Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅ ՔԵԶ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբեր 07,2000 00:00
harcakan

«Առավոտի» սեպտեմբերի 5-ի համարում «Վանդակի մեջ» հրապարակման մեջ մեջբերել էինք Աշոտ Բլեյանի մասին թերթերից մեկում արված մի պնդումը, թե նրա «մեղավորությունն առանց դատարանի էլ հասարակությունը կասկածի չի ենթարկում»։ Մեր ընթերցող Աշոտ Շահբազյանն այս առիթով ուշադրություն հրավիրեց, որ այդ պնդման հեղինակ լրագրողը Նախագահին առընթեր մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ է. «Եվ ուզում եմ «Առավոտի» միջոցով հարց ուղղել այդ հանձնաժողովի անդամ իրավապաշտպաններին (եթե այդպիսիք կան). ինչպե՞ս են հանդուրժում իրենց կողքին այդպիսի մեկի ներկայությունը, որ պետական մեղադրողներից էլ ավելի է հակված մարդուն մեղադրելու։ Թե՞ այս հանձնաժողովը միայն նախագահի կողմնակիցների եւ Նաիրի Հունանյանի իրավունքները պաշտպանելու համար է»։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՉԿԱ՞

Gagik pogh00osyan

Նախարար Գագիկ Պողոսյանը երեկվա իր մամուլի ասուլիսում հայտարարեց. «Ոչ, ե՛ւ պաշտոնապես եմ հայտարարում, ե՛ւ որպես անձ, ե՛ւ որպես մարդ։ Ո՛չ, ես էդ մարդը չեմ, քաղաքական պատվերներ չի կատարվել եւ չի կատարվելու։ Ամենայն ազնվությամբ եմ ես ձեզ ասում. ոչ հանրապետության նախագահի, ոչ հանրապետության վարչապետի կողմից չի եղել մի անգամ որեւէ դեպք, որ քաղաքական պատվեր տրվի»։

ՈՎ ՄԵԶ ԹԵՐԱԳՆԱՀԱՏԻ…

futbol

Ոչ-ոքի խաղալով հայ ֆուտբոլիստների հետ, Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ոչ միայն թանկարժեք երկու միավոր կորցրեց, այլեւ խստորեն պատժվեց ՖԻՖԱ-ի կողմից։ Երեկ հրապարակված աշխարհի հավաքականների դասակարգման ցուցակում Նորվեգիան դուրս մնաց ուժեղագույն տասնյակից՝ հայտնվելով 11-րդ հորիզոնականում։ Իսկ մերոնք բավական առաջ գնացին ու այժմ 79-րդ տեղում են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930