Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱ ԲՅՈՒՋԵ ԻՆՉԻ՞ ԳՈՒՄԱՐ ՉԻ ՄՏԵԼ

Օգոստոս 17,2000 00:00
dolar

– Ձեզ հայտնի՞ է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքը,- երեկ ֆինանսների նախարարության ներկայացուցչին հարցրեց ամբաստանյալ Հ. Ասրյանը։ Պարզվեց, որ ներկայացուցիչը տեղյակ չէր եւ, բնականաբար, չէր իմանում, որ արժութային օրենսդրությունը խախտելու դեպքում՝ «նշված գումարներից բացի պետական բյուջե է գանձվում նաեւ տուգանք այդ գումարների մինչեւ հնգապատիկ չափով»։ 250 հազար ԱՄՆ դոլարը «կորչելու» համար պատասխան են պահանջում, իսկ բյուջեի…

ՀՐԴԵՀ

hrdeh

Երեկ, օրվա երկրորդ կեսին, հրդեհ սկսվեց Երեւանի Սայաթ-Նովա փողոցի շենքերից մեկի տանիքում։ Մեկ ժամ անց հրդեհը մարվեց: Ականատեսների վկայությամբ, ոչ ոք չի տուժել: Շենքի առաջին հարկում է գտնվում «Փուլման» ռեստորանը։

Սեփ. լր.

ԱՐԻ ԵՎ ՏԵՍ

Koch

Ի պատասխան ադրբեջանական լրատվամիջոցներում հակահայկական քարոզչությանը, Հայաստանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ ադրբեջանցի զինծառայողները դասալքում են հարազատ բանակը, գերի ընկնում, խնդրում, որպեսզի իրենց ուղարկեն որեւիցե երրորդ պետություն եւ Հայաստանում տրամադրել եթե ոչ քաղաքացիություն, ապա գոնե ապաստան: Հայաստանում գտնվող ադրբեջանցի բոլոր ռազմագերիները գտնվում են պետական հսկողության եւ Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ հովանու ներքո, ստանում են նորմալ սնունդ եւ անհրաժեշտ բժշկական օգնություն: «Նրանք չեն ենթարկվում խոշտանգումների, ծեծի եւ ծաղրանքների: Ոչ ոք չի ստիպում նրանց կատարել տանջալից աշխատանք, ինչպես հայ ռազմագերիներին, որոնց անողոքաբար շահագործում են Ադրբեջանում»:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031