Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ԱԿՎՄ-Ն ՏԱՐԱԾՎՈՒՄ Է

Հունվար 18,2001 00:00 Share
avm

Անցյալ տարի՝ 2000-ի հոկտեմբերի 28-ին կայացած հիմնադիր ժողովում ստեղծվել է «Ազատամարտիկների եւ կանանց վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը, որն իր մեջ կամավոր հիմունքներով միավորում է Հայ ժողովրդի ազատագրական պայքարի մասնակիցներին, ազատամարտում զոհվածների ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ ՀՀ բոլոր առողջ ուժերին՝ հանուն հայ ժողովրդի բարօրության, հայրենի պետության հզորացման, նրա հասարակական, հոգեւոր ու տնտեսական առաջադիմությանն ուղղված ծրագրերի իրականացման։

Կազմակերպությունն ունի 7000-ից ավելի անդամ եւ բազմաթիվ համախոհներ։ Եվ, ինչպես նշում է միության նախագահ Միհրան Մովսիսյանը, իրենք նպատակադրվել են չկրկնել «ազգափրկիչ» բազում կազմակերպությունների սխալները։ Միությունն արդեն ունի 23 մասնաճյուղեր մայրաքաղաքի եւ մարզերի համայնքներում։

ԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԱԿՎՄ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել