Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԶԵՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ՝ ԸՍՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

Հունվար 12,2001 00:00
Albert Bazeyan

Հետո էլ ասում են՝ ժողովուրդը ձանձրացել է քաղաքականությունից ու իբր միայն օրվա հացի խնդրով է մտահոգված։ Այնինչ, քաղաքապետի հրաժարականի հարցը լավ էլ հուզում է քաղաքացիներին։ Ինչպես միշտ, ժողովուրդը թերահավատորեն է վերաբերում պաշտոնական տեղեկատվությանը ու ցանկացած լուր ներկայացնում է իր մեկնաբանությամբ։

Երեկ երթուղային տաքսիում ունկնդիր եղանք հետեւյալ երկխոսությանը. զրուցում են 50-60 տարեկան 2 տղամարդ՝

– Լսե՞լ ես, ըհը, Բազեյանն էլ հրաժարական տվեց, դե տեսավ էլ ուտելու բան չկա, փողերը հավաքեց, հիմա փախնում ա։

– Չէ, էհ, ասում են քաղաքում մի քանի տեղ պետք ա բենզինի «կալոնկաները» լինեն։ Բազեյանն էլ որոշել է պայքարել դրա դեմ՝ էկել են, կաբինետից տարել են, մի լավ ծեծել են, ինքն էլ էկել- հրաժարական է գրել։

– Չէ, հնարավոր չի։

– Վա՜յ, ո՞նց հնարավոր չի, 100%-ով եմ ասում։

– Ասի, չէ, էլի։

– Յեսիմ, ասենք Բազեյանը երկրապահի դեմքերից է, ոնց կարող ա ծեծեին…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031