Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱ ՍԱԴՐԱՆՔ ԷՐ ԿԱՄ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ»

Ապրիլ 04,2000 00:00
Hayk Babuxanyan

Երեկ հրավիրված ասուլիսում «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամներն անդրադարձել են լրագրող Վահրամ Աղաջանյանի ձերբակալությանը։ Ըստ Հայկ Բաբուխանյանի, ԼՂՀ վարչապետը որպես նախաքննությանը խոչընդոտում է դիտարկել «Իրավունքի» թղթակցի ճակատագրով հետաքրքրվելը եւ իր հարցին պատասխանել, թե «ձերբակալում են ում որ պետքն է»։ Հայկ Բաբուխանյանի տվյալներով, Արկադի Ղուկասյանի մահափորձին առնչակցություն ունենալու մեջ կասկածվողները դեռեւս փաստաբաններ չունեն։ Տեղն է հիշել, որ 1 շաբաթ առաջ Ստեփանակերտ այցելած մեր խորհրդարանականներին ուղեկցող հայաստանցի փաստաբանի անվտանգությունը եւս չէր երաշխավորվել։ Այդ այցի մասին խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը ասուլիսում ասել է, որ իրենց փաստորեն ԼՂՀ-ից «դեպորտացիայի ենթարկեցին՝ կարմիր բերետավորների ուղեկցությամբ»։

Ասուլիսից հետո պրն Հարությունյանը «Առավոտին» եւս մեկ անգամ հավաստեց, թե իրենք չեն ցանկանում, որ փոխհարաբերությունները բարդանան ու սրվեն, սակայն խիստ սխալ են համարում այն պահվածքը, որ Ստեփանակերտում դրսեւորեցին գոնե Ցվետանա Պասկալեւայի նկատմամբ։ «Կատարվածը ձեռնտու չէր առաջին հերթին Ղարաբաղի իշխանություններին»,- ասվածն այսպես բացատրեց, թե ինչպես է ԼՂՀ իշխանություններին բնութագրում այն, որ չկարողացան (կամ չցանկացան- Ա. Ի.) իրենց երկիր այցելածների անվտանգությունն ապահովել։

Համլետ Հարությունյանը նաեւ վստահեցրեց, թե ոչ այդ այցի ընթացքում, ոչ էլ այժմ, իրենք որեւէ կերպ չեն միջամտել նախաքննությանը եւ որեւէ մեկի խափանման միջոցի փոփոխման խնդիր չեն արծարծել։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930