաշառքների, տուրուդմփոցների մակարդակի տեսարանների, գունավոր բուկլետների եւ այլն…

Ընտրություններից հետո Կենտրոնականը օրենքով սահմանված կարգով Ազգային հեռուստատեսության լավագույն երգիծական հաղորդումն է եթեր արձակում՝ մեկիկ-մեկիկ կարդալով մեր ընտրյալ պատգամավորների անուն-ազգանունը։ Հետո ԿԸՀ-ն ընտրությունները հայտարարում է կայացած ու ընկնում խոր ընկճախտի (դեպրեսիայի) մեջ։ Վերջին օրերին ԿԸՀ-ն դուրս եկավ ընկճախտից ու նորից ծիծաղ պարգեւեց բոլորիս։ Կենտրոնականի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ստուգել էր ԱԺ պատգամավորության թեկնածուների ընտրական ծախսերը։ ԿԸՀ-ն վավերացրել ու հրապարակել է դրանք։ Եվ այսպես, մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների կողմից խորհրդարանական ընտրությունների ընթացքում ծախսվել է 91 մլն 118 հազար 300 դրամ։ Այս ահռելի գումարը միասին ծախսել են 220 պատգամավորության թեկնածու։ Մյուսներից տեղեկություն չկա։ Մյուսների հարցով ԿԸՀ-ն դիմել է դատարաններ՝ «վարչական պատասխանատվության ենթարկելու համար»։

Ընտրությունների վրա պաշտոնապես մեծամասնականները ծախսել են ընդամենը 168 հազար 750 դոլար։ Կամ, ինչպես ընդունված է ասել՝ համարժեք դրամ։ Փաստորեն, մեզ հաջողվում է անգամ ընտրությունները ստվերային անցկացնել։ Պատկերացրեք, որ ստիպված ենք լուրջ վերաբերվել այս թվերին՝ 220 պատգամավորով՝ այդքան փոքրիկ գումար։ Միջին հաշվով յուրաքանչյուրը՝ 800 դոլարից պակաս։ Չհավատալու հիմքեր չունեք։ Սրանք պաշտոնական թվեր են։ Այնպես որ, շարունակեք ժպտալ։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031