Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՆՈՐ

Սեպտեմբեր 06,2000 00:00
harc

Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել այս մտքերը. «Հայաստանում կուսակցություններ չկան։ Կան քաղաքական ակումբներ, որոնք իրենց կուսակցություն են կոչում։ Եվ դրանք բոլորը տառապում են կոմկուսի հիվանդությամբ՝ փորձում են Փրկչի դեր խաղալ, հասարակության առաջատարը լինել եւ իրենց պետությունից վեր են դասում։ Այսօր ասպարեզում գոյություն չունի քաղաքական որեւէ ուժ, որ բլեֆով չի զբաղվում, ժողովրդին առասպելներ չի ներկայացնում»։

ՆԱԽՈՐԴ

Armen Rustamyan

«Մենք մտածում էինք, թե հրապարակ բերված ընդհանուր պետության գաղափարի վրա կառուցված այդ փաստաթուղթը կարող է վերջում հանկարծ որպես լուծում ներկայացվել։ Հասկացանք, որ հայտարարությունների մեջ հնչածի նման որեւէ լուծում չկա։ Նաեւ հասկացանք, որ ընթացող գործընթացը հայկական կողմին շահավետ ուղղությամբ է գնում։ Մինչ այս, այո, այդ առումով կասկածներ կային»,- այսպես 1999-ին արտահայտվել էր դեռեւս ՀՅԴ Հայաստանի ԳՄ փոխներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Հետաքրքիր է, այժմ է՞լ Դաշնակցության ղեկավարները տարակույսներ չունեն, որ ընթացող գործընթացը հայկական կողմի համար շահավետ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930