Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽԱՏԵՂՈՒՄ

Փետրվար 05,2000 00:00
shaxmat

ՀԱՀ-ի կալանավորված փոխտնօրեն Հարություն Հարությունյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ժորա Խաչատրյանը փետրվարի 1-ին զբաղվածությունը վկայակոչելով հրաժարվել է պաշտպանությունից։ Այժմ Հարություն Հարությունյանը պայմանագիր ունի փաստաբան Ռուբեն Ռշտունու հետ։

ԿՆՇԱՆԱԿԻ «ԻՐ ՄԱՐԴԿԱՆՑ»

armen alaverdyan

Ճշտված լուրերի համաձայն, 2000 թվի փետրվարի 14-ից ՀՀ պետական եկամուտների նախարարությունում կադրային որակավորում (ատեստացիա) է նախատեսվում։ Ատեստավորումը պետք է կատարվի նախարարությունում մեկ տարուց ավել աշխատանքային ստաժ ունեցող աշխատակիցների միջեւ։ Պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանը դեռեւս մեկ տարի էլ չկա, ինչ այդ ոլորտում նախարար է։ Այսինքն՝ իր նախարարության օրոք նշանակված մարդկանց ատեստավորման վտանգ չի սպառնում։ Ի դեպ, որակավորման հանձնաժողովի նախագահն է պետական եկամուտների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, որն, ըստ մեր աղբյուրի, նախարար Ս. Այվազյանի ուսանողական ընկերն է։

ԵՎ ԹՈՂ ՄԵԶ ՄԵՐ ՊԱՐՏՔԵՐԸ

Չորս օր առաջ դադարել էր Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի հոսքը (օրական ՌԴ-ից Հայաստանը ստանում է 5 մլն խմ գազ)։ Հայկական կողմի բանակցությունների արդյունքում գազի հոսքը վերականգնվեց, սակայն Հայաստանը Ռուսաստանին պարտք է 5-6 մլն դոլար, որը մինչեւ մարտ չվճարելու դեպքում գազի մատակարարումը նորից կդադարեցվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829